19.04.2026
Գործնականում նկատվում է, որ շատ բարձր առաջադիմություն և նվաճումներ ունեցող աշակերտներ չեն օգտվում սույն կարգով նախատեսված հնարավորությունից՝ պարզապես դրա մասին ժամանակին չտեղեկանալու պատճառով։ Արդյունքում՝ համակարգը չի ընդգրկում իր նպատակային խմբի մի հատվածին։
Առաջարկվում է սահմանել դպրոցների համար պարտադիր իրազեկման պարզ մեխանիզմ՝
- յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ կազմակերպել տեղեկատվական հանդիպում 11–12-րդ դասարանների աշակերտների համար,
- ներկայացնել տարկետում ստանալու պայմանները, չափանիշները և դիմելու ընթացակարգը,
- ապահովել, որ աշակերտները ստանան նաև հակիրճ գրավոր կամ էլեկտրոնային տեղեկատվական նյութ (հղում, ուղեցույց և այլն)։
Տվյալ գործընթացը կարող է իրականացվել դասղեկների, փոխտնօրենի կամ մասնագիտացված ուսուցչի կողմից՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի։