ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՎՃԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56 | 1) Նախագծի «Ընդհանուր դրույթներ» բաժնում, որպես հիմնական հասկացություն սահմանվում է հետևյալը՝ ծնող ‒ անչափահասի խնամակալական իրավունք ունեցող կամ հոգաբարձու»։
Առաջարկում ենք հիմնական հասկացությունների մեջ «ծնող» եզրույթի փոխարեն ներառել «օրինական ներկայացուցիչ» տերմինը, որ ըստ ՀՀ օրենսդրության ունի առավել լայն հասկացություն։ Նշված փոփոխությունը նպատակահարմար է կատարել նաև նախագծի այն բոլոր դրույթներում, որտեղ կիրառվում է «ծնող» եզրույթը՝ իրավական որոշակիության և միատեսակ կիրառման ապահովման նպատակով։ |
Ընդունվել է: |
|||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56 | 2) Նախագծով սահմանվում է, որ պլանշետը նախատեսված է ինչպես գրադարանի տարածքում օգտագործման համար, այնպես էլ կարող է գրադարանային աշխատողի կողմից սույն կարգով նախատեսված նպատակներով օգտագործման հասանելիության տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց՝ գրադարանի տարածքից դուրս։ Պլանշետի օգտագործման վայրը նախապես համաձայնեցվում է գրադարանային աշխատողի հետ։ Օգտագործումն ավարտելուց հետո օգտատերը պարտավոր է պլանշետը վերադարձնել գրադարանային աշխատողին։
Առաջարկում ենք լրացուցիչ սահմանել գրադարանի տարածքից դուրս՝ պլանշետի օգտագործման առավելագույն ժամկետը, հաշվի առնելով, որ նման կարգավորման բացակայությունը կարող է հանգեցնել իրավական անորոշության, ինչպես նաև գործնականում առաջացնել վերահսկողության և պատասխանատվության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, գրադարանի աշխատողի հետ համաձայնեցնելը ռիսկային է, ինչու՞ գրադարանի (տնօրինության վրա) չի դրվում նման պարտավորություն։ |
Ընդունվել է։ |
|||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56 | 3) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 6-րդ կետով սահմանվում է, որ ինտերնետ հասանելիությունը գրադարաններում պետք է լինի չսահմանափակված՝ օգտագործելով անվտանգ տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովում։ Իսկ «Արգելված գործողություններ» բաժնում սահմանվում է, համակարգչային աշխատատեղի ոչ նպատակային օգտագործումը, այդ թվում՝ համակարգիչը միացնելն ու անջատելը, համակարգչային կամ տեսախաղեր խաղալը և ֆիլմերի դիտումը, մուտքը սոցիալական ցանցեր:
Առաջարկում ենք ի սկզբանե հստակեցնել վերոնշյալ 2 դրույթների փոխհարաբերությունները, սահմանելով, որ «ապահովվի ինտերնետ հասանելիություն՝ սահմանված օգտագործման նպատակներին համապատասխան սահմանափակումներով»: Բացի այդ, հարց է առաջանում, իսկ գրադարանի տարածքից դուրս պլանշետի օգտագործման պարագայում այդ արգելքն ինչպես է վերահսկվելու։ |
Ընդունվել է։ |
|||
| 4 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 01.04.2026 18:35:56 | 4) Նախագծի 32-րդ կետի 7 և 8 ենթակետերով սահմանվում է՝ «Սույն կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջները առաջին անգամ չկատարելու դեպքում օգտատիրոջ նկատմամբ սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու արգելք՝ երկու շաբաթից մինչև վեց ամիս ժամկետով»։ «Սույն կարգով կամ գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջների կրկնակի խախտման դեպքում սահմանել համակարգչային աշխատատեղից օգտվելու անժամկետ արգելք»։
Առաջարկում ենք նախ սահմանել խախտումների դասակարգում, ապա գրադարանի ներքին կանոնակարգերով սահմանված պահանջներն առաջին անգամ օգտատիրոջ կողմից չկատարման դեպքում նրա նկատմամբ սահմանել նախազգուշացում։ Հաշվի առնելով հաջորդիվ կատարած խախտումները, ինչպես նաև դրանց բնույթը, սահմանել աշխատատեղից օգտվելու արգելք՝ որոշակի ժամանակահատվածով։ Միաժամանակ առաջարկում ենք չսահմանել անժամկետ արգելք, քանի որ այն չի համապատասխանում համաչափության սկզբունքին և փաստացի կարող է հանգեցնել տեղեկատվության հասանելիությունից օգտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակման։ |
Ընդունվել է։ |
|||
| 5 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետական և համայնքային գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելիությունն ապահովում են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Այդ դրույթն առարկայազուրկ է այնքանով, որքանով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների եւ վերոնշյալ պարտականությունը, եւ վերոնշյալ ժամկետը արդեն իսկ սահմանված են «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ ՀՏ օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասով։
Առաջարկում եմ Որոշման 2-րդ կետը հանել։ |
Ընդունվել է։ |
|||
| 6 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 2-րդ կետով
Առաջարկում եմ առհասարակ ձեռնպահ մնալ կառավարության որոշմամբ այնպիսի հասկացություններ սահմանելուց, որոնք դուրս են լիազորող օրենքների կարգավորման առարկայից։ Ինչպես նաեւ առաջարկում եմ Նախագծում կիրառել ներպետական օրենսդրության տերմինաբանությանը համադրելի եզրույթներ (օրինակ, «ծնող»-ի փոխարեն «օրինական ներկայացուցիչ»)։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 7 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի
Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին հակասող վերոնշյալ սահմանափակումները հանել։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 8 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 8-րդ կետով սահմանվում է, որ Եթե տեղեկատվություն ստանալ ցանկացողների թիվը գերազանցում է գրադարանի սպասարկման հնարավորությունները, գրադարանը կազմակերպում է նախնական գրանցում։ Առերեւույթ ենթադրվում է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե գրանցման, այլ հերթագրման մասին է։
Հետեւաբար առաջարկում եմ Հավելվածի 8-րդ կետում «գրանցում» բառը փոխարինել «հերթագրում» բառով։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 9 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 9-րդ կետում առաջարկում եմ «տեղեկատվությունը» բառը փոխարինել «տեղեկությունը» կամ «տեղեկությունները» բառով (տես՝ ՀՏ օրենքի տերմինաբանությունը եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածում «տեղեկություն» հասկացությունը)։ |
Ընդունվել է: |
|||
| 10 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 10-րդ կետը սահմանում է անձի՝ որպես օգտատեր գրանցվելը - որպես օգտատեր անձի գրանցումը ենթադրում է անձնական տվյալների մշակում։ Միաժամանակ, ՀՏ մասին օրենքի չի նախատեսում հանրային տեղեկություններին ծանոթանալու համար գրանցման պայման, որպես օգտատեր անձի գրանցումը, ըստ այդմ նաեւ գրանցման նպատակով անձնական տվյալների մշակումը սահմանված չէ ՀՏ օրենքով։ ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե ի թիվս այլնի ուղղակիորեն նախատեսված է օրենքով։ Արդյունքում, որպես օգտատեր գրանցվելու պահանջն առերեւույթ անհիմն է, իսկ այդ համատեքստում անձնական տվյալների մշակումն առերեւույթ կհակասի ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականությանը։
Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող, ինչպես նաեւ ԱՏՊ օրենքին հակասող անձնական տվյալների մշակում ենթադրող գրանցում վերոնշյալ պահանջ սահմանող դրույթները հանել։
|
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 11 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 11-րդ կետում նշվում է օգտատերերի տվյալների բազայի մասին - նման բազան նախատեսված չէ ՀՏ օրենքով։ Իսկ նման բազայում անձնական տվյալների մշակումն առերեւույթ կհակասի ԱՏՊ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական տվյալների մշակման օրինականությանը։
Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող, ինչպես նաեւ ԱՏՊ օրենքին հակասող անձնական տվյալների մշակում ենթադրող տվյալների բազա նախատեսող դրույթները հանել։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 12 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային գրադարանից օգտվելու ժամանակ հաշվառվում են սեանսների, վիրտուալ այցելությունների եւ ներբեռնված փաստաթղթերի քանակները - սա ըստ էության օգտատիրոջ վարքագծի վերահսկողություն է, որը սահմանված չէ ՀՏ օրենքով, ըստ այդմ նաեւ սահմանված չեն նման դեպում էլեկտրոնային գրադարանից օգտվողների անձնական տվյալների պաշտպանության իրավունքնի ապահովման երաշխիքներ։
Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 15-րդ կետը հանել։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 13 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի
Առաջարկում եմ ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ նախատեսող վերոնշյալ դրույթնեը հանել։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 14 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Խնդրահարույց են Որոշման Հավելվածի 32-րդ հոդվածով սահմանված՝ գրադարանային աշխատողի մի շարք իրավունքներ, մասնավորապես․
Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 32-րդ կետով սահմանված՝ գրադարանային աշխատողի մի շարք իրավունքները խմբագրել, բացառել ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ, պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսող, ինչպես նաեւ անորոշ դրույթները։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 15 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գրադարանը պատասխանատվություն չի կրում համակարգչային աշխատատեղից օգտվելու ընթացքում տվյալների չարտոնված արտահոսքի կամ փոփոխման հետևանքով օգտատիրոջը պատճառված վնասների համար – նախ անհասկանալի է, թե տվյալների ինչ արտահոսքի մասին է խոսքը, երբ հանրային տեղեկություններից օգտվելն ինքնին չի ենթադրում անձնական տվյալների մշակում։ Միաժամանակ, եթե խոսքը համակարգիչն օգտագործելիս օգտատիրոջ սեփական գործողությունների արդյունքում (օրինակ, այս կամ այն հարթակ, էլ փոստ մուտքի եւ այլն) ռիսկերի մասին է, ապա առաջարկում եմ այս դրույթը «ընթացքում» բառից հետո լրացնել «օգտատիրոջ գործողությունների հետեւանքով» բառերով, քանի որ գրադարանը պատասխանատվություն կրելու է իր սեփական գործողությունների կամ անգործության հետեւանքով անձնական տվյալների նկատմամբ իրականացված անօրինական գործողությունների կամ անգործության արդյունքում տվյալների սուբյեկտին պատճառված վնասի համար այնքանով, որքանով վերաբերելի կլինի ԱՏՊ օրենքի 17-րդ հոդվածը (օրինակ, եթե գրադարանը չի իրականացրել համակարգչի անվտանգության ապահովման ծրագրի/ծրագերի տեղադրման կամ թարմացման պարտականությունը)։ |
Ընդունվել է: |
|||
| 16 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշման Հավելվածի 35-րդ կետը սահմանում է գրադարանում արգելված գործողությունները․
Առաջարկում եմ Որոշման Հավելվածի 35-րդ կետը խմբագրել՝ հանել ՀՏ օրենքից չբխող եւ ՀՏ մասին օրենքով չնախատեսված կամ անորոշ կամ չհիմնավորված կամ ոչ անհրաժեշտ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսող, դրույթները։ |
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի վերջին առաջարկի համատեքստում։ |
|||
| 17 | Գեւորգ Հայրապետյան 09.04.2026 22:38:30 | Որոշումը բազմաթիվ դրույթների դեպքում դուրս է գալիս ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նորմի լիազորության շրջանակից, նախատեսում է ՀՏ օրենքից չբխող, ՀՏ մասին օրենքով չնախատեսված պարտավորություններ, պահանջներ կամ սահմանափակումներ, անձնական տվյալների մշակման սկզբունքներին առերեւույթ հակասող կարգավորումներ, ինչպես նաեւ գործնականում թյուըմնբռնումների տեղիք տվող, անորոշ, ոչ անհրաժեշտ կամ չհիմնավորված կանոններ։
Դեռեւս ՀՏ մասին օրենքի նախագծի նախնական տարբերակների վերաբերյալ ներկայացված դիտողություններով եւ առաջարկություններով նշել էինք, որ գրադարաններում հանրային տեղեկություններից ինտերնետի միջոցով անվճար օգտվելու վերաբերյալ էստոնական համադրելի օրենքից փոխառված դրույթը անհրաժեշտ չէ, իսկ ուղղակիորեն փոխառված նման կարգավորումներն իրենց էությամբ կիրառելի չեն հայաստանյան իրավական պրակտիկայում։ Վերոնշյհալ դիտողությունները եւ առաջարկությունները վկայում են ՀՏ օրենքի 10-րդ հոդվածի կապակցությամբ նախկինում արտահայտած մտահոգության արդարացիությունը։ Օրինակ, հիմնավորված չի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսներ, գրադարանների լրացուցիչ պարտականություններ նախատեսող իրավական այս նոր կառուցակարգերի արդիականությունը եւ դրական ազդեցությունը (քանի հոգի հանրային տեղեկություններին ծանոթանալու անհրաժեշտություն կունենա, միաժամանակ չի ունենա համացանցին սեփական հասանելիություն, չի ունենա այլոց միջոցով համացանցին հասանելիության հնարավորություն, փոխարենը կունենա գրադարանից օգտվելու ընթացակարգեր անցնելու հանրավորություն եւ այլն)։
Այս համատեքստում առաջարկում եմ չեղարկել այս նախագիծը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՏ մասին օրենքի 10-րդ հոդվածը։
|
Ընդունվել է ի գիտություն։ Կքննարկվի: |