Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

     ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2024 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետությանկառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» N 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերում  նշված ախտաբանական վիճակների դիտարկման ժամանակահատվածը ներառում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամություն ունենալու ամբողջ ժամանակահատվածը։»․

2) որոշման հավելվածի 25-րդ կետում «ֆունկցիոնալության գնահատման» բառերը փոխարինել «դիտարկման» բառով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    25.04.2024 - 13.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3037

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Նախագծով առաջարկվող 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. ««3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի է առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։»։ Հաշվի առնելով, որ մի դեպքում կարևորվել է հաշմանդամության սահմանման հանգամանքը կամ գնահատման «համարակալումը» (25, 26), մյուս դեպքում՝ հաշմանդամության սահմանված լինելու տևողությունը (28, 29), միայն «հաշմանդամություն ունենալու ամբողջ ժամանակահատվածը» նշելը բավարար չէ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Միաժամանակ առաջարկում ենք հավելվածի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում՝ առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝»։ Այս տարբերակում ուղղվում է «ախտաբանական վիճակներ» բառերը փոխարինվում են «առողջական խնդիրներ» բառերով, «ֆունկցիոնալության առաջին իսկ գնահատման» բառերը՝ «անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ» բառերով ՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի։ «Առաջին գնահատման» բառերը հանելով հնարավոր է լինում խուսափել այն թյուրընկալումից, որ համանման հանգամանքներում այլևս հնարավոր չէ երկրորդ գնահատման ժաանակ սահմանել անժամկետ։ Այս առաջարկի ընդունման դեպքում կուղղվի նաև Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում առկա շարադասական սխալը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

13.05.2024

Հավելվածի 25-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ՝»։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: