Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառվող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջոցով բարձ­րաց­նել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտեսական ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլոգիական հիմքի արդիականացման գործընթացը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հարկա­յին օրենս­­գրքի 121-րդ հոդվածով սահմանված են հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների գծով ամոր­տի­­զացիոն մասհանումների հաշվարկման նվազագույն ժամկետներ, ինչպես նաև հիմնա­կան միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ և ընթացիկ բնույթի ծախսերի ճանաչման և համախառն եկամտից նվազեցման հստակ կարգավորումներ:

Խնդիրն այն է, որ չնայած Հարկային օրենսգրքով արդեն իսկ սահ­ման­­­­­ված մոտեցումները հնա­րավորություն են տալիս հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվ­­­­­ների գծով ամոր­տի­զա­ցիոն մասհանումները հաշվարկել էականորեն ավելի կարճ ժամա­նա­կա­­­­հատվածում, քան այդ ակտիվ­ների իրական օգտագործման ժամկետներն է, այդու­հան­դերձ, ամորտիզացիոն մաս­հա­նում­ների գծով առկա կանոնների և առանձին հարցերում հաշվա­պա­հա­­կան հաշվառումը և ֆինան­սական հաշ­վետ­վու­թյուն­­­ները կար­­­գա­­վորող իրավական ակտերով սահմանված մոտե­ցում­ներից այդ կանոն­ների էական տար­բե­րու­թյուն­ների պատճառով հարկ վճարողի կողմից հաշ­վարկ­վող շահու­թա­հարկի և ֆինանսա­կան նպատակով հաշվարկվող շահույթի միջև կապը հաճախ խզվում է: Նշյալ իրավիճակը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրա­պե­տու­թյունում իրականացվող տնտեսական գոր­ծու­նեու­թյան (հատկապես մշակող արդյունա­բե­րու­թյան ճյուղում իրականացվող գործունեության) շահութաբերության մակարդակի, հետևաբար նաև՝ ընդհանուր ներդրումային միջա­վայրի վրա:

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է հիմնական միջոց­ների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազատականացնելու միջո­ցով ևս մեկ քայլ կատա­րել հարկային հաշվառման և ֆինանսական հաշվառման տար­բե­րու­թյուն­ների վերացման ուղղությամբ և շահութա­հարկ վճարողներին հնարավորություն տալ 2027 թվականի հունվարի 1-ից սկսած՝ հիմնական միջոց­­ների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ձեռք­ բեր­ված, կառուցված, ստեղծված) գծով ամոր­տի­զա­ցիոն մասհանումները, ինչպես նաև այդ ակտիվների վրա կատարվող ծախսերը հարկման նպա­տա­կով հաշվառել հաշվա­պա­հա­­կան հաշվառումը և ֆինանսակ­ան հաշ­վետ­վու­թյուն­­ները կար­գա­վորող օրենք­ներով և այլ իրա­վա­կան ակտերով սահ­ման­ված կարգով:

4.  Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիմնական միջոց­­ների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ձեռք­ բեր­ված, կառուցված, ստեղծված) գծով ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև այդ ակտիվների վրա կատար­­վող ծախսերի հաշվառման կանոններն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյուն­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում հարկման նպատակով կիրառ­վող՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացման համակարգն ազա­տա­կանացնելու միջոցով բարձրացնել տնտեսության ներդրումային գրավչությունն ու տնտե­սա­կան ակտիվությունը, ինչպես նաև արագացնել տնտեսության արտադրական և տեխնոլո­գիա­կան հիմքի արդիականացման գործընթացը:

       Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

       Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

  • Duration

    30.03.2026 15.04.2026
  • Type

    Law

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 161

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: