ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
---------------
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծի ընդունումը պայմանավորված է «Կրթության մասին» ՀՕ-297-Ն օրենքի 26.1-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» գլխի 1.1.3 կետից
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները
«Կրթության մասին» ՀՕ-297-Ն օրենքի 26.1-րդ հոդվածի 6-րդ մասի տրվել է լիազորող նորմ՝ վերոնշյալ կարգը սահմանելու նպատակով:
Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ:
Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը կնպաստի՝ աշխատաշուկայում մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործմանը, անձանց կրթական և մասնագիտական շարժունակության ընդլայնմանը, կրթական համակարգի ճկունության և ներառականության բարձրացմանը և մարդկային կապիտալի զարգացմանը:
3.Կարգավորման առարկան
Սույն նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց
դիրքորոշումը
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի «Ոչ ֆորմալ կրթություն» գլխի 1.1.3 կետից:
-
Duration
13.03.2026 28.03.2026 -
Type
Procedure
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 148
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.