«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 28.04.2026 16:48:51 | Խնդրում եմ Երևան քաղաքում տան սերտեֆիկատների համար հատկացվող գումարը մեկ հոգու համար դարձնել 4միլիոն |
Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում նախատեսված չէ։ |
|||
| 27 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 09:19:50 | Շատ սխալ որոշում է Երևանում նույնպես 4 միլիոն դարձնել քանի որ Երևանի հարակից շրջաներում ավելի թանկ են տները քան Երևանում |
Երևանում աջակցության չափի վերանայում նախատեսված չէ։
|
|||
| 28 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 27.04.2026 09:26:49 | 1-3 հոգանոց ընտանիքների համար խնդրում եմ նոր ծրադրեր․․․ մանավանդ 55-59 տարեկանների համար․․․ պետական համակարգում ծառայության անցած տեղահանվածներին այլ արտոնոյալ պայմաններով վարկ, կամ եկամտահարկի վերադարձ․․․ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 29 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.04.2026 10:10:09 | Կան ընտանիքիներ, ովքեր տեղափոխվելուց հետո խնայողությունների միջոցով ձեռք են բերել բնակարան գնելու իրավունք, սակայն կառուցապատողի հետ միաժամանակ պայմանավորվել են գումարը վճարել մաս-մաս, որի արդյունքում այս պահին ունեն դեռևս կառուցվող բնակակարան, սակայն չունեն հնարավորություն այդ բնակարանի համար լրիվությամբ, վճարել։ Առաջարկում ենք նման դեպքերը նույնպես քննարկման առարկա դարձնել։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 30 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.04.2026 10:11:13 | Խնդրում եմ ԼՂ -ից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրել մեկ անձին 4միլոն դրամ Երևանում տուն գնելու համար: |
Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում չի նախատեսվում։ |
|||
| 31 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.04.2026 10:52:05 | Բարև ձեզ պարոն Թորոսյան խնդրումեմ վերանայել քաղաքացիական ամուսնության ժամանակ ձեռք բերված բնակարանի իրավունք ով պետքա ստանձնի երեխաներ ինձ հետեն ապրում ես միայնակ մայրեմ Արցախցի իսկ մյուս սեփականատեր ՀՀ քաղաքացի է Արցախցի չէ ով պետքա բնակվի այդ բնակարանում ես երեխաներիս հետ չեմ բնակվում ։շնորհակալություն |
Ձեր առաջարկը հավանաբար վերաբերում է Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, որտեղ շահառուների ցանկը տրամադրել Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Եթե քաղաքացիական ամուսնու տվյալները ևս ներառված են եղել այդ ցանկում, ապա նա պետք է հանդիսանա հավաստագրով ձեռք բերված գույքի սեփականատեր։ |
|||
| 32 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 24.04.2026 10:53:19 | Բարև Ձեզ։ 1-3 անձից բաղկացած ընտանիքները շատ ծանր վիճակում են`գրում եմ Ձեզ որպես Հադրութ համայնքի ղեկավար ով ամեն օր շփվում է համայնքի բնակիչների հետ։ Իհարկե հասկանում եմ, որ այս ընտանիքների համար այլ գումարային շեմ սահմանելը հեշտ չէ, որովհետև այս կարգավիճակի ընտանիքների հստակ թիվ չկա։ Այդ իսկ պատճառով` Առաջարկում եմ. Ա) թույլ տալ միավորելու հավաստագրերը անկախ հարազատցական կապից. Բ) ՀՀ տարբեր համայնքներում կառուցել բնակելի շենքեր այս խավի համար, բնակարանաշինության գործընթացը իրականացնել մրցույթային տարբերակով ուղղելով շահառույի (երի) հասանելի գումարները շինարարությանը։ Հավանաբար այս գումարը չի բավարարի շինարարությունը ավարտին հասցնել, այդ իսկ պատճառով առաջարկում եմ հետևյալ տարբերակները տարբերակ 1` տեղահանված ընտանիքը պարտավորվում է հավաստագրի (րի) գումարներից ավել ծախսված գումարը մարել 10 տարվա ընթացքում և ստանալ սեփականության իրավունք տարբերակ 2` շահառուն հրաժարվում է սեփականության իրավունքից և մինչև իր կյանքի վերջ անհատույց բնակվում է այդ բնակարանում, իսկ նրա կամ նրանց մահից հետո գույքը անցնում է պետական կամ համայնքային սեփականության։ Այս ձևաչափը վստահ եմ կլուծի այս կարգավիճակում հայտնված անձանց հարցը և թույլ չի տա այլ ընտանիքների առանձնանալ կամ բաժանվել իրենց ընտանիքներից այս ծրագիրից ևս օգտվելու համար։ տարբերակ 3` բնակիչների ցանկությամբ այս գումարները ուղղել իրենց նախընտրած շինարարական կազմակերպությանը ,օրինակ փոքր էկո թաղամաս կառուցելու համար։ |
Ծրագրի շրջանակում չկա պարտադիր պահանջ, որ դիմում-հայտարարության մեջձ ներառված անձինք պետք է ունենան բարեկամական կապ։ Մյուս առաջարկներն ընդունվել են ի գիտություն։ |
|||
| 33 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.04.2026 10:57:38 | Առաջարկում եմ 1-3 հոգանոց ընտանիքների համար ձեռնարկել այլ միջոց, քանի որ փաստացի անհնար է գտել բնակարան նման գնով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 34 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 29.04.2026 16:51:11 | Մինչև 2028 թ. ծնված երեխաներին նույնպես ընդգրկել բնակապահովման ծրագրում: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 35 | ARTEM HARUTYUNYAN 22.04.2026 17:55:05 | 1․ Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «0 տոկոս է» բառերը փոխարինել «20 տոկոս է, որը վճարում է պետությունը» բառերով. փոփոխությունը հստակեցման կարիք ունի այն առումով՝ արդյոք կանխավճարի գումարը լրացուցուցիչ աջակցություն է հանդիսանալու, թե այն ընտանիքին հասանելիք աջակցության գումարից է պետությունը վճարվելու։ 2․ Առաջարկվում է շահառուների շրջանում հավասարության սկզբունքների ապահովման նպատակով, 16 մայիսի 2024 թվականի N 710-Լ որոշման 1-ին հավելվածի 3-րդ ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն այն առումով, որ մարզերում հիփոթեկային վարկով բնակարաններ ձեռք բերած անձանց մայր գումարի մարման չափը սահմանվի տվյալ բնակավայրի հասանելիք գումարի չափով՝ 4 կամ 5 միլիոն։ 3․ Նախագծում գործածվող վերակառուցում տերմինը պարզաբանման կարիք ունի, արդյոք իր մեջ ներառելու է ձեռք բերված տանը կից ևս մեկ սենյակ ավելացնելու հնարավորությունը։ Հարկ է նշել, որ քաղաքաշինության մասին օրենքում ևս հստակեցված չէ դրա նշանակությունը։ |
Առաջին առաջարկի հետ կապված լրացուցիչ աջակցություն սահմանված չէ, աջակցության չափը մնում է անփոփոխ, պետության կողմից ֆինանսական կազմակերպություններին աջակցության գումարի փոխանցման ձևաչափն է փոփոխվում։ 2-րդ առաջարկի հետ կապված գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի շրջանակում աջակցության չափի վերանայում նախատեսված չէ։ 3-րդ առաջարկի հետ կապված իրավասու մարմիններից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում, վերակառուցման շրջանակում կարող են իրականացվել Ձեր նշած աշխատանքները։ |
|||
| 36 | Bagrat Parsiyants 23.04.2026 22:20:13 | Խնդրում եմ Երևանում նույնպես 4միլիոն դարձնել մեկ հոգու համար |
Երևան քաղաքում աջակցության չափի վերանայում նախատեսված չէ։ |
|||
| 37 | Աշխեն Ամիրխանյան 27.04.2026 13:51:32 |
1․Առաջարկվում է «Ղարաբազից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության ծրագրի» շահառու չհանդիսացող 1-2 անդամի կազմով ընտանիքների համար սահմանել հավաստագրի իրացման հաստատուն գումար / ո՛չ 1 անձի հաշվով / ՝ նվազագույնը 12 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ, հետադարձ ուժով։ Միաժամանակ, ընտանիքների «միտումնավոր» ամուսնալուծությունները կանխելու նպատակով, սահմանել․ ա․ հաստատուն գումարով հավաստագրերը այլ ընտանիքներին հատկացված հավաստագրերի հետ միավորման ենթակա չեն բ․ ընտանիքը չի համարվի միավոր շահառու, եթե ամուսնալուծությունը գրանցվի որոշունը ուժի մեջ մտնելուց հետո։ 2․ Առաջարկվում է հետադարձ ուժով, ի լրացում 10 միլիոն ՀՀ դրամ հաստատուն գումարի , նվազագույնը 2 միլիոն ՀՀ դրամ գումար հատկացնել 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման այն շահառու ընտանիքներին, որոնք իրենց հավաստագիրը յուրացրել էին ԼՂ-ում , մինչև 19․09․2023 բնակվել են այնտեղ և բռնի տեղահանվել 19․09․2023-ին ՝ ա․ ընտանիքի անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում բ․ ընտանիքի որևէ անդամ 19․09․2023-ի դրությամբ ՀՀ-ում չի ունեցել սեփականություն կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք գ․ անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել 09․09․2023-ից առաջ առնվաղն 12 ամիսների ընթացքում ԼՂ պետական կամ մասնավոր կառույցներում աշխատելու, կենսաթոշակ կամ այլ դրամական վճարներ ստանալու և դրանք ԼՂ-ում իրացնելու, ֆինանսական գործարքներ կատարելու, կրթական, առողջապահական ծառայություններից օգտվելու մասին վկայող փաստաթղթեր։ Առաջարկը հիմնավորվում է այն փաստով, որ վերոնշյալ խմբի՝ կրկնակի սեփականության իրավունքով անշարժ գույքի կորուստ, ընտանիքները թեև ՀՀ Կառավարության 2024թվականի փետրվարի 15-ի 210-Լ որոշման համաձայն կարող են 2-րդ անգամ իրացնել հավաստագիրը, սակայն 10 միլիոն ՀՀ դրամ հաստատուն գումար՝ անկախ ընտանիքի անդամների քանակից, գործարքի համար 5-10 % կանխավճար՝ սեփական միջոցներից։ |
Առաջին առաջարկն ընդունվել է ի գիտություն։ 2-րդ առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 38 | Աշխեն Ամիրխանյան 28.04.2026 13:41:26 | Առաջարկվում է «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում 2-3 կազմով շահառու երիտասարդ ընտանիքներին թույլ տալ հավաստագիրը իրացնել որպես կանխավճար՝ « Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» վարկատեսակից օգտվելու համար։ |
Հավաստագրով նախատեսված աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամսական մարումներին։ |
|||
| 39 | Աշխեն Ամիրխանյան 29.04.2026 16:31:17 | Առաջարկս ավելի շատ ուղերձ է այն հայրենակիցներիս, ովքեր փոքր կազմով ընտանիքները /1-3/ դիտարկում են որպես մեկ միավոր խնդիր,և առաջարկում ՝ անձի հաշվով գումարի ավելացում։ Եթե 3 անդամ - ընտանիքը այսօրվա և՛ շուկայական, և՛ կադաստրային արժեքով /1 սենյականոց բնակվելու պիտու բնակարանի գինը սկսվում է 12 միլիոն ՀՀ դրամ արժեքից / չեն կարողանում բնակարան գնել, ապա անձի հաշվով գումար ավելացնելու դեպքում ինչպե՞ս 1 անդամ - ընտանիքը 5 միլիոն ՀՀ դրամ արժեքով, կամ 2 անդամ - ընտանիքը 10 միլիոն ՀՀ դրամ արժեքով կկարողանան բնակարան ձեռք բերել; Հաշվի առնենք, որ ունենք երիտասարդներ՝ ովքեր դեռ ընտանիք պիտի կազմեն, նորասստեղծ ընտանիքներ՝ ովքեր բալիկներ պիտի ունենան, միայնակ մարդիկ՝ ովքեր արդեն երազում են ապրել իրենց գոնե 40 քառակուսի մետր տանիքի տակ։ Ներողություն եմ խնդրում ձեր առաջարկները մեկնաբանելու համար, սակայն չեմ կարող չբարձրաձայնել, որ այդ դեպքում բնակչության մի ստվար հատված կրկին մնալու է անորոշության և անճարության մեջ։ |