Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանք սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2026 թվականի ______ N__-Լ

 

ՄԻՆՉԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆԱԼԸ ՆՇՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1828-Լ որոշմամբ նախատեսված «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի անցկացման օրերի ընթացքում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ներկայացված ցանկի հիման վրա, գինու յուրաքանչյուր արտիկուլի համար երեք հատ առավելագույն քանակով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող գինիների նշված մրցույթի ընթացքում սպառումը (օգտագործումը) հանդիսանում է մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանք։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված հանգամանքի հաստատման համար հիմք է հանդիսանում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին տրամադրված՝ գինիների սպառման (օգտագործման) վերաբերյալ տեղեկատվությունը։

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված մաքսային ընթացակարգի ավարտը ձևակերպվում է մաքսային մարմնի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելու միջոցով, որից հետո ապրանքները ստանում են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։

4. «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի ընթացքում չսպառված (չօգտագործված) գինիների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածին համապատասխան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1828-Լ որոշման հավելվածով հաստատված միջոցառումների ծրագրի 8-րդ կետով նախատեսված մոնիթորինգի արդյունքները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու օրվան հաջորդող օրը։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Duration

    18.03.2026 02.04.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 145

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: