Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետի պահանջները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով հաստատված կարգը կիրառվելու է 2025 թվանանի և դրան հաջորդող տարիների Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացման առաջնահերթությունների որոշման համար։

 

        ՆԱԽԱՐԱՐ՝                                                          Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

ք. Երևան 

 

  • Քննարկվել է

    14.02.2025 - 08.03.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1595

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Զավեն Հարոյան

16.02.2025

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում բազմաչափանիշային վերլուծության համար կիրառվող գնահատման հետևյալ չափանիշների շարքում, "տնտեսական արդյունավետություն", "այլընտրանքային ճանապարհի առկայություն", "ճանապարհի ինտենսիվություն", "հանրային ազդեցություն" չափանիշներից զատ ընդգրկել նաև "ճանապարհի ընթացիկ վիճակ և նախկինում արված վերանորոգումներ" չափանիշը։ Արդարության, հարմարավետության, տնտեսական արդյունավետության և այլ տեսանկյուններից անընդունելի է, երբ տեսնում ենք որ նույն բավականին բարվոք վիճակում գտնվող ճանապարհը անընդհատ հիմնանորոգվում է, այնինչ նախկինում երբեք չասֆալտապատված կամ անմխիթար վիճակի ճանապարհները այդպես էլ տարիներով մնում են նույն վիճակում։ Որպես չափանիշի ցուցիչներ կարող է դիտարկվել "նախկինունում վերանորոգումը" իր այո կամ ոչ պատասխաններով, ինչպես նաև "ճանապարհի անցանելիությունը" տարբեր գնահատումների տեսքով (օրինակ թեկուզ գերազանց, լավ, բավարար, անբավարար գնահատումներով)։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Կարգի 36-րդ կետում ավելացնել նաև «հասարակական կազմակերպություների» բառերը

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Առաջարկում եմ ներկայացնել «Հիմնավորում» բաժինը; Առավել կարևոր է ներկայացնել Աղյուսակ 1 և 2-ի 2-րդ ,3 րդ և 4-րդ սյունակների թվային արժեքների հաշվարկման և ընտրության հիմնավորումները; Կարծում ենք այստեղ մեծ անհամապատասխանություն կա իրական պատկերը կազմելու առումով

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: