Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------     2026թ    N-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 64-րդ հոդվածի 1-ին մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

            1.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.869842), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868503)  և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալարի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868699) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867686), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52210883321) և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52210867768) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեստանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.883091), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվինի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.868956), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867895), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Կանաչուտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.883096), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Արտաշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52210877897), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.867299), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետազատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.869317), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.904377), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նշավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.871532),  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրովի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.871172), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.866531), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 52.210.874672), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 5 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.865887), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գեղանիստի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885509), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.883198)  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 6 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885489), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-նովայի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.884015), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 7 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885772), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հայանիստի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885742), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77210862357) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 8 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77.210.885749),  «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 77210866049)  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.867892), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.867727), պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 10 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերականի ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51210867718), «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու ԱԱՊԿ» (պետական գրանցման համար՝ 51.210.884506) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 11 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

                 

        2. Սահմանել, որ

   1)վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններն են, և վերջիններիս են անցնում վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

   2) վերակազմակերպման արդյունքոմ ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունները ստեղծված են համարվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից.

    3)վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են վերակազմակերպվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

    3. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող  պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության՝ առարկան և նպատակներն են՝

1) առարկան պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունն ու սպասարկումը, բնակչության առողջության բարելավումը և հիվանդությունների կանխարգելումն է.

2) նպատակը առողջ ապրելակերպի քարոզչությունը և առողջության պահպանումն է:

4. Թույլատրել վերակազմակերպման արդյունքում ստեղծվող  պետական ոչ առևտրային կազմակերպություններին, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել գործունեություն առողջապահության ոլորտում:

5.  Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմը:

      6.  Սույն որոշմամբ ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

  7. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

  1) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝  պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացում (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, միաձուլման պայմանագրերը.

  2) սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպվող  պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը.

   3) սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող՝ սույն որոշմամբ վերակազմակերպվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման–ընդունման ակտերի հաստատումը:

      8. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ և Վեդի համայանքների ղեկավարներին առաջարկել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հետո, վեցամսյա ժամկետում վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

      9.  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր): Համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վերակազմակերպման արդյունքում ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

     10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          

 Հայաստանի Հանրապետության

վարչապետ

 

 

 Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

                                                        

                                                                                        

                                                                    

                                                    

    

  • Duration

    26.03.2026 10.04.2026
  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 123

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: