Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Դանիել Աբրահամյան 10.04.2026 13:37:02

Հարգելի՛ խմբագրող,

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված և արդեն իսկ քննարկման փուլ անցած նախագիծը (հասանելի է՝ https://e-draft.am/projects/9829/about) նախատեսում է լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում՝ «քաղաքացիներին» բառից հետո ավելացնելով «, բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրամադրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով» ձևակերպումը, առաջարկում եմ համապատասխան փոփոխությունն արտացոլել նաև Ձեր ներկայացրած օրենքի նախագծում։

 

Մասնավորապես, առաջարկվում է 4-րդ կետը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ․

«4. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տարկետում ստացած քաղաքացիները, բացառությամբ այն քաղաքացու, որի նպատակային ուսումնառության համար տրամադրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով, ինչպես նաև նույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները»։

Նախագծում առաջարկվող տարբերակը բխում գործող օրենսդրական կարգավորումից և նախագծի հիման վրա հնարավոր չէ համապատասխան կարգավորում սահմանել

2 Սոնա Սարգսյան 19.04.2026 23:51:49

Գործնականում նկատվում է, որ շատ բարձր առաջադիմություն և նվաճումներ ունեցող աշակերտներ չեն օգտվում սույն կարգով նախատեսված հնարավորությունից՝ պարզապես դրա մասին ժամանակին չտեղեկանալու պատճառով։ Արդյունքում՝ համակարգը չի ընդգրկում իր նպատակային խմբի մի հատվածին։

Առաջարկվում է սահմանել դպրոցների համար պարտադիր իրազեկման պարզ մեխանիզմ՝

  • յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ կազմակերպել տեղեկատվական հանդիպում 11–12-րդ դասարանների աշակերտների համար,
  • ներկայացնել տարկետում ստանալու պայմանները, չափանիշները և դիմելու ընթացակարգը,
  • ապահովել, որ աշակերտները ստանան նաև հակիրճ գրավոր կամ էլեկտրոնային տեղեկատվական նյութ (հղում, ուղեցույց և այլն)։

Տվյալ գործընթացը կարող է իրականացվել դասղեկների, փոխտնօրենի կամ մասնագիտացված ուսուցչի կողմից՝ առանց լրացուցիչ ֆինանսական բեռի։

Կատարված առաջարկը դուրս է առաջարկվող կարգավորումների շրջանակից

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: