07.10.2021
հավելվածի 12-րդ կետով սահմանված դրույթները չի բխում որոշման N1 հավելվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով սահմանված ընթացակարգից.....
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետը, 22.1-ին հոդվածի 6-րդ մասը, 23-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի`
1) 2-րդ կետի դրույթները կիրառության մեջ են դրվում՝
ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն N1 հավելվածի V և VI գլուխներով սահմանված գործառույթների մասով ոչ ուշ, քան 2022 թվականի հունվարի 1-ից,
բ. Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 30-ը:
2) 12-րդ կետն ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածով սահմանված ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Քննարկվել է
29.09.2021 - 14.10.2021
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 7024
Տպել07.10.2021
հավելվածի 12-րդ կետով սահմանված դրույթները չի բխում որոշման N1 հավելվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով սահմանված ընթացակարգից.....