Հիշել նախագիծը
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սերգեյ Հովսեփյան 13.03.2025 21:52:27 | Նախքան նման օրինագիծ շրջանառելը պետք էր տրանսպորտում ընդունող սարքավորումները տեղադրել նաև ներսում: Առնվազն երեք հատ ընդունող սարք պետք է լինի: Մարդիք խցկված երթևեկում են, շատերի ոչ ձեռքն է հասնում, ոչ էլ հնարավորություն է լինում որևէ կերպ փոխանցել: Դուք ինքներդ ձեռ հեռախոսը կամ քարտը անծանոթ մարդուն կփոխանցեիք, որ նա վճարում կատարեր? Տուգանքի քննարկումը տեղին կլիներ, եթե պարզ խնդիրները լուծված լինեին, իսկ սա նմանվում է գումար գռփելու ցանկությանը: Հատկապես որ շատ լավ տեղեկացված եք իրավիճակից: | Տրանսպորտային միջոցներում տեղադրված են համապատասխան սարքեր | |||
| 2 | Արտակ Գաբոյան 14.03.2025 15:45:23 | «տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն)» Խնդրում եմ կրիչի սահմանումն այնպես ձևակերպել, որ կողմնակի անձն իրավունք չունենա ինձանից պահանջել իմ ԲԱՆԿԱՅԻՆ քարտը տրամադրել իրեն։ | Նախագծերով բանկային քարտը այլ անձի տրամադրելու պահանջ սահմանված չէ | |||
| 3 | Zhirayr Avetisyan 15.03.2025 00:15:04 | Քաղաքային տրանսպորտի սպասարկումը բարելավվեք, նոր արդեն նման նախագծերի շուրջ մտածեք (բարեխիղճ տուգանքի չափով)։ Կան բազում խնդիրներ, որ դեռ չեն լուծվել` 1) Telcell ապարատների ոչ նորմալ աշխատանք (հատկապես բանկային քարտերի դեպքում բազում դեպքեր ունեցանք, որ ավել գումարա քաշում անընդհատ չվալիդացվելու պատճառով) 2) Տուգանելու համար պետք է բոլոր Ժոնգ Թոնգ ավտոբուսների հետևի դռնի հատվածում էլ վալիդատոր ապարատ լինի դրված (ոչ մեկ չպետքա իր անձնական հեռախոսը/բանկային քարտը մի քանի ձեռք հեռվից փոխանցի) 3) Վերջապես ավտոբուսների չվացուցակի ու քանակության հարց լուծեք, մարդիկ չեն կարողանում առավոտյան ժամը 8ից 9ը և երեկոյան ժամը18ից 19ը հատվածում ավտոբուս բարձրանալ, ուր մնաց 1 րոպեում հասցնեն վալիդացնեն վճարը | Ներկայացված առաջարկները դուրս են օրենսդրական նախագծերի կարգավորման շրջանակներից։ | |||
| 4 | Գեորգի Ֆիդանյան 15.03.2025 22:01:48 | Ստացվում է, որ տուգանքը ուղևորավճարի հարյուրապատիկն է և ավելին։ Դա տուգանքի անհամաչափ գումար է, նույնիսկ բռնապետությունների համար, էլ չեմ ասում իրեն ժողովրդավարություն համարող ռեժիմի համար։ Տուգանքի չափը կարող է լինել ասենք տասնապատիկը կամ տասնհինգապատիկը, բայց տուգանել հարյուրապատիկով՝ դա ոչ թե տուգանք է, այլ քաղաքացիների ապօրինի թալան։ | Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության կողմից։ | |||
| 5 | Lilit Tadevosyan 18.03.2025 12:10:53 | Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ եթե այլ անձը արտոնությունից օգտվողի ընտանիքի անդամն է, նա պետք է իրավունք ունենա օգտվելու այդ արտոնությունից, քանի որ ունեն միասնական ընտանեկան բյուջե և վարում են համատեղ տնտեսություն. | Հարցը նախագծերի կարգավորման շրջանակներից դուրս է | |||
| 6 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:56:48 | 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Առաջարկվող կարգավորումը ենթադրում է, որ նշված գործառույթը իրականացնելու համար համայնքները լրացուցիչ թվով աշխատակիցներ են վարձելու (կամ առկա աշխատակիցների համար հավելյալ գործառույթներ և աշխատանքային ժամեր սահմանելու) և ապահովելու են նրանց համապատասխան համազգեստով և գործիքակազմով: Նշվածը, հատկապես Երևան քաղաքի պարագայում, պահանջելու լրացուցիչ քանակի ֆինանսական ռեսուրսներ, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: Բարձրացված հարցը արդիական է նաև այն տեսանկյունից, որ Երևան քաղաքում իրականացվող լայնամասշտաբ տրանսպորտային բարեփոխման համատեքստում հաճախակի է քննարկում ռեսուրսների սակավության և դրանց օպտիմալացման անհրաժեշտության հարցերը: Առաջարկում եմ վերոնշված մասով լրացնել Նախագծի հիմնավորումը, ինչպես նաև օրենսդրության պահանջի համաձայն՝ իրականացնել Նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: | Առաջարկը կրկնվում է | |||
| 7 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:57:07 | 2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սույն հոդվածի 7-րդ մասով նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Համաձայն սույն դրույթի՝ հսկողություն իրականացնող անձանց տրված է լայն շրջանակի (գրեթե ոստիկանական) լիազորություններ՝ քաղաքացիների անձնական տիրույթ մտնելու համար, ուստի լիազորված անձանց հետ շփման շրջանակներում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար՝ առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև հետևյալ կարգավորումները՝ 1) Հսկողություն իրականացնող անձանց կողմից իրենց պարտականությունները հավաստող համազգեստի կրման պարտավորությունը: Կարծում եմ միջազգային փորձը նույնպես փաստում է, որ նման դեպքերում հսկողները կրում են հատուկ համազգեստ: 2) Հսկողություն իրականացնող անձանց կողմից քաղաքացիների դիմելուց պարտադիր ներկայանալու (պաշտոն, անուն, ազգանուն և այլն) պարտավորությունը: 3) Տեսագրություն կամ լուսանկար անելու համար մաքսիմալ ժամանակի սահմանումը: Քաղաքացիների նույնականացման համար հարկավոր է միայն մեկ նկար անել, մինչդեռ այս լիազորությունը հսկողների կողմից կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց: 4) Ուղևորի խնդրանքով հսկողություն իրականացնող անձի կողմից իրենց շփման ամբողջ ընթացքը նկարահանելու (ինչպես նաև նկարահանված նյութերը քաղաքացիներին տրամադրելու) և ուղևորի անձնական տեխնիկայով այդ գործընթացը նկարահանելու իրավունքին չխոչընդոտելու պարտավորությունները: 2-րդ և 4-րդ կետերը կարևոր են նաև, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ տրանսպորտում հսկողության իրականացնող անձանց համար նախատեսվում է սահմանել բացառություն՝ վարչական արձանագրության (որոնք պետք է պարունակեր նաև քաղաքացիների բացատրություններ և դիտողությունները) կազմելու մասով, ինչպես նաև նախատեսվում է սահմանել, որ գործի քննությունը իրականացվելու է տեղում՝ առանց լսումների իրականացնելու: Փաստացի, լրացուցիչ վարչարարության ներկայացման պայմաններում՝ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում քաղաքացիները լրացուցիչ հնարավորություններ կստանան իրենց շահերը պաշտպանելու, ընդունված որոշումները հետագայում դատական կամ վերադասության կարգով բողոքարկելու համար: | Առաջարկը նախագծերի կարգավորման շրջանակներրից դուրս է | |||
| 8 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:59:03 | 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները: Առաջարկվող կարգավորումը ենթադրում է, որ նշված գործառույթը իրականացնելու համար համայնքները լրացուցիչ թվով աշխատակիցներ են վարձելու (կամ առկա աշխատակիցների համար հավելյալ գործառույթներ և աշխատանքային ժամեր սահմանելու) և ապահովելու են նրանց համապատասխան համազգեստով և գործիքակազմով: Նշվածը, հատկապես Երևան քաղաքի պարագայում, պահանջելու լրացուցիչ քանակի ֆինանսական ռեսուրսներ, մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: Բարձրացված հարցը արդիական է նաև այն տեսանկյունից, որ Երևան քաղաքում իրականացվող լայնամասշտաբ տրանսպորտային բարեփոխման համատեքստում հաճախակի է քննարկում ռեսուրսների սակավության և դրանց օպտիմալացման անհրաժեշտության հարցերը: Առաջարկում եմ վերոնշված մասով լրացնել Նախագծի հիմնավորումը, ինչպես նաև օրենսդրության պահանջի համաձայն՝ իրականացնել Նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը: | Առաջարկը նախագծերի կարգավորման շրջանակներրից դուրս է | |||
| 9 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:59:03 | 2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով սույն հոդվածի 7-րդ մասով նշված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Համաձայն սույն դրույթի՝ հսկողություն իրականացնող անձանց տրված է լայն շրջանակի (գրեթե ոստիկանական) լիազորություններ՝ քաղաքացիների անձնական տիրույթ մտնելու համար, ուստի լիազորված անձանց հետ շփման շրջանակներում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար՝ առաջարկում եմ Նախագծով նախատեսել նաև հետևյալ կարգավորումները՝ 1) Հսկողություն իրականացնող անձանց կողմից իրենց պարտականությունները հավաստող համազգեստի կրման պարտավորությունը: Կարծում եմ միջազգային փորձը նույնպես փաստում է, որ նման դեպքերում հսկողները կրում են հատուկ համազգեստ: 2) Հսկողություն իրականացնող անձանց կողմից քաղաքացիների դիմելուց պարտադիր ներկայանալու (պաշտոն, անուն, ազգանուն և այլն) պարտավորությունը: 3) Տեսագրություն կամ լուսանկար անելու համար մաքսիմալ ժամանակի սահմանումը: Քաղաքացիների նույնականացման համար հարկավոր է միայն մեկ նկար անել, մինչդեռ այս լիազորությունը հսկողների կողմից կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց: 4) Ուղևորի խնդրանքով հսկողություն իրականացնող անձի կողմից իրենց շփման ամբողջ ընթացքը նկարահանելու (ինչպես նաև նկարահանված նյութերը քաղաքացիներին տրամադրելու) և ուղևորի անձնական տեխնիկայով այդ գործընթացը նկարահանելու իրավունքին չխոչընդոտելու պարտավորությունները: 2-րդ և 4-րդ կետերը կարևոր են նաև, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ տրանսպորտում հսկողության իրականացնող անձանց համար նախատեսվում է սահմանել բացառություն՝ վարչական արձանագրության (որոնք պետք է պարունակեր նաև քաղաքացիների բացատրություններ և դիտողությունները) կազմելու մասով, ինչպես նաև նախատեսվում է սահմանել, որ գործի քննությունը իրականացվելու է տեղում՝ առանց լսումների իրականացնելու: Փաստացի, լրացուցիչ վարչարարության ներկայացման պայմաններում՝ առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում քաղաքացիները լրացուցիչ հնարավորություններ կստանան իրենց շահերը պաշտպանելու, ընդունված որոշումները հետագայում դատական կամ վերադասության կարգով բողոքարկելու համար: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 10 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:59:03 | 3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղևորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Այս մասով պարզ չէ, թե ինչպես են հսկողություն իրականացնող անձինք պարզելու, թե երբ է և ինչպես է օգտագործվել կրիչը: Օրինակ, ուղևորը հսկողություն իրականացրած անձին ներկայացնում է մեկ օր առաջ այլ տրանսպորտային միջոցում վավերացված թղթային կտրոնը, որն ունի եռօրյա ժամկետ և չունի ոչ մի նշում այն մասին, թե երբ է այն օգտագործվել: Արդյո՞ք հսկիչը տեխնիկական հնարավորություն է ունենալու ստուգելու կտրոնի օգտագործման վայրը և ժամանակահատվածը: Նշվածը կասկած է հարուցում, քանի որ Հայաստանի Հանրապետության 1/3 բնակչությունը ունեցող քաղաքի հանրային տրանսպորտում տեղադրված վալիդատրոները հնարավորություն չունեն անգամ արձանագրելու նույն տրանսպորտային միջոցից նույն տրանսպորտային քարտից օգտվելու դեպքերը և այդ իսկ պատճառով՝ նույն քարտով օգտվելու համար ժամանակային ինտերվալներ են սահմանված: Խնդիրը բարդանում է նրանով նաև, որ վարչարարությունը նախատեսվում է իրականացնել տեղում («Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ և 7-րդ մասեր), ուստի ուղևորի կողմից վճարման հավաստումը նույնպես պետք է իրականացվի տեղում՝ շատ սեղմ ժամկետներում: Հսկիչների կողմից կամայականությունները բացառելու նպատակով՝ առաջարկում եմ Նախագծով սահմանել, որ ուղևորի կողմից կատարված վճարման հավաստումը իրականացվում է հսկողություն իրականացնող անձանց կողմից տեղում՝ նրանց մոտ գտնվող էլեկտրոնային սարքերի միջոցով, որոնք հասանելիություն ունեն տրանսպորտային վճարումների բոլոր առկա էլեկտրոնային շտեմարաններին: Խնդրում եմ նաև ի գիտություն ընդունել, որ մեկ րոպեի մասով սահմանված պարտավորությունը, առնվազն Երևան քաղաքում, փաստացի չի գործելու և դրանից տուժելու են առաջին հերթին օրինապահ քաղաքացիները: Ավելի արդար կլիներ, համայնքի և/կամ օպերատորի համար սահմանել տրանսպորտի դռներից մինչև վալիդատոր տանող հատվածում մարդկանց կուտակումները բացառելու պարտավորությունը: | Ընդունվել է ի գիտություն | |||
| 11 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:59:03 | 4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 137-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (սխալմամբ նշված է որպես 3-րդ մաս)՝ վարչական պատասխնատվություն է սահմանվում ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու համար: Կարծում եմ այստեղ «վճարված» բառը պետք է փոխել «չվճարված բառով: | Չի ընդունվել է, քանի որ վավերացում չիրականացնելու համար է կիրառվում վարչական տույժը | |||
| 12 | Սուրեն Սեմերջյան 19.03.2025 14:59:03 | 5. Պարզ չէ, թե ո՞րն է ՎԻՎՕ 259-րդ հոդվածում փոփոխություններ նախատեսվող փոփոխությունների իմաստը («Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդված): Արդյո՞ք նախատեսվում է, որ հսկողություն իրականացնողներին անձի նույնացման համար նախատեսվում է վերապահել մարդկանց վարչական ձերբակալման, անձնական զննման, նրանց իրերի զննման և իրերը ու փաստաթղթերը վերցնելու պարտականությունները: Եթե դա այդպես է, ինչու՞ համանման փոփոխություններ չեն նախատեսվել նաև Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 10-րդ մասում: Կարծում եմ, որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 11.1-ին հոդվածի 10-րդ մասով անձի նույնացման գործընթացում հսկողություն իրականացնող անձանց վերապահված լիազորությունները բավարար են, և ՎԻՎՕ-ում՝ ԽՍՀՄ-ից մնացած և լրացուցիչ «ոստիկանական» բնույթի լիազորություններ վերապահող հոդվածում, լրացուցիչ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: | Օրենսդրական նախագծերի նպատակը քաղաքացիների կողմից փոխադրման համար չվճարելու արատավոր երթևեկելը կանխարգելեն է | |||
| 13 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ունեմ հետևյալ առաջարկությունները. 1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետում միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների շահագործման տարիքը սահմանափակվել է օրենքով, միաժամանակ նախագծով առաջարկվում է ՀՀ Կառավարությանը վերապահել տրանսպորտային միջոցների շահագործման համար այլ ժամկետ սահմանելու իրավասություն։ Կարծում եմ, որ պետք է լինել «հզոր» իրավաբան, որպեսզի նման անհեթեթ լուծում առաջարկել, նույն սկզբունքով կարելի է նաև իրավասություն վերապահել համայնքի ղեկավարին և նախարարին։ Առաջարկում եմ, ավտոբուսների համար շահագործման ժամկետը ավելացնել, դարձնելով՝ մինչև 15 տարի, իսկ միկրոավտոբուսների համար կրճատել, դարձնելով առավելագույնը՝ 8 տարի։ Զուգահեռաբար խստացնել կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, միաժամանակ երթուղու սպասարկման ողջ ժամանակահատվածում որոշակի պարբերականությամբ (սկզբից ավելի երկար, հետագայում ավելի հաճախակի) իրականացնել երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցների գնահատում (անկախ՝ պատվիրակված են փոխադրումները թե համայնքային հիմնարկի միջոցով են իրականացվում)։ Համապատասխանելիության գնահատման իրականացման գործառույթները կարելի է վերապահել մրցութային հանձնաժողովներին։ Երթուղու սպասարկումը ներկայումս տրամադրվում է 10 տարի ժամկետով, կարծում եմ, որ փոխադրող կազմակերպությունները առանց համապատասխան պարտավորությունների շահագործման վերջին տարիների ընթացքում տրանսպորտային պարկի վերանորոգման նպատակով չեն կատարի համապատասխան ներդրումներ, որի արդյունքում կունենանք երթուղիներում շահագործվող տեխնիկապես ոչ բավարար և սպասարկման որակին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներ։ Առաջարկվող մեխանիզմներ կիրառվում են միջազգային պարակտիկայում։ Կանոնավոր ուղևորափոխադրումներում երթուղիների սպասարկման ժամկետի երկարացումը կխրախուսի ներդրումները, ավտոբուսային երթուղիների ձևավորումը, իսկ պարբերական գնահատումները կապահովեն կանոնավոր ուղևորափոխադրումների համապատասխան որակի ապահովումը։ | Առաջարկը նախագծերի կարգավորման շրջանակներրից դուրս է | |||
| 14 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 2. Օրենքով «կանգառասրահներ» հասկացություն չկա, 5-րդ կետում կամ փոխել «կանգառներ» կամ սահմանել «կանգառասրահ» հասկացությունը։ | <<կանգառ>> հասկացությունը <<Ավտոմոբիկային տրանսպորտի մասին օրենքով>> սահմանված չէ, հակասություն առկա չէ | |||
| 15 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 3. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետում առաջարկում եմ բացառություն սահմանել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով փոխադրումներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրի կնքման համար։ Անհեթեթություն է, 100 տոկոս ենթակա կազմակերպության հետ կնքել ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման գործընթացը կարգավորող պայմանագիր, դրա ստեղծման նպատակները և գործառույթները սահմանվում են տվյալ կազմակերպության կանոնադրությամբ, որն էլ ընդունվում է ավագանու որոշմամբ և ստանում պետական գրանցում։ | Չի ընդունվել, հիմնավորված չէ առաջարկը | |||
| 16 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 4. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 10-րդ, 11-րդ և նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերը առաջարկում եմ խմբագրել։ Հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան՝ հանրապետությունում ներպետական ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են օպերատորների միջոցով․ - մրցութային եղանակով ընտրված, - 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից, որը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ստեղծված՝ համայնքին պատկանող 100 տոկոս բաժնետոմսերով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն է (կարող է իրականացվել միայն ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում): - «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով (կարող է իրականացվել միայն ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում), Ներկայումս 1-ին՝ մրցութային եղանակով փաստացի հիմնականում կազմակերպվում են միջմարզային և ներմարզային երթուղիները (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից անցկացված մրցույթներով՝ Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի միասնական երթուղիների համար անցկացված մրցույթներ) իսկ 2-րդ եղանակով ներհամայնքային երթուղիները (Երևան քաղաքը, Գյումրի համայնքը, նախատեսում է նաև Վանաձոր համայնքը), 3-րդ տարբերակը դեռևս չի կիրառվել։ 1-ին տարբերակով, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին համապատասխան՝ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով։ Փոխադրավարձն օպերատորի կողմից առաջարկվում է (ներկայացվում է փակ ծրարով) ըստ երթուղիների, նախատեսված դեպքերում նաև ըստ միջանկյալ կանգառների։ Երթուղիների սպասարկման իրավունքը տվյալ դեպքում տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օպերատորի կողմից առաջարկվող փոխադրավարձը ըստ երթուղու ներկայացվում է մեկ թվով՝ առանց հիմնավորման և քանի որ շատ դեպքերում բացակայում է մրցակցությունը հենց այդ ներկայացմամբ էլ սահմանվում է փոխադրավարձը։ Բացակայում է օպերատորի կողմից փոխադրավարձի հաշվարկի և առաջարկի և մրցութային հանձնաժողովների կամ մրցույթը կազմակերպող լիազոր մարմնի կողմից սահմանվող փոխադրավարձի արդյունավետությունը գնահատելու, ընդունելու ու սահմանելու որևէ մեխանիզմ։ Նույն խնդիրը առկա է նաև 2-րդ և 3-րդ տարբերակներում երբ համայնքի ավագանին է սահմանում ներհամայնքային երթուղիների փոխադրավարձը (սույն նախագծով սահմանվում է տեղական վճար, սակայն տարբերություն չկա)։ Կարծում եմ, որ տվյալ որոշումը համայնքի ավագանու կողմից պետք է կայացվի ֆինանսական հիմնավորմամբ։ Միաժամանակ կցանկայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ տվյալ դեպքերում երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները ձեռք են բերվում պետական և համայնքային բյուջեների միջոցներով։ Միաժամանակ, ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներին համապատասխան՝ երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն), ինչպես նաև մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության՝ երկարացման կամ կրճատման դեպքում երթուղու սպասարկումն իրականացնելու համար մրցույթի արդյունքով սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել, իսկ միասնական երթուղիների սպասարկման համար օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը սահմանվում է տվյալ երթուղիներն սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ նույն հոդվածի 12.1-րդ մասով սահմանված է, որ գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում փոխադրավարձը վերանայվում է ավագանու որոշմամբ: Հարց է առաջանում մրցութային հանձնաժողովները կամ ավագանին ինչպես պետք է փոխադրավարձի վերանայման որոշում կայացնեն չունենալով ի սկազբանէ փոխադրավարձի ձևավորման հիմքերը, այսինքն նոր առաջարկը պետք է համադրվի գործողի հետ, որպեսզի փոխադրավարձի ձևավորման բաղադրիչների փոփոխությունները լինեն տեսանելի։ Չնայած, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2024 թվականի օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշմամբ հաստատված պահանջները սահմանում են միայն Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի արդյունքում հաստատված կանոնավոր երթուղիների փոխադրավարձը վերանայելու պահանջները։ Առաջարկում եմ սահմանել դրույթ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների փոխադրավարձի (տեղական վճարի չափի) հաշվարկի մեթոդաբանությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության ընդունումը կնպաստի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, հիմնավորված և թափանցիկ ձևավորված փոխադրավարձի սահմանմանը, ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելով հանրապետությունում օպերատորի կողմից շահագործվող երթուղիների փոխադրավարձի հաշվարկման միասնական համակարգի ձևավորմանը և գանձման իրավահարաբերություններին: | Փոխադրավարձի կարգավորման իրավական կարգավորումներն առկա են | |||
| 17 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 5. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում անհասկանալի է ինչ հիմքով է համայնքի ղեկավարը կայացնում որոշում՝ համայնքի տարածքում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման մեխանիզմի ընտրության վերաբերյալ։ Պարզ է, որ ՏԻՄ օրենքով իրավասությունը վերապահված է համայնքի ղեկավարին, սակայն ինչի հիման վրա պետք է որոշում կայացվի՝ բացակայում է։ Կարծում եմ, որ տվյալ որոշումը չպետք է լինի կամայական, քանի որ հիմնականում դրանից է կախված հաջորդ տաս և ավելի տարիների ընթացքում համայնքում կանոնավոր ուղևորափոխադրումների վիճակը։ Ըստ գործող և առաջարկվող օրենսդրության որոշում կայացնելու ոչ մի չափորոշիչ սահմանված չէ։ Հետևաբար «սուրճի բաժակ նայելով» նման որոշումների կայացնումը կարող է առաջ բերել ոչ արդյունավետ կառավարման, պետական և համայնքային միջոցների վատման և փոխադրավարձի թանկացման։ Առաջարկում եմ սահմանել դրույթ, համաձայն որի ուղևորահոսքի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կիրականացվի տեխնիկա-տնտեսական վերլուծություն, ինչը հիմք կհանդիսանա ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրոումների երթուղային ցանցի կազմակերպման արդյունավետ տարբերակի ընտրության համար։ Միաժամանակ առաջարկվում եմ սկզբից կիրառել մրցութային եղանակով երթուղիների սպասարկումը մասնավոր ընկերություններին պատվիրակելու մեխանիզմը՝ խմբավորել երթուղիները և մրցույթ հայտարարել խմբավորված երթուղիների համար։ Տվյալ դեպքում խմբերը պետք է պարունակեն բարձր և ցածր եկամտաբերությամբ (որոշ դեպքերում նաև ոչ եկամտաբեր) երթուղիների համախումբ։ Տվյալ տարբերակով մրցույթուներում հաղթող չլինելու դեպքում կիրառել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու մեխանիզմը։ Նշված տարբերակներով ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը հնարավորություն կտա համայնքին կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում չիրականացնել խոշոր ներդրումներ։ Միայն այս երկու տարբերակների ձախողումից հետո կիրառել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ ընկերություն ստեղծելու և դրա միջոցով ներհամայնքային երթուղիները սպասարկելու մեխանիզմը։ | Համայնքի ղեկավարի իրավասությունները սահմանված են օրենսդրությամբ | |||
| 18 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 6. Առաջարկում եմ հստակ հիմնավորել «փոխադրավարձը» «տեղական վճարով» փոխարինելու անհրաժեշտությունը, այն կարող է տարաընկալումների հիմք հանդիսանալ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է քննարկել հանրապետությունում տարբեր երթուղային ցանցերը միջմարզային, ներմարզային և ներհամայնքային, անկախ դրանց ձևավորող մարմնից և կազմակերպման եղանակներից դարձնել փոխշաղկապված և դրանցով երթևեկության համար կիրառել միասնական տոմսային համակարգ, այլ ոչ թե միայն համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայություն ներդնել։ Անհրաժեշտ է ավելի լայն դիտարկել։ Նման մեխանիզմը արտացոլում է միջազգային լավագույն փորձը, այն կբարձրացնի փոխադրումների արդյունավետութունը, միտված է փոխադրավարձի ինքնաժեքի նվազեցմանը և սպասարկման որակի բարձրացմանը։ Խելամիտ կառավարում իրականացնելու պարագայում նշված գործընթացը պետք է շատ արագ սկսել։ Տվյալ դեպքում տրանսպորտային ծառայությունների մատուցման դիմաց գանձվող գումարը պետք է ունենա մեկ անվանում դա է՝ փոխադրավարձ, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։ | Օրենսդրությամբ հասկացությունները սահմանված են | |||
| 19 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 7. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով գնման գործընթացի միջոցով օպերատորի ընտրության դեպքում երթուղիների սպասարկման ծառայությունները ձեռք են բերվում 5-10 տարի ժամկետով, առաջարկում եմ սահմանվող ժամկետը համահունչ դարձնել տրանսպորտային միջոցների շահագործման տարիքի հետ (տես կետ 1-ը)։ Հակառակ պարագայում տվյալ գնման գործընթացը չի կայանա, քանի որ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ ավելի կարճ ժամանակով նման ծավալի ներդրումներ չի կատարի, որովհետև ժամկետի ավարտից հետո չի կարողանալու կիսամաշ տրանսպորտային միջոցները այլ ցանցերում շահագործել, կամ ծառայությունների դիմաց պահանջվող գումարը կլինի կրկնակի բարձր, ինչն էլ իր հերթին առաջ կբերի փոխադրավարձի ինքնարժեքի բարձրացմանը։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 20 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 8. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերում անհրաժեշտ է օրենքով հստակ սահմանել համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (փոխադրավարձի վճարման) նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց լիազորությունները և տվյալ անձանց կողմից օգտագործվող տեխնիկական միջոցները և սարքավորումները, ինչպես նաև տվյալ անձանց գործողությունները և դրանց հաջորդականությունը։ Հակառակ դեպքում տվյալ անձանց գործողությունները կլինեն հակասահմանադրական։ Անհեթեթություն է, համայնքի ղեկավարին օժտել լիազորությամբ, համաձայն որի հսկիչները կարող են լինել համայնքի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնյաները կամ օրինակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները, որոնց կողմից տրված հրահանգները պարտադիր են ուղևորների և վարորդի համար, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի շարժը կանգնեցնելու, դռները բացելու կամ փակելու (փակ պահելու) հրահանգները: Ոչ նպատակահարմար եմ համարում սահմանափակել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ինչպես նաև խոչընդոտել կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը։ Նախագծի հեղինակները երևի տեղյակ չեն, որ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են չվացուցակով, իսկ չվացուցակով սահմանված ժամային գրաֆիկի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, կամ ընդունելի են համարում ներկայումս գործող սկզբունքը՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտի կամայական աշխատանքը (փաստվում է չվացուցակների վերաբերյալ հասարակությանը տեղեկացման բացակայությամբ)։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ հսկիչների գործողությունները շատ խիստ են սահմանված և դրանց ամբողջական կիրառման դեպքում հնարավոր է քաղաքը կանգնի տրանսպորտային կոլապսի առաջ։ Նախագծով «հսկիչներ» տերմին չի կիրառվում, կիրառվում է «անձ» հասկացությունը, սակայն տվյալ անձանց սկզբունքորեն լիազորված է իրականացնել ստուգումներ, կամ հսկիչի գործողություններ, ուստի անհրաժեշտ է կարգավորել այլ օրենքներով։ Միաժամանակ կարծում եմ, որ նման հսկողական մեխանիզմների կիրառումը կարող է շատ ավելի մեծ ծախս և ռեսուրս պահանջել, քան չգանձված գումարը։ | Նախագիծը քննարկել է շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ, օրենսդրական կարգավորումները համապատասխանաբար հստակեցվել են | |||
| 21 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 9. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 9-րդ կետում սահմանված է, որ ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը։ Նախագծի հեղինակները արդյոք վստահ են, որ տրանսպորտային միջոց մուտք գործելուց հետո մեկ րոպեն միշտ բավարար է տոմսը վավերացնելու համար։ Եթե վստահ են ապա տեղեկացնում եմ, որ չեն տիրապետում տոմսային համակարգի պրակտիկ աշխատանքին, քանի որ կարող է քաղաքացին մուտք գործել տրանսպորտային միջոց և մեկ րոպեից ավել ժամանակ պահանջվի տվյալ քաղաքացուց մինչև վալիդատորից օգտվելու իր հերթը հասնի կամ տեխնիկական խնդիրներով պայմանավորված տոմսը մարվի կրիչը վալիդատորին մոտեցնելուց մեկ րոպեից ավել ժամանակահատվածում։ Միաժամանակ «կրիչ» հասկացություն օրենքով սահմանված չէ, տվյալ հասկացության նախագծում օգտագործումը հակասում է սույն օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, համաձայն որոնց ուղևորների փոխադրումը իրականացվում է տոմսի կամ ուղետոմսի հիման վրա, որն էլ հանդիսանում է փոխադրողի և ուղևորի միջև պայմանագիր։ Տոմսը կարող է լինել նաև էլեկտրոնային և այլն։ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 9-րդ կետում սահմանված «ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում» դրույթը կիրառելի չէ Գյումրի և Վանաձոր համայնքներում ներդրվող միասնական տոմսային համակարգի համար, քանի այդ համայնքներում ներդրվող ավտոբուսային միասնական տոմսային համակարգը աշխատելու է այլ սկզբունքով՝ փակ սկզբունքով, այսինքն վալիդատորի հետ մեկտեղ ավտոբուսի դռան մոտ տեղադրված է ուղեփակոց՝ քաղաքացին կարող է մուտք գործել ավտոբուս միայն տոմսը մարելուց հետո և համապատասխանաբար տուգանելու անհրաժեշտությունը բացակայում է։ Անհասկանալի է արդյոք նախարարության համապատասխան մասնագետը տեղյակ չէ նման հակասության մասին, «մասնակցել է» Գյումրի և Վանաձոր համայնքներում ներդրված միասնական տոմսային համակարգի աշխատանքներին, կամ ընդհանրապես ինչ որ մեկին հետաքրքիր է թե որտեղ ինչ է կատարվում, կամ ընդհանրապես կարդացել են ներկայացվող նախագիծը, երևի առաջնորդվում են այն սկզբունքով՝ Երևանի քաղաքապետարանի խնդիրն է, իրենք էլ գրել են, թող իրենց գլուխը ցավի։ | Նախագծերը մշակվել են Երևանի քաղաքապետարանի կողմից, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոադրումներում անտոմս երթևեկությունը կանխելու և միասնական տոմսային համակարգը գործարկելու նպատակով | |||
| 22 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 10. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 9-րդ կետում սահմանված է, որ ուղևորները պարտավոր են մինչև ուղևորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, հարց է առաջանում օրինակ բանկային քարտով կամ բջջային հեռախոսով փոխադրավարձը վճարած քաղաքացին ինչ պետք է տրամադրի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց, արդյոք բանկային քարտը պետք է տրամադրի, կամ տվյալ պարագայում ինչպես պետք է իրականացվի ստուգումը, լուծումը կարող է լինել ուղևորին վալիդատորի միջոցով ՀԴՄ կտրոնի տրամադրումը, ինչը կարող է հավաստել, որ փոխադրավարձը վճարված է, սակայն այն ենթադրում է լրացուցիչ ծախս և վալիդատորների տեխնիկական վերազինում։ Կարծում եմ, որ նշված խնդիրը ներկայացվել է նաև քաղաքացի Արտակ Գաբոյանի կողմից 14.03.2025 15:45:23 (www.e-draft.am/projects/8400/digest), սակայն ամփոփաթերթի «Եզրակացություն» մասում, անհեթեթ մեկնաբանություն է տրված՝ «Նախագծերով բանկային քարտը այլ անձի տրամադրելու պահանջ սահմանված չէ», խնդրում եմ հասարակությանը անհասկացողի տեղ չդնել և հարցին պատասխանել ըստ էության, կարծում եմ, որ խնդիրը հստակ է ներկայացվել, առնվազն իմ կողմից։ | Առաջարկը նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է | |||
| 23 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 11. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետում սահմանված է, որ հսկողություն իրականացնող անձինք իրենց լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու են դիմել և ստանալ ոստիկանության աջակցությունը տեղական վճարի վճարումը ստուգելու գործընթացի իրականացման ժամանակ՝ նույնացման գործընթացին խոչընդոտող ուղևորների նույնացում կատարելու, ինչպես նաև տեղական վճարը չվճարած կամ ուղևորության կանոնները այլ կերպ խախտող անձանց հետագա երթևեկությունը դադարեցնելու համար: Արդյոք ՀՀ Ոստիկանությանը նման լիազորություններ վերապահված են։ Միաժամանակ սկզբունքորեն դեմ եմ ուղևորության համար չվճարած ուղևորների հետագա երթևեկությունը դադարեցնելուն, այսինքն և տուգանվում է ուղևորը և երթևեկությունն է սահմանափակվում։ Դա էլ այն պայմաններում երբ տուգանքի չափը անհամեմատ բարձր է։ Միջազգային պրակտիկայում նման սկզբունք չի կիրառվում։ | Չի ընդունվել, Երևանի քաղաքապետարանը սահմանել է կարգավորումներ խախտումները կանխարգելելու նպատակով | |||
| 24 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 12. Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին՝ ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղետոմսերի և ուղեբեռային անդորրագրերի հիման վրա։ Սակայն, հանրապետությունում օրենքի տվյալ դրույթը գրեթե չի կիրառվում։ Արդյունքում՝ խախտվում է ուղևորների իրավունքները, չի հաշվառվում փաստացի ուղևորահոսքը, համապատասխանաբար հնարավոր չէ գնահատել կամ ձևավորել փոխադրավարձի իրական արժեքը, սահմանել ուղևորահոսքի պահանջներին համապատասխան չվացուցակներ, վարել արդյունավետ հարկային քաղաքականություն, առկա են հավաքագրված փոխադրավարձի փոշիացման և կոռուպցոն ռիսկեր, իսկ պատվիրակված փոխադրումների դեպքում՝ գերշահույթի ստացում։ Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է ներհանրապետական ամբողջ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացնել էլեկտրոնային տոմսային համակարգի միջոցով։ Առաջարկվում է ինչպես պատվիրակվող (մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված), այնպես էլ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորների կողմից երթուղիների սպասարկումն իրականացնել էլեկտրոնային տոմսային համակարգի միջոցով։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, համաձայն որի այն համայնքներում որտեղ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորների կողմից և այն միասնական երթուղիները (ներառյալ միջմարզային և ներմարզային) որոնք պատվիրակված են մասնավոր օպերատորին՝ 8 ամսվա ընթացքում, երթուղիները սպասարկող օպերատորի կողմից երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի հետ համաձայնեցված կարգով տվյալ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները կահավորել համապատասխան սարքավորումներով և դրանք միացնել տվյալ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի կողմից պատվիրակված էլեկտրոնային տոմսային համակարգը սպասարկող կազմակերպության համակարգին։ | Կարգավորումները սահմանվում են միասնական տեղական վճարի համար | |||
| 25 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | 13. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց փոխադրավարձը վճարելու կամ տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից կամ տրանսպորտային միջոցում առանց վավերացում կատարելու օգտվելու տուգանքի չափը համեմատած տոմսի արժեքի հետ բավականին բարձր է։ Պետք է հաշվի առնել նաև, որ հանրապետության այլ համայնքներում փոխադրավարձի գնի բարձրացում չի եղել։ Միաժամանակ առաջարկում եմ սահմանել ոչ թե կոնկրետ թվով, այլ արտադրյալով, օրինակ` տոմսի արժեքի կրկնապատիկի չափով։ Տուգանքի չափին անդրադարձել է քաղաքացի Գեորգի Ֆիդանյանը 15.03.2025 22:01:48 (www.e-draft.am/projects/8400/digest), սակայն ամփոփաթերթի «Եզրակացություն» մասում, անհեթեթ մեկնաբանություն է տրված՝ «Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության կողմից։», անհասկանալի է, կարող է Երևանի քաղաքապետարանը այլ պետությունում է, ընդհանուր առմամբ քաղաքացու համար տարբերություն չկա, թե որ մարմինն է մշակում իրավական ակտը և որ մարմինը տեղադրում հարթակում և որ մարմինը տալիս եզրակացություն։ Դրանք պետք է լինեն հստակ։ Միաժամանակ առաջարկում եմ սահմանել տուգանքը բողոքարկելու ընթացակարգ, նաև էլեկտրոնային եղանակով։ | Չի ընդունվել, Երևանի քաղաքապետարանը սահմանել է բարձր տուգանքի չափ խախտումները կանխարգելելու նպատակով |