«Մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանք սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1828-Լ որոշմամբ հաստատվել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը։ Նշված որոշմամբ, ի թիվս այլ գերատեսչությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է իր գործառույթների մասով ապահովել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու նախապատրաստական և կազմակերպման գործընթացների իրականացումը։
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված են մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանքները, իսկ նշված կետի 3-րդ ենթակետով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ լրացուցիչ հանգամանքների սահմանման լիազորություն է տրված։
Վերը նշվածին համապատասխան, «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի Հայաստանի Հանրապետությունում անցկացման գործընթացների դյուրացման նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտման լրացուցիչ հանգամանք։
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 219-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը չի կիրառվում, ի թիվս այլ ապրանքների, ալկոհոլային խմիչքների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք եզակի օրինակներով՝ գովազդային և (կամ) ցուցադրության նպատակներով կամ որպես ցուցանմուշներ կամ արդյունաբերական նմուշներ։ Նշվածին համապատասխան նախագծով սահմանվում է նաև «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի Հայաստանի Հանրապետությունում անցկացման համար անհրաժեշտ ներմուծման ենթակա գինիների նմուշային քանակ, որոնց նկատմամբ կիրառելի կլինի «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգը։
-
Duration
18.03.2026 02.04.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 145
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.