«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․3․ մասով․
«2․3․ Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել հարկադիր կատարողի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապան կամ պահանջատեր հանդիսացող իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ՝ հարկադիր կատարողի կողմից ուղարկված հարցումների հիման վրա։ Սույն մասով նախատեսված հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանվում է Կարգավորողի և Արդարադատության նախարարի համատեղ ենթաօրենսդրական ակտով»։
Հոդված 2․ Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «2.1-ին և 2.2-րդ մասերի» բառերը փոխարինել «2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ մասերի» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
16.06.2022 - 01.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5586
Տպել