Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ հուլիսի 2024 թվականի N ____-Լ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգը»` համաձայն Հավելվածի (այսուհետ՝ Աշխատակարգ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից` հաշվի առնելով սույն որոշմամբ սահմանված դրույթները:

3. Աշխատակարգի դրույթները պարտադիր են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից սկսած նախաձեռնվող նոր ռազմավարական պլանավորման փաստաթղթերի համար կամ գործող ռազմավարական պլանավորման փաստաթղթերում փոփոխություններ ու լրամշակումներ իրականացնելու դեպքում` բացառությամբ սույն որոշմամբ սահմանված դեպքերի։

4. Աշխատակարգի 40-րդ կետը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը սույն Աշխատակարգով սահմանված մշտադիտարկման վերաբերյալ դրույթները գործող ռազմավարական պլանավորման փաստաթղթերի նկատմամբ կիրառվում են այնքանով, որքանով վերաբերելի են (mutatis mutandis):

5. Աշխատակարգով սահմանված ռազմավարությունների մշակման և աշխատանքային խմբերի ստեղծման նպատակով որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 90-օրյա ժամկետում ՀՀ վարչապետի հանձնարարականով սահմանվում են․

1) Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին գործող ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է համապատասխանեցվեն Աշխատակարգի դրույթներին,

2) Սույն կետի առաջին ենթակետով սահմանված համապատասխանեցման ժամկետները,

3) Յուրաքանչյուր ռազմավարության Գլխադասային մարմինը և ժամկետները՝ Աշխատանքային խմբի կազմի և աշխատակարգի առաջարկով հանդես գալու համար։

6. ՀՀ վարչապետը Աշխատակարգի 14-րդ սահմանված՝ յուրաքանչյուր ռազմավարության վերաբերյալ որոշումները կայացնում է սույն որոշման ուժի մեջ մտնելուց 6-ամսվա ժամկետում։ 

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

  • Քննարկվել է

    30.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5463

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի և հայեցակարգի նախագծերն անհրաժեշտ է ընդունել հանրային լայն քննարկումներից հետո՝ հաշվի առնելով, որ ընդունման դեպքում դրանք էականորեն փոխելու են կառավարման տարբեր գործընթացներ, իսկ e-draft.am-ում հրապարակելը չի կարող համարվել մասնակցության ապահովման պարտավորության իրականացում։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Որոշման նախագծի նախաբանում անհրաժեշտ է խմբագրել և հստակեցնել լիազորող նորմը, քանի որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է կառավարության աշխատակարգին, ոչ թե ռազմավարական կառավարման աշխատակարգին։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի նախագիծը պատշաճ կերպով չի անդրադառնում հանրային մասնակցության մեխանիզմներին։ Նախագծերն անհրաժեշտ է վերանայել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4.3 և 33.3 հոդվածների և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 7-րդ մեկնաբանության լույսի ներքո։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: