Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Education, Science, Culture and Sport

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 31.10.2025 - 15.11.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը     Գործող կարգով նախատեսված է սովորողների տեղափոխման ընդհանուր ընթացակարգ, որը սահմանում է տեղափոխության հիմքերը և կարգը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերը։ Սակայն գործնականում նկատվել է, որ այդ կարգավորումները լիարժեքորեն չեն արտացոլում ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովման հարցերը, մասնավորապես, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, բայց տեղերի սահմանափակման պատճառով որոշ երեխաների ընդունելությունը մերժվում է, կամ երբ երկյակների, եռյակների և քառյակների դեպքում տեղափոխությունը չի ապահովում մյուս երեխաների միաժամանակյա ընդունելությունը նույն հաստատություն։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, այդ հաստատությունում սովորելու նախապատվություն ունենան նրա եղբայրներն ու քույրերը (19.1-րդ կետ), և ամրագրել, որ երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից (19.2-րդ կետ)։
Մնաց {days} օր
31 9304

Discussed 24.10.2025 - 10.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխությունը կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
29 12343

Discussed 20.10.2025 - 07.11.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՅԱՇԱ ԱՐՍԵՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍՒՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Յաշա Արսենի Մինասյանի   տրված տարկետումը ՝ Հայաստանի ծանրամարտի  հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով
Մնաց {days} օր
0 1496

Discussed 20.10.2025 - 07.11.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՋԻՎԱՆԻ ԵՂՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար` Մերուժան Ջիվանի Եղոյանին  տրված տարկետումը՝ Հայաստանի ծանրամարտի  հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.
Մնաց {days} օր
0 1414

Discussed 17.10.2025 - 03.11.2025

«Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ» Նախագծով սահմանվում են ֆիթնես կենտրոններ և մարզասրահներ ներկայացվող չափորոշիչները, Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչների սահմանման նպատակը: Ֆիթնես կենտրոններ կամ մարզասրահներ ներկայացվող չափորոշիչների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում իրականացվող մարզաառողջարարական գործունեության ժամանակ պարապողների առողջության համար նվազագույն ռիսկայնության ապահովման պահանջով:
Մնաց {days} օր
9 1878

Discussed 15.10.2025 - 30.10.2025

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Մնաց {days} օր
6 3775

Discussed 15.10.2025 - 02.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում փոփոխությունը կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու, խնդրահարույց հարցերը հստակեցնելու նպատակով:
Մնաց {days} օր
10 1772

Discussed 09.10.2025 - 27.10.2025

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայիմասին» օրենքի 7-րդ հոդվածով: Այն պետք է նպաստի կինեմատոգրաֆիայում կառավարման արդյունավետության բարձրացմանը, ազգային ֆիլմերի ցուցադրմանը, կինեմատոգրաֆիայի ոլորտումգովազդային բաղադրիչի կարգավորմանը, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկմանը և շուկայիկարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կանոնադրական խնդիրների կարգավորմանհամար ֆինանսական միջոցների հավաքագրմանը:
Մնաց {days} օր
0 1791
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: