Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Սյուզաննա Մնացականյան 16.01.2025 16:05:49 | 1. Հավաստագրի իրացման փուլում շահառուի մահվան փաստով հավաստագրով սահմանված գումարի տրամադրման դադարեցումը մահացածի մասով անընդունելի է, քանի որ ընտանիքը անշարժ գույքը ձեռք է բերում այն հաշվարկով, որ հավաստագրով սահմանված գումարը լրիվությամբ տրամադրվելու է պետության կողմից: Առաջարկում եմ ողջ լինելու կամ մահացած լինելու հանգամանքը հաշվի առնել միայն հավաստագրի տրամադրման փուլում: 2. Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցման հիմքերից որպես բացառություն առաջարկում եմ ավելացնել նաև այն դեպքերը, երբ աշխատանքի բնույթից ելնելով շահառուն բացակայելու է ՀՀ տարածքից 183 օրից ավելի (օրինակ վարորդները): 3. Ծրագրի համագործակցող որոշ բանկեր որպես լրացուցիչ վարկավորման ապահովման միջոց պահանջում են լրացուցիչ անշարժ գույք: Ծրագրի շահառուները չունեն լրացուցիչ գույք, և այն շահառուները, ովքեր ապրում և աշխատում են Երևան քաղաքում, երեխաները սովորում են Երևան քաղաքում, առաջարկում եմ քննարկել նաև Երևան քաղաքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 4 մլն ՀՀ դրամ: 4. Գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրումը իրականացնել առանց հաշվի առնելու քաղաքացիության փաստը: 5. Գործող հիփոթեքային վարկեր ունենալու դեպքում հավաստագրի ընդունումը բանկերի կողմից համարել ընդունելի՝ անկախ բանկերի՝ Ծրագրին միացած կամ չմիացած լինելու հանգամանքի: 6. Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվելու դեպքում գույքը մինչև անցնելը պետության սեփականությանը առաջարկ ներկայացնել շահառուներին՝ պետության կողմից փոխանցված գումարը հետ վերադարձնելու դեպքում սեփականության իրավունքի չփոխանցման մասին: 7. Եթե հավաստագրով սահմանված գումարից բացի գույքի ձեռքբերման համար շահառուն ստացել է վարկ կամ օգտագործել է սեփական միջոցները, ապա Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվելու և գույքը պետությանը սեփականության իրավունքով փոխանցվելուց հետո, շահառուի կողմից ավել վճարված գումարները տրամադրվելու՞ է հաճախորդին: | 1. Ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները և ձեռք բերվող գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափը ևս հաշվարկվում է միայն ողջ անձանց հաշվով։ Ըստ այդմ, ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսը, հետևաբար նաև արժեքը, կախված է նաև ընտանիքի անդամների թվից։ 2. Ընտանիքի մեկ չափահաս անդամի բացակայությունը չի հանգեցնում աջակցության դադարեցման 3. Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում 4. ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերվում է բոլոր բաղադրիչներին և վերանայման ենթակա չէ։ 5. Ներկայում գործող կարգով, շահառուն կարող է օգտվել գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից՝ անկախ բանկի գործընկեր լինել/չլինելու հանգամանքից։ 6. Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ 7. Առաջարկը լրացուցիչ կքննարկվի։ | |||
| 27 | Margarita Avanesyan 18.01.2025 21:20:55 | Առաջարկում եմ բացի Երեւան քաղաքից եւ սահմանամերձ բնակավայրերից՝մնացած քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար սահմանել 1 շնչի հաշվով 4 մլն դրամ։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: | |||
| 28 | Margarita Avanesyan 18.01.2025 21:20:55 | Գուղական բնակավայրերում հավաստագիրը իրացնելուց հետո առաջացած դրամական միջոցների դրական մնացորդ ունենալու դեպքում այն կարողանանք օգտագործել անասնապահության բնագավառում։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն: | |||
| 29 | Նարինե Բարսեղյան 20.01.2025 09:29:57 | գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին | Նման կարգավորում նախատեսված է սույն նախագծով: | |||
| 30 | Նարինե Բարսեղյան 20.01.2025 09:59:39 | գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին հիանալի փոփոխություն | Նման կարգավորում նախատեսված է սույն նախագծով: | |||
| 31 | Լիլիթ Այվազյան 20.01.2025 09:46:44 | Շատ պատշաճ նախագիծ է: | Կարծիքն ընդունվել է ի գիտություն | |||
| 32 | Նարինե Բարսեղյան 20.01.2025 12:30:22 | խելամիտ փոփոխություն | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 33 | Լուսինե Բարսեղյան 20.01.2025 14:34:18 | գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև 2024 թվականի մայիսի 16-ից հետո, բայց մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձևակերպված հիփոթեքային վարկ ունեցողներին | Նման կարգավորում նախատեսված է սույն նախագծով: | |||
| 34 | Կարինե Սարգսյան 20.01.2025 16:17:34 | խնդրում եմ ընդունել որոշումը | Սահմանված կարգով կամփոփվեն հանրային քննարկման արդյունքները և նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։ | |||
| 35 | Tigran Atanesyan 21.01.2025 15:11:19 | Առաջարկում եմ հնարավորություն տալ Ստեփանակերտի բնակիչներին՝ Երևան քաղաքում բնակարան ձեռք բերելու նպատակով մեկ շնչին տրամադրվող գումարի ներկա չափը փոփոխել՝ դարձնելով 5 մլն դրամ, իսկ Արցախի մյուս համայնքներում հաշվառված անձանց համար սահմանել մեկ շնչին 4 մլն դրամ։ | Ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձինք դիտարկվում են նույն կարգավիճակով՝ անկախ տեղահանման բնակավայրից։ | |||
| 36 | Վլադիմիր Գրիգորյան 21.01.2025 17:44:16 | Հատկացնել հողատարածքներ տարբեր բնակավայրում տան կառուցման համար, իհարկե ենթակառուցքների արկայությամբ։ Հակառակ դեպքում նշված գումարը չի հերիքում այդ ամենին։ | Առաջարկը լրացուցիչ կքննարկվի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ | |||
| 37 | Վլադիմիր Գրիգորյան 21.01.2025 17:44:16 | Կամ տուն կառուցող ընտանիքներին խրախուսել հավելայլ միջոցներով։ | Կառուցապատման դեպքում նախատեսված են լրացուցիչ արտոնություններ, մասնավորապես՝ առաջին փուլից կարող են օգտվել առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, այն դեպքում, երբ ձեռքբերման բաղադրիչից օգտվելու համար պարտադիր է առնվազն 3 երեխայի առկայությունը, ինչպես նաև նախատեսված է նաև աջակցություն հողամասի ձեռքբերման համար։ | |||
| 38 | Արսեն Ավագյան 22.01.2025 11:37:45 | կխնդրեմ կյանքի կոչել նախագիծը | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 39 | Օվսաննա Սարդարյան 22.01.2025 23:49:26 | Շատ լավ փոփոխություններով որոշում է ուղակի զարմացած եմ որ դեմ քվյակողները շատ են ու չգիտես թե ինչու մեծ մասը կենտրոնացած է Երևանում բնակարան ձեռք բերելու միտումով | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 40 | Արթուր Աղաջանյան 23.01.2025 11:44:36 | Քանի որ 2 կամ 3 հոգուց բաղկացած ընտանիքը տրված աջակցության շրջանակներում չի կարող որևէ գույք ձեռք բերել և պետք է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել, առաջարկում եմ այն ընտանիքներին, որոնք համապատասխանում են «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» կամ համանման այլ ծրագրի պայմաններին, օգտագործել աջակցության հասանելի գումարը որպես կանխավճար։ | Շահառուն իրավունք ունի օգտվելու ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտվելու հանգամանքից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված ծրագրի)։ | |||
| 41 | Արթուր Աղաջանյան 24.01.2025 11:20:59 | Շարունակում եմ առաջարկս վերաբերող 2 կամ 3 հոգանոց ընտանիքներին, բնականաբար շահառուն իրավունք ունի օգտվել այլ ծրագրերից․ բայց առաջարկս կայանում էր նրանում, որ այս ծրագրով հասանելի աջակցության գումարը թույլ տան օգտագործել որպես ԿԱՆԽԱՎՃԱՐ այլ ծրագրերից օգտվելու համար։ Օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի կամ համանման ծրագրերի , որտեղ 10-30% կանխավճար մուծելը պարտադիր է։ | Ծրագրի շրջանակում աջակցությունը բացառապես հիփոթեքային վարկի ամսական մարումների համար է նախատեսված։ | |||
| 42 | Սվետա Դանիելյան 23.01.2025 11:49:48 | որոշումը խելամիտ է կազմված | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 43 | Սվետա Դանիելյան 23.01.2025 11:54:41 | ես կողմ եմ | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 44 | Մարինե Անտոնյան 23.01.2025 12:39:13 | իմ կարծիքով միտումնավոր են դեմ կոճակ սղմում | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 45 | Աննա Սիմոնյան 23.01.2025 12:48:43 | |||||
| 46 | Կարեն Մամիկոնյան 23.01.2025 13:07:11 | ամփոփումից հետո որքան ժամանակում կընդունվի որոշումը | Հանրային քննարկման արդյունքների և շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքների ամփոփումից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։ | |||
| 47 | Հասմիկ Մարկոսյան 23.01.2025 13:40:24 | տեղին է ամեն ինչ ասված | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 48 | Արամ Օհանյան 23.01.2025 13:45:39 | |||||
| 49 | Աննա Մանուկյան 23.01.2025 13:53:47 | ողջունելի է | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 50 | Գոհար Պետրոսյան 23.01.2025 13:59:08 | հատուկ շնորհակալություն նախագիծը մշակողներին | Կարծիքն ընդունվել է ի գիտություն։ |