Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 

----------------- 2024 թվականի  N             -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1․ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 749-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Որոշման հավելվածի 9-րդ գլխի 1․8 կետի՝

ա․ «Միջոցառում» սյունակում «Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայական ռիսկի կառավարման և կլիմայի փոփոխության հարմարվողականության պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» բառերը փոխարինել «Տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում կլիմայի փոփախության հարմարվողականության ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» բառերով․

բ․ «Ակնկալվող արդյունք» սյունակում «ԿՓՀ նկատառումները ներառված են տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման ռազմավարական զարգացման գործընթացում» բառերը փոխարինել «ԿՓՀ նկատառումները ներառված են ենթակառուցվածքների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում» բառերով․

գ․ «Կատարման ժամկետ» սյունակում «2024թ., 4-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2025թ., 4-րդ եռամսյակ» բառերով։

 

  • Քննարկվել է

    10.12.2024 - 25.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1842

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

10.12.2024

Առաջարկում եմ տրանսպորտի ոլորտում կատարել արմատական փոփոխություններ մասնավորապես հրաժարվել ածխաջրածնային հասարակական տրանսպորտից փոխարինել դրանք էլեկտրական ավտոբուսներով։ Դրանով իսկ կկարգավորվի էլեկտրաէներգետիկական համակարգի սպառման գրաֆիկի գիշերային անկումները (պիկ) եւ կմաքրվի մայրաքաղաքի օդը։ Սրա հետ մեկ տեղ պետք է հաշվի առնվի որ մեր ճանապարհները նախատեսված չեն Ման տեսակի ավտոբուսների համար, վերջիններս շատ լայն են եւ խցանումների հիմնական պատճառներից մեկն են։ Խցանումների մյուս պատճառը "որակյալ" նորոգումներ են երբ դիտահորի եւ ճանապարհի միջեւ մակարդակների տարբերությունը հասնում է մինչեւ 20 սմ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: