««Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու¬թյուն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Ազգային ժողովի 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-35-Ն) ՀՀ օրենքով, փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։ Վերոգրյալի համատեքստում 2025-2026 ուսումնական տարում «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվելու է «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:
-
Duration
10.12.2025 25.12.2025 -
Type
Order Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 206
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.