12.02.2024
Նախագծում հաշվի չեն առնվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտում իրականացված ուսումնասիրության եզրակացություններն ու առաջարկությունները։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2024 թվականի N -Ն
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հաստատել`
1) հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) աջակցող միջոցների ցանկը` պետական հավաստագրերի և առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների գումարի չափը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը՝ համաձայն N 3 հավելվածի․
4) աջակցող միջոցների ձեռքբերման պետական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) աջակցող միջոցների երաշխավորության մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի:
2․ Սահմանել, որ՝
1) ֆունկցիոնալ պրոթեզների համար սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետները տարածվում են նաև 2021 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի, «Իթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի և շահագրգիռ այլ կողմերի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակում ֆունկցիոնալ պրոթեզ ստացած անձանց վրա․
2) մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները, վարչական ակտը (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված իրավունքներից օգտվելու համար.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին․
4) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին․
5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։
|
Հավելված № 5 ՀՀ կառավարության 2024 թվականի ___________ -ի N ___________-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկանքը տալու ամսաթիվը ____________ Տեղեկանքի գործողության (ուժի մեջ գտնվելու) ժամկետը __________
Շահառուի ազգանունը ___________________անունը _____________հայրանունը__________ սեռը _______
Շահառուի հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի N -ը)_____________________
Շահառուի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______________________________
Շահառուի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն ընդգծել / հեռախոսահամարը ______________
Հաշմանդամության խումբը կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը
_________________________________________________________________________
Հաշմանդամության ժամկետը և պատճառական կապը
_________________________________________________________________________
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԸ
|
NN ը/կ |
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ ԱՄՊՈՒՏԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՁԵՌԱԳՐՈՎ |
ԱՋ/ՁԱԽ ՆՇՈՒՄԸ |
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ |
ԿՆԻՔԸ |
|
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
ՄՍԾ անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչություն
____________________________________________________________________________
(ստորագրությունը) Ա.Ա.Հ
|
Հավելված № 6 ՀՀ կառավարության 2024 թվականի ___________ -ի N ___________-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ
Կազմակերպության անվանումը
_________________________________________________________________________
Հետազոտվողի անունը, հայրանունը, ազգանունը
_________________________________________________________________________
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ___________________________________________
Հետազոտվողի բնակության վայրը __________________________________________
Ախտորոշումը (նշվում է նաև լսողության կորստի աստիճանը)
_________________________________________________________________________
Ու՞նի լսողական սարքի կարիք (ձեռագրով նշել այո կամ ոչ)
_________________________________________________________________________
Եթե ունի լսողական սարքի կարիք, նշել՝ քանի սարքի կարիք ունի
_________________________________________________________________________
Եթե մեկ լսողական սարքի կարիք ունի՝ նշել, թե որ ականջի համար
_________________________________________________________________________
|
Բժիշկ |
----------------------------------------- (անունը, հայրանունը, ազգանունը) |
----------------------------------------- (ստորագրությունը) |
Կ. Տ.
(կազմակերպության կնիքը)
_______ ______________ 20 թ.
Հավելված № 1
ՀՀ կառավարության
2024 թվականի ___________ -ի
N ___________-Ն որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2․ Աջակցող միջոցները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
5 Հավաստագրերը և հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգումը, ինչպես նաև առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցները հատկացվում են և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի գնային արժեքը սահմանվում է` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։
8․ Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող անձին տրամադրվում է մեկ կոսմետիկ պրոթեզի հավաստագիր և (կամ) մեկ շարժողական (ձգողական կամ միոպրոթեզ) պրոթեզի հավաստագիր կամ բարձր ֆունկցիոնալ ակտիվության աստիճանի պրոթեզ (այսուհետ՝ ֆունկցիոնալ պրոթեզ) (զինծառայության հետ կապված պատճառական կապերով հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայության ժամանակ ստացած վիրավորման կամ զինծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով վերջույթի անդամահատում ունեցող անձանց)։
1) մեկ կամ երկու արմնկային հենակի հավաստագիր կամ.
2) մեկ կամ երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.
3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակի հավաստագիր կամ.
4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակի հավաստագիր:
1) հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում.
2) առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.
3) վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.
4) վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում.
6) երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.
7) երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում՝
ա․ խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,
բ․ թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում, բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,
գ․ աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,
դ․ աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,
ե․ թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,
զ․ թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,
է․ հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,
ը․ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության․
8) սույն որոշման N 3 հավելվածում սահմանված աջակցող միջոցների վերանորոգման դեպքում․
9) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց անհրաժեշտ աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում․
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
1) անձը հաստատող փաստաթուղթ` սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
2) շահառուի` հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում`
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),
բ. հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ը կամ ԾԱԾ-ը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ` աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ,
գ. վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում` բժշկական կազմակերպության կողմից տրված համապատասխան մասնագիտական եզրակացությունը.
3) վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում և (կամ) ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձինք ներկայացնում են էպիկրիզ.
4) շահառուի այլ կարգավիճակ ունենալու դեպքում`
ա. իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
բ. բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունն աջակցող սարքերի անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն կետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.
5) դիմումն օրինական ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի (հոգաբարձուի) անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ նույնականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
6) դիմումը լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` լիազորագիրը և լիազորված անձի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթուղթը․
7) վերին վերջույթի էլեկտրոմիոգրաֆիա (ԷՄԳ) հետազոտության արդյունքը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում:
1) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում.
2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.
3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ (այսուհետ` տեղեկատվական համակարգ) մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպությունները՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ու օրթեզներ պատրաստող, վերին ու ստորին վերջույթների պրոթեզների, օրթոպրոթեզների և ստորին վերջույթի հոդով օրթեզների վերանորոգում իրականացնող կազմակերպությունները՝ նաև պրոթեզ և (կամ) օրթեզ պատրաստելու առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ.
4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն.
5) Կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցները և դրանց բաղկացուցիչ մասերը (պատրաստման նյութերը և դետալներ) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր։
32․Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:
1) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ անձնագիր կամ ծննդյան վկայական,
բ. անձնագրի դեպքում, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում՝ նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) հավաստագրի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացի հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, օրինական բնակությունը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ), Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ապաստան հայցողի դեպքում՝ ապաստան հայցողի վկայականը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձանց։ Վերջիններիս համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը․
3) հավաստագրի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝
ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը),
բ. ՎԱԾ-ը կամ ԾԱԾ-ը կամ տեղեկանք աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ՝ համաձայն N 5 հավելվածի.
4) սույն որոշման N 2 հավելվածով սահմանված շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․
5) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների).
6) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն N 6 հավելվածի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները): Ընդ որում, աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը).
7) կոխլեար իմպլանտի պրոցեսորի մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք կոխլեար իմպլանտ կրելու վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Սույն ենթակետում նշված տեղեկանքում նշվում է կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.
8) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարք կրելու մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանք՝ տրամադրող կազմակերպության ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված.
9) հավաստագրերի ձեռքբերման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 35-րդ
կետի 1-ին ենթակետին համապատասխան և շահառուի գրավոր լիազորագիրը.
10) առձեռն դիմելու դեպքում՝ շահառուն կամ նրա ներկայացուցիչը ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, իսկ առցանց (էլեկտրոնային) եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ դրանց գունավոր լուսապատճենները.
11) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը (այսուհետ` մասնագիտական եզրակացություն): Մասնագիտական եզրակացությունը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին.
12) սույն կարգի 19-րդ և 23-րդ կետերով սահմանված դեպքերում՝ ՄՍԾ-ի համապատասխան եզրակացությունը.
13) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում:
36․ Առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցն ստանալու համար շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է սույն կարգի 24-րդ կետով սահմանված՝ որակավորված կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու, ինչպես նաև նույնականացման քարտ չունենալու դեպքերում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:
1) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը` սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
2) ՄՍԾ-ի եզրակացությունը վերանորոգում իրականացնելու վերաբերյալ.
3) վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցը.
4) ներկայացուցչի դիմելու դեպքում՝ նաև նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը:
40․ ՄՍԾ-ն, ստանալով հավաստագիր տրամադրելու համար դիմումը և կից փաստաթղթերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում տեղեկատվական համակարգում ձևավորում է հավաստագիրը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում դիմողին, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետի:
42․ Հավաստագիրը ձևավորվելուց հետո դիմողին տրամադրվում է հավաստագրի պատճենը, ինչպես նաև կազմակերպությունների ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով: Եթե շահառուն դիմումի մեջ նշել է իր էլեկտրոնային հասցեն, ապա այդ հասցեին ուղարկվում է հավաստագրի էլեկտրոնային տարբերակը։
1) ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը.
3) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը:
1) աջակցող միջոց ստացողի և/կամ աջակցող միջոցի վերանորոգման համար դիմող անձի՝
ա. անունը, հայրանունը, ազգանունը,
բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,
դ. սոցիալական խումբը (կարգավիճակը).
2) տրամադրվող աջակցող միջոցի և/կամ վերանորոգված դետալի լրիվ անվանումը.
3) աջակցող միջոցի տրամադրման և/կամ վերանորոգման օրը, ամիսը, տարեթիվը.
4) աջակցող միջոցը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում՝ ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տվյալները.
5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:
Ձև N 1
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ
|
NN ը/կ |
Աջակցող միջոցը վերադարձնողի անունը, ազգանունը, հայրանունը |
Աջակցող միջոցը վերադարձ-նելու օրը, ամիսը, տարեթիվը |
Վերա-դարձված աջակցող միջոցի անվանումը |
Վերա-դարձված աջակցող միջոցի քանակը |
Աջակցող միջոցը վերադարձնողի ստորագրությունը |
Աջակցող միջոցն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Աջակցող միջոցն ստացողի ստորագրու-թյունը |
Նշումներ |
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
Հավելված № 3
ՀՀ կառավարության
2024 թվականի ___________ -ի
N ___________-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Աղյուսակ 1
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
|
|
Պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը |
|||||
|
NN ը/կ |
վերանորոգման ծառայության անվանումը |
չափի միավորը (քանակը) |
վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը (oրացուցային օր) |
նվազագույն երաշխիքը (ամիս) |
մեկ միավորի արժեքը (դրամ) |
|
|
նվազագույն արժեքը |
առավելագույն արժեքը |
|||||
|
1 |
Կոնքազդրի էկզարտիկ պրոթեզի ծայրատ և դրա փոխարինում |
հատ |
15 |
12 |
264000 |
300000 |
|
2 |
Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզի ծայրատ և դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
250000 |
280000 |
|
3 |
Ազդրի պրոթեզի կոսմետիկայի փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
99512 |
106867 |
|
4 |
Ազդրի պրոթեզի ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
184000 |
338000 |
|
5 |
Ազդրի պրոթեզի ծունկ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
280000 |
296700 |
|
6 |
Ազդրի պրոթեզի կաշվե ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
10 |
12 |
116827 |
116827 |
|
7 |
Ազդրի պրոթեզը գոտկատեղին ֆիքսող էլաստիկ գոտկա-ազդրային աղեկապ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
1 |
12 |
94669 |
97000 |
|
8 |
Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչի սուռլինե ներդիր (ISNI), դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
70000 |
70000 |
|
9 |
Ազդրի պրոթեզի ծայրատի ընդունիչ և սուռլինե ներդիր (ISNI), դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
320000 |
323000 |
|
10 |
Ազդրի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
230000 |
605000 |
|
11 |
Ազդրի կաշվից պրոթեզի շինա, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
10 |
12 |
175560 |
175560 |
|
12 |
Սրունքի պրոթեզի սիլիկոնե լայներ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
222114 |
383000 |
|
13 |
Սրունքի պրոթեզի ծայրատի կաշվի փոխարինում և տեղադրում |
հատ |
10 |
12 |
75772 |
75772 |
|
14 |
Սրունքի մոդուլյար պրոթեզի ծայրատի փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
183171 |
242000 |
|
15 |
Սրունքի պրոթեզի ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
197300 |
242000 |
|
16 |
Սրունքի պրոթեզի փափուկ ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
40000 |
125571 |
|
17 |
Սրունքի պրոթեզի մանժեթ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
10 |
12 |
79020 |
89000 |
|
18 |
Սրունքի պրոթեզի մանժեթ և շինա, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
178930 |
180000 |
|
19 |
Սրունքի պրոթեզի կոսմետիկայի փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
58000 |
67206 |
|
20 |
Ստորին վերջույթի պրոթեզի ծնկակալ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
1 |
12 |
10000 |
19400 |
|
21 |
Ստորին վերջույթի բոլոր տեսակի պրոթեզների թաթ, դրանց փոխարինում |
հատ |
2 |
12 |
69288 |
110000 |
|
22 |
Ստորին վերջույթի բոլոր տեսակի պրոթեզների փոքր վերանորոգում |
հատ |
2 |
12 |
20000 |
25000 |
|
23 |
Վերին վերջույթի պրոթեզների կոսմետիկ դաստակ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
140000 |
150906 |
|
24 |
Վերին վերջույթի ձգողական պրոթեզների դաստակ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
193000 |
200190 |
|
25 |
Արմնկային հոդ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
183000 |
553292 |
|
26 |
Նախաբազուկի ամրագոտիներ, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
95000 |
121651 |
|
27 |
Բազուկի ամրագոտիներ, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
144000 |
147019 |
|
28 |
Վերին վերջույթի պրոթեզի կոսմետիկ ձեռնոց, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
73000 |
90000 |
|
29 |
Ձգողական արմնկային հոդ, դրա փոխարինում |
հատ |
10 |
12 |
250000 |
261641 |
|
30 |
Միոպրոթեզի մարտկոց, դրա փոխում և տեղադրում |
հատ |
1 |
12 |
75000 |
76500 |
|
31 |
Միոպրոթեզի սենսորային տվիչներ, դրանց փոխում և տեղադրում |
հատ |
2 |
18 |
120000 |
120373 |
|
32 |
Միոպրոթեզի դաստակ (երկաստիճան ռոտացիայով), դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
10 |
18 |
1050000 |
1450000 |
|
33 |
Սրունքի և ազդրի պրոթեզների կապիչներ և գոտիներ, դրանց փոխում և տեղադրում |
հատ |
2 |
12 |
51881 |
51881 |
|
34 |
Վակուում փական և խողովակ, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
2 |
12 |
15000 |
35440 |
|
35 |
Բոլոր տեսակի օրթոպրոթեզների ոտնաթաթ, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
2 |
12 |
62470 |
76000 |
|
36 |
Սրունքի օրթոպրոթեզի ծայրատ, դրա փոխում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
186970 |
203000 |
|
37 |
Ազդրի օրթոպրոթեզի ծայրատ, դրա փոխում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
186910 |
300000 |
|
38 |
Սրունքի օրթոպրոթեզի կաշվե ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
94716 |
94716 |
|
39 |
Ազդրի օրթոպրոթեզի կաշվի ծայրատ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
15 |
12 |
102753 |
102753 |
|
40 |
Բոլոր տեսակի կաշվե օրթոպրոթեզների աստառ, դրա փոխարինում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
34487 |
34487 |
|
41 |
Բոլոր տեսակի օրթոպրոթեզների կապիչներ, դրանց փոխարինում և տեղադրում |
հատ |
2 |
12 |
25000 |
39853 |
|
42 |
Սրունքի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ, դրա փոխում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
52000 |
75000 |
|
43 |
Ազդրի օրթոպրոթեզի փափուկ ծայրատ, դրա փոխում և տեղադրում |
հատ |
2 |
12 |
59000 |
100000 |
|
44 |
Ազդրի օրթոպրոթեզի կոսմետիկայի փոխում և տեղադրում |
հատ |
5 |
12 |
41080 |
41080 |
|
45 |
Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների սրունք-թաթային հոդ, դրա փոխում |
հատ |
2 |
12 |
145288 |
145288 |
|
46 |
Սրունքի և ազդրի կաշվե պրոթեզների փայտյա կոճ (շիկոլոդկա), դրա փոխում |
հատ |
2 |
12 |
74000 |
74000 |
Աղյուսակ 2
Ֆունկցիոնալ պրոթեզների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը
|
»: |
Աղյուսակ 3
ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
|
NN ը/կ |
Վերանորոգման ծառայության անվանումը |
Չափի միավորը (քանակը) |
Վերանորոգման իրականացման առավելագույն ժամկետը (oրացուցային) |
Նվազագույն երաշխիքը (ամիս) |
Մեկ միավորի առավելագույն արժեքը (դրամ) |
|
1 |
|
|
|
|
|
Հավելված № 4
ՀՀ կառավարության
2024 թվականի ___________ -ի
N ___________-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
|
Քննարկվել է
25.01.2024 - 12.02.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 7650
Տպել12.02.2024
Նախագծում հաշվի չեն առնվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ աջակցող միջոցների տրամադրման ոլորտում իրականացված ուսումնասիրության եզրակացություններն ու առաջարկությունները։
12.02.2024
Նախագծում առկա չեն կարիքի գնահատման, հրահանգավորման, ուսուցման, տեղեկատվության, մշտադիտարկման և գնահատման արդյունավետ կարգավորումներ: Ի թիվս այլ կարգավորումների, առաջարկում ենք նախատեսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից համապատասխան հրամաններ ընդունելու պարտականություն։
12.02.2024
Առաջարկում ենք նախագծով ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործուն կառուցակարգ, որը հնարավորություն կտա արտադատական կարգով և ողջամիտ ժամկետներում լուծել աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վեճերը: