Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
    «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման (միաձուլում) նպատակահարմարությամբ։

   Արարատի մարզում գործում են 50 ամբուլատորիաներ, որոնցից 36-ը՝ մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ: 36-ից 16-ում` աշխատում է մեկական բժիշկ (ով նաև համարվում է տնօրեն), 18-ում՝ 2-ական, որոնցից մեկը համարվում է նաև տնօրեն, և միայն 1 ամբուլատորիայում է աշխատում 3 բժիշկ:  

Բացի վերոգրյալից, նշենք, որ «Զանգակատան ԱԱՊԿ», «Ուրցաձորի ԱԱՊԿ»,   ՊՈԱԿ-ների   տնօրենների պաշտոնները  թափուր են, հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
2
Առաջարկվող կարգավորումների բնույթը
Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև  ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության  և  սպասարկման  ծառայություններ՝  նախատեսվում  է  36 ամբուլատորիաները միաձուլման ձևով վերակազմակերպել 11 ամբուլատորիաների: Խոշորացման արդյունքում ավելի շահավետ կդառնա դեղորայքի գնման գործընթացը՝ խոշոր կազմակերպությունները հետաքրքրություն կցուցաբերեն հայտարարված մրցույթներին, լաբորատոր գործիքային հետազոտությունների կազմակերպումը, իսկ բժիշկները
ավելի շատ ժամանակ կկարողանան կտրամադրել  բժշկական օգնություն և սպասարկում և իրականացնելուն: Նախատեսվում է, որ բնակչությունը սպասարկող բժիշկները կշարունակեն իրենց գործունեությունը նախկին տեղամասերում՝ բուժառուների համար ապահովելով հասանելիությունը:

   Խոշորացման արդյունքում ստեղծվող բժշկական հաստատությունները կից նյութում․

 

  • Duration

    26.03.2026 10.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 122

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: