ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը.
«Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի որակի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտադրության մեջ ներդրված որակի կառավարման համակարգի ներդրման, պահանջներին համապատասխան սերտիֆիկացման և (կամ) խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարները։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Գործարարների հետ քննարկումները վկայում են, որ առկա է արտադրական գործընթացներում կառավարման համակարգ ներդնելու կարևորության գիտակցության աճ, սակայն ֆինանսների հասանելիության սահմանափակումների պատճառով շատերը չեն կարողանում ներդնել այդպիսի համակարգեր, ինչը բացասաբար է ազդում։
Վիճակագրությունը ևս վկայում է, որ որակի կառավարման միջազգայնորեն ճանաչված համակարգեր ներդրած ընկերությունների թիվը Հայաստանում փոքր է ինչպես բացարձակ առումով, այնպես էլ միջազգային առևտրում մրցակից և համանման երկրների հետ համեմատության մեջ։ Աղյուսակ 1-ում բերված տվյալները վկայում են, որ արտադրության որակի կառավարման համակարգեր ունեցող բիզնեսների թվով Հայաստանը զիջում է համեմատվող բոլոր երկրներին՝ բացառությամբ Ղրղզստանի և Տաջիկստանի։
Սերտիֆիկացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ ծախսերի իրականացում՝ կապված խորհրդատվության ստացման, արտադրության կազմակերպման գործընթացների լավարկման և բուն սերտիֆիկացման գործընթացի վճարների հետ։ Որպես կանոն, սերտիֆիկատը տրամադրվում է երեք տարի ժամկետով, քանի որ յուրաքանչյուր տարի նախատեսվում է աուդիտի անցկացում։
Խորհրդատվության վճարը ձևավորվում է հետևյալ կերպ՝
Փորձագետի օրական վճարը միջինում կազմում է 100.000 դրամ։ Նվազագույնը պահանջվում է 45 աշխատանքային օր (ԻՍՕ 9001 և 14001), իսկ ISO 22000-ի դեպքում՝ մոտ 120 օր։ Նշված ծախսերին ավելանում է նաև սերտիֆիկացման միանվագ գումարը (գումարների կողմնորոշիչ չափերը բերված են նախագծում)։ Նման տրամաբանությամբ բացատրվում է նաև արտերկրում լաբորատոր փորձարկումների իրականացումը և կախված արտադրանքի չափերից և բնույթից, լաբորատոր փորձարկումների համար կարող են լինել տարբեր պահանջներ և տարբեր գնային առաջարկներ։
Հաճախ տնտեսավարողները չեն ունենում բավարար գումար՝ նշված գործընթացներն իրականացնելու համար, ինչը խոչընդոտում է առավել լայն աշխարհագրության արտահանման նրանց գործընթացը։
Հարկ է նշել, որ որակի կառավարման արդիական համակարգերի ներդրման կարևորությունը շեշտվել է ինչպես ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում, այնպես էլ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունում։ Չնայած դրան, կոնկրետ միջոցառումներ, որոնք կթիրախավորեն որակի կառավարման համակարգերի ներդրումը, չեն իրականացվել։
Աղյուսակ 1․ Որակի կառավարման համակարգեր ներդրած ընկերությունների թիվը
մի շարք երկրներում
|
Երկիր |
ISO 9001 |
ISO 14001 Շրջակա միջավայ րի կառավար ման համա կարգ |
ISO 22000 Սննդամթերքի անվտանգութ յան կառավարման համակարգ |
FSSC 22000 Սննդամթերքի անվտանգութ յան կառավարման համակարգ |
Ընդամենը |
|
Հայաստան |
16 |
4 |
28 |
9 |
57 |
|
Ադրբեջան |
283 |
109 |
34 |
21 |
447 |
|
Բելառուս |
7173 |
485 |
45 |
85 |
7788 |
|
Էստոնիա |
92 |
574 |
24 |
38 |
1628 |
|
Վրաստան |
134 |
16 |
105 |
41 |
296 |
|
Իրանի Իսլամական Հանրապետություն |
1995 |
453 |
112 |
61 |
2621 |
|
Իսրայել |
8843 |
861 |
62 |
211 |
9977 |
|
Ղազախստան |
346 |
175 |
29 |
35 |
585 |
|
Ղրղզստան |
6 |
1 |
12 |
15 |
34 |
|
Լատվիա |
864 |
341 |
31 |
33 |
1269 |
|
Լիտվա |
1333 |
1001 |
31 |
63 |
2428 |
|
Մոլդովա |
89 |
11 |
54 |
19 |
173 |
|
Ռուսաստանի Դաշնություն |
2619 |
627 |
298 |
859 |
4403 |
|
Տաջիկիստան |
3 |
2 |
1 |
6 |
12 |
|
Թուրքիա |
8243 |
3158 |
923 |
915 |
13239 |
|
Թուրքմենստան |
69 |
15 |
16 |
4 |
104 |
|
Ուկրաինա |
1507 |
334 |
256 |
255 |
2352 |
|
Ուզբեկստան |
1302 |
1032 |
53 |
53 |
2440 |
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվել է ISO ստանդարտներին համապատասխան որակի կառավարման համակարգեր ներդրած մի շարք տնտեսավարողների 2017-2023 թթ․ (ըստ տարիների) աշխատողների միջին տարեկան թվի և շահութահարկի գումարների հանրագումարային մեծությունների (առանց անհատականացման, բոլոր տնտեսավարողների համար 1 թվով) մասին տեղեկատվություն.
|
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Աշխատակիցների միջին տարեկան թվաքանակը |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2017թ |
2018թ |
2019թ․ |
2020թ․ |
2021թ․ |
2022թ․ |
2023թ․ |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
11,289 |
14,414 |
16,823 |
17,520 |
17,370 |
18,061 |
19,071 |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Շահութահարկի գումարը |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2017թ․ (մլն․դրամ) |
2018թ․ (մլն․դրամ) |
2019թ․ (մլն․դրամ) |
2020թ․ (մլն․դրամ) |
2021թ․ (մլն․դրամ) |
2022թ․ (մլն․դրամ) |
2023թ․ (մլն․դրամ) |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
11,706.7 |
12,842.7 |
15,445.7 |
8,276.1 |
9,761.5 |
10,041.5 |
10,022.7 |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Արտահանման մեծությունը |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
2017թ․ (մլն․դրամ) |
2018թ․ (մլն․դրամ) |
2019թ․ (մլն․դրամ) |
2020թ․ (մլն․դրամ) |
2021թ․ (մլն․դրամ) |
2022թ․ (մլն․դրամ) |
2023թ․ (մլն․դրամ) |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
121,919.6 |
133,879.1 |
149,499.3 |
141,853.7 |
166,716.2 |
174,150.2 |
160,512.0 |
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հարկ է նշել, որ սերտիֆիկատների ստացումը և խորհրդատվական ծառայությունների տրամադրման արժեքները կախված ընկերության գործունեության ոլորտից խիստ տարբեր են։
Մասնավորապես՝ «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված C (ՍԻ) 13 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C (ՍԻ) 14 Հագուստի արտադրություն» ոլորտներին հատուկ սերտիֆիկատի ստացման համար նախատեսված ծախսերը էականորեն տարբերվում են այլ ոլորտներին հատուկ սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերից։
Միաժամանակ նշենք, որ C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված C (ՍԻ) 13 Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C (ՍԻ) 14 Հագուստի արտադրություն» ոլորտներին հատուկ սերտիֆիկատները, որոնք սահմանվում են առաջարկվող Նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետի գ-ից ժբ պարբերություններով՝ ընտրվել են համաձայն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների պահանջարկի վերլուծության՝ ԵՄ երկրներ իրենց արտադրանքը արտահանելու նպատակով։
- Կարգավորմաննպատակը և բնույթը.
Նախագծի նպատակը տնտեսավարողների արտադրական գործընթացներում որակի կառավարման նորագույն համակարգերի ներդրման միջոցով հայաստանյան ընկերությունների արտադրանքի որակի բարձրացումն է։
Նախագծով առաջարկվում է մասնակի փոխհատուցել ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարված համապատասխանության գնահատման և (կամ) խորհրդատուի ծառայության ծախսերը, որոնք իրականացնում են Էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում , 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» հատվածների) դասերում ներառված գործունեության տեսակներից որևէ մեկը։
Հաշվի անելով Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ուսումնասիրությունները և հարցումները (համապատասխանության գնահատման մարմիններին և կազմակերպություններին)՝ փոխհատուցումը նախատեսվում է իրականացնել հետևյալ չափերով (հարցումների արդյունքում ներկայացվել են կառավարման համակարգերի ներդրման, սերտիֆիկատի ստացման և խորհրդատվական ծառայությունների արժեքների մասին տեղեկատվություն և ծրագրի նախագծով նախատեսված արժեքների ձևավորման համար հիմք են հանդիսացել վերջիններիս կողմից ներկայացված արժեքների միջինացված տվյալները)՝
- ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
- ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1500000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով բայց ոչ ավել քան 3 000 000 (երեք միլիոն) դրամ.
- «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
- Առաջարկվող նախագծով սահմանվող Ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի գ-ից ժբ պարբերություններով սահմանված սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 80%-ի չափով, բայց ոչ ավել քան քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ և խորհրդատուի ծառայության դիմաց կատարված վճարումների 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 2 000 000 (երկու միլիոն) դրամ։ 4-րդ կետով սահմանվող սերտիֆիկատների փոխհատուցման ծախսերի չափը ընտրվել են համաձայն վերլուծությունների՝ տես աղյուսակ 2․
Աղյուսակ 2․ Սերտիֆիկատների արժեքները և ուղղվածությունը
|
Սերտիֆիկատ |
Ուղղվածություն |
Երկրներ՝ որտեղ կիրառվում են |
Արժեք |
|
BSCI |
Սոցիալական |
Գերմանիա, Ֆրանսիա,Նիդեռլանդներ |
Անդամավճար։ տարեկան 794,000–1,191,000 դրամ (կախված ընկերության շրջանառությունից) Աուդիտի արժեք: 595,000-1,191,000 դրամ |
|
SA8000 |
Սոցիալական |
Գերմանիա, Ֆրանսիա,Նիդեռլանդներ, Իտալիա, Սկանդինավյան երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Սերտիֆիկատի արժեք։ 1,191,000- 1,985,000 դրամ
Աուդիտի արժեք: 794,000-1,588,000 դրամ |
|
WRAP |
Սոցիալական |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Սերտիֆիկատի արժեք։ 260,000- 615,000 դրամ (կախված աշխատողների քանակից)
Աուդիտի արժեք: 600,000-1,588,000 դրամ(կախված ընկերության չափերից և տեղից) |
|
SEDEX |
Սոցիալական |
Գերմանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Շվեդիայի Թագավորություն |
Անդամավճար։ տարեկան 70,000–80,000 դրամ Աուդիտի արժեք: 580,000-980,000դրամ |
|
OEKO-TEX Standard 100 |
Սոցիալական և շրջակա միջավայրի |
Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Սերտիֆիկատի արժեք։ 1,191,000- 2,382,000 դրամ Աուդիտի արժեք: 198,500-1,191,000-դրամ |
|
GOTS |
Սոցիալական և շրջակա միջավայրի |
Գերմանիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Սերտիֆիկատի արժեք։ 1,985,000- 3,176,000 դրամ Աուդիտի արժեք: 397,000-1,191,000-դրամ |
|
BCI |
Սոցիալական և շրջակա միջավայրի |
Գերմանիա,, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
Անդամավճար։ տարեկան 595,500–3,970,000 դրամ (կախված ընկերության չափերից) Աուդիտի արժեք: 794,000-1,985,000 դրամ |
|
Fairtrade» |
Սոցիալական և շրջակա միջավայրի |
Գերմանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Շվեդիայի Թագավորություն |
Դիմումի վճար։ 200,000-398,000 դրամ Աուդիտի արժեք: 794,000-1,985,000 դրամ |
|
EU Ecolabel |
շրջակա միջավայրի |
ԵՄ անդամ երկրներ |
Դիմումի վճար։ 82,000-820,000 դրամ Ստուգման վճար: տարեկան 10,250,000 դրամ(կախված ընկերության չափերից)
|
|
C2C |
շրջակա միջավայրի |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա |
Անդամավճար։ տարեկան 1,985,000–7,940,000 դրամ Աուդիտի արժեք: 1,985,000–11,910,000 դրամ |
Միաժամանակ կրկնությունից խուսափելու համար ՀՀ կառավարության 2023թ. N 138-Լ որոշման N 2 հավելվածով նախատեսված ծրագիրը ներառվել է «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծում։ Համապատասխանաբար ՀՀ կառավարության 2023 թ. N 138-Լ որոշման N 2 հավելվածով նախատեսված ծրագրով հաստատված բյուջեն կտրամադրվի առաջարկվող Նախագծով սահմանվող ծրագրին՝ տեքստիլ ոլորտի ընկերությունների մասով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքները.
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ՝
- Կարդիականացվեն ազգային արտադրողների բիզնես գործընթացները, որի արդյունքում կբարելավվի արտադրանքի որակը՝ համապատասխանելով ազգային և միջազգային լավագույն ստանդարտներին․
- կկրճատվեն հայաստանյան արտադրողների՝ արտադրանքի արտադրության գործընթացի կազմակերպման և որակի հետ կապված ծախսերը, ինչի արդյունքում կբարելավվի հայկական արտադրանքի որակը:
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Ըստ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ 2022թ․ հունվարի դրությամբ Հայաստանում գործող տնտեսավարողներից մոտ 1800 իրականացնում են արտահանում։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված թվից մոտ 600-ն է այս կամ այն կերպ ներկայացված ինտերնետ հարթակում, որից սեփական կայք ունեցողների թիվը կազմում է մոտ 400: Նման ընկերություններն առավել կայացած են, ունեն արտադրական գործընթացները կատարելագործելու և հավաստագրվելու ավելի մեծ պոտենցիալ և կարիք։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով արդեն իսկ գործող մոտ 150 հավաստագրերի առկայությունը, որի համար կրկին դիմելու հնարավորությունը սահմանափակված է աջակցության ծրագրով, իրական շահառուների թիվը գնահատվում է մոտ 250: Բիզնեսների և հավաստագրման ոլորտի խորհրդատուների հետ քննարկումների արդյունքում կանխատեսվել են նաև սերտիֆիկատների համար դիմելու հետևյալ կշիռները՝ ISO 9001` 40%, ISO 22000` 30%, ISO 14001` 10%, «Հալալ»՝ 4%, «օրգանական»՝ 4%, «անցումային շրջանի օրգանական»՝ 2%, FSSC 22000` 5%, Global G.A.P.` 5%: Նախագծով նախատեսված փոխհատուցման առավելագույն շեմի կիրառման դեպքում պետական բյուջեից կատարվող ծախսերը ծրագրի գործողության ընթացքում (3 տարում) կկազմեն 725,000,000 դրամ։
Միաժամանակ, ակնկալվում է, որ որակի կառավարման համակարգերի արդիականացման արդյունքում ընկերությունները կդառնան առավել մրցունակ և կմեծացնեն վաճառքի ծավալները՝ ապահովելով պետական բյուջեի եկամուտների ավելացում։ Բացի այդ, կառավարման համակարգերի ներդրման և սերտիֆիկացման գործընթացում առաջանում է շինարարության (վերակառուցման) անհրաժեշտություն, հետևաբար և ծախսեր: Օրինակ, սննդամթերքի արտադրության դեպքում համապատասխանեցման ծախսերը կազմում են միջինում 80%, խորհրդատվության ծախսերը՝ 15%, հավաստագրի ստացման ծախսերը՝ 5%։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ վերը նշված ծախսերի արդյունքում իրականացվելիք լրացուցիչ շինարարական աշխատանքներից ակնկալվում է ստանալ ավելի քան 725,000,000 դրամ ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գումարների տեսքով (միասին վերցրած՝ շինարարական ծախսերի 25%-ը)։ Եթե դրան ավելացնենք նաև խորհրդատվությունից գոյացող ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գումարները, ինչպես նաև հավաստագրման արդյունքում արտադրության ծավալների ընդլայնման հետևանքով վճարվելիք հարկերը, ապա ծրագրի իրականացման ժամանակահատվածում սույն միջոցառման մասով պետական բյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերը։
2025 թվականին ծրագրի համար պահանջվող միջոցները կնախատեսվեն ՀՀ պետական բյուջեից :
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» բաժնով և ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման «2. Տնտեսություն» գլխի «»Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնով նախատեսված գործողություններից (մասնավորապես՝ խրախուսվելու է մշակող արդյունաբերությունում ISO սերտիֆիկատների ձեռքբերումը), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության 13-րդ մասով նախատեսված «Գյուղատնտեսության ոլորտի գերակայություններից» (Սննդամթերքի անվտանգության ժամանակակից ստանդարտների ապահովում, բուսասանիտարական չափանիշների, հավաստագրման արդիականացված համակարգերի ու մեթոդների կիրառում, ինչպես նաև Արդյունաբերության երկարաժամկետ մրցունակության տեսանկյունից Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածության, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման և արտահանման խթանման ապահովման ու զարգացման ուղղությամբ):
-
Քննարկվել է
04.12.2024 - 19.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3141
Տպել