Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» 2026 թվականի N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1459-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1459-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերը,
2) որոշման նախաբանից հանել Հայաստանի Հանրապետության բառերը,
3 որոշմամբ սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
« »________2026թ․
ք. Երևան
-
Duration
23.03.2026 07.04.2026 -
Type
Decision
-
Area
Public service
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 120
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.