03.12.2025
Կարծում եմ՝ նույնիսկ ուշացած որոշում է, քանզի հայկական սպորտի զարգացումը սկսվում է հենց մարզադպրոցներից, այնուհետև՝ ֆեդերացիաներից: Ինչքան նորագույն գույքով հագեցած լինի մարզադպրոցը, այնքան ավելի արդյունավետ աշխատանք հնարավոր կլինի անցկացնել սաների հետ: Կարծում եմ կարելի է նաև մարզադպրոցի մարզիչների ավելի հաճախակի վերապատրաստումներ անցկացնել, սա ևս շատ կարևոր և ուշադրության արժանի խնդիր է: