Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ 299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետով նախատեսված միջոցառման կատարման անհրաժեշտությունից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ վարչապետի 2024 թվականի հոկտեմբերի 2-ի N 887-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-299-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 2-րդ միջոցառման շրջանակներում պետք է մշակվի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից հաստատվի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծը

Նշվածի շրջանակներում Նախագծով սահմանվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց իրականացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման կարգը։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է սահմանել տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և զարգացման առաջնահերթությունների որոշման հիմնական ուղղությունները և դրանց զարգացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման մեխանիզմները (մեթոդաբանությունը), որը որոշում կայացնողներին հնարավորություն կտան ճանապարհաշինության ոլորտի քաղաքականության առանցքային նպատակների (չափանիշների) նկատմամբ իրականացնել բազմազան ներդրումային տարբերակների (նախագծերի) գնահատում և բացահայտել ներդրումների նպատակները  և համեմատելու այդ նպատակների հետ տարբեր ներդրումային տարբերակների կիրառելիությունը, որը քաղաքականություն մշակողները կարող են օգտագործել հիմնավորված որոշում կայացնելու համար:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 5. Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում կբացահայտվի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վերականգման ներդրումների նպատակները՝  և համեմատելով տարբեր ներդրումային տարբերակների կիրառելիությունը, որը քաղաքականություն մշակողները կարող են օգտագործել հիմնավորված որոշում կայացնելու համար:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

      Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 8-րդ կետի միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։ Այն է՝ «ճանապարհային ցանցի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում՝ ճանապարհների պահպանման և կառավարման արդիականացված համակարգի ձևավորման, ճանապարհների շահագործման երկարակեցության բարձրացման և կապիտալ ծախսերի արդյունավետության ապահովման ճանապարհով»։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով) (այսուհետ՝ Օրենք)։  Ընդունված օրենքի հիման վրա ՀՀ վարչապետի 02.10.2024թ. թիվ 887-Ա որոշմամբ ընդունվել է Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, որի շրջանակներում նախատեսվում է մշակել և հաստատել շուրջ 16 ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է ընդունվեն 2 տարվա ընթացքում։ ՀՀ վարչապետի 02.10.2024թ. թիվ 887-Ա որոշման 2-րդ կետի հիման վրա մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծը։

 

  • Քննարկվել է

    14.02.2025 - 08.03.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1590

Տպել

Առաջարկներ`

Զավեն Հարոյան

16.02.2025

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում բազմաչափանիշային վերլուծության համար կիրառվող գնահատման հետևյալ չափանիշների շարքում, "տնտեսական արդյունավետություն", "այլընտրանքային ճանապարհի առկայություն", "ճանապարհի ինտենսիվություն", "հանրային ազդեցություն" չափանիշներից զատ ընդգրկել նաև "ճանապարհի ընթացիկ վիճակ և նախկինում արված վերանորոգումներ" չափանիշը։ Արդարության, հարմարավետության, տնտեսական արդյունավետության և այլ տեսանկյուններից անընդունելի է, երբ տեսնում ենք որ նույն բավականին բարվոք վիճակում գտնվող ճանապարհը անընդհատ հիմնանորոգվում է, այնինչ նախկինում երբեք չասֆալտապատված կամ անմխիթար վիճակի ճանապարհները այդպես էլ տարիներով մնում են նույն վիճակում։ Որպես չափանիշի ցուցիչներ կարող է դիտարկվել "նախկինունում վերանորոգումը" իր այո կամ ոչ պատասխաններով, ինչպես նաև "ճանապարհի անցանելիությունը" տարբեր գնահատումների տեսքով (օրինակ թեկուզ գերազանց, լավ, բավարար, անբավարար գնահատումներով)։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Կարգի 36-րդ կետում ավելացնել նաև «հասարակական կազմակերպություների» բառերը

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Առաջարկում եմ ներկայացնել «Հիմնավորում» բաժինը; Առավել կարևոր է ներկայացնել Աղյուսակ 1 և 2-ի 2-րդ ,3 րդ և 4-րդ սյունակների թվային արժեքների հաշվարկման և ընտրության հիմնավորումները; Կարծում ենք այստեղ մեծ անհամապատասխանություն կա իրական պատկերը կազմելու առումով

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: