Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---------------

 ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» օրենքի 26.1-րդ հոդվածի 6-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Սահմանել՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը՝ համաձայն  հավելվածի»:

2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանելու մասին» N 1062-Ն Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

     3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության                          Ն. Փաշինյան
վարչապետ

 

 

 

2026թ. «------»   «   »

Երևան

 

               

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի «- - -»  « »

 

 

 

 

 

ԿԱՐԳ

 

 

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ

 

 

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության          արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

  2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից անձի կարողությունների և սահմանված որոշակի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է: Չափանիշները որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքներին, զբաղմունքի նկարագրին կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ են (այսուհետ՝ չափանիշներ):

  3. Գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որին կարող է մասնակցել ցանկացած անձ (այսուհետ՝ թեկնածու), ով ցանկանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքում ձեռք բերված գիտելիքները, հմտությունները և կարողությունները պաշտոնապես ճանաչեն համաձայն սույն կարգի:

  4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները հիմք են հանդիսանում աշխատաշուկա մուտք գործելու և տվյալ աշխատանքը կատարելու կամ զբաղմունքը իրականացնելու համար:

  5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման ու ճանաչման գործընթացը կազմակերպում և համակարգում է՝ Նախարարության  կողմից ընտրված` ոլորտում գործառույթ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):

 

                   

2. ԳՆԱՀԱՏՈՂԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ

 

6. Կազմակերպությունը ձևավորում է   մասնագիտական խումբ, որի կողմից իրականացվում է գնահատում:

 7. Գնահատում իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները և (կամ) ֆիզիկակական անձինք (գնահատողներ)՝ համապատասխան մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

8. Ռեեստրում որպես գնահատող կարող են գրանցվել՝                                                                                                                                               

1) մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող կազմակերպության մասնագետները,

2) արտադրական կամ ծառայություններ մատուցող կազմակերպության մասնագետները,

3) գործատուների ներկայացուցիչները,

4) անկախ մասնագետները և փորձագետները:

9. Գնահատողի կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները՝

1) առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

2) 10 տարվա տվյալ ոլորտի փորձառություն,

3) գործատուի կողմից երաշխավորագիր:  

10. Գնահատողի գարծառույթները՝

1) ընտրել գնահատման մեթոդները և պլանավորել գնահատումը,

2) սույն կարգի 12-րդ կետի համաձայն՝ ուսումնասիրել թեկնածուի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք հավաստում են, ցույց են տալիս իր կարողությունները գնահատելու և ճանաչելու համար դիմած թեկնածուի փաստացի ունակությունները,

3) դիտարկել և (կամ) քննել փաստաթղթերը՝ օգտագործելով ընտրված գնահատման մեթոդները,

4) գնահատման արդյունքների վերաբերյալ կազմել արձանագրություններ:

 

  

3. ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈւԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄԸ

 

 

  11. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն ու ճանաչումն իրականացվում է հետևյալ փուլերով՝ իրազեկում, դիմումի ներկայացում, գնահատում, ճանաչում

  12. Իրազեկման փուլ՝

  1) թեկնածուն տեղեկանում է գործընթացի հնարավորությունների և պայմանների մասին (օրինակ՝ Նախարարության պաշտոնական կայքում ),

  2) Նախարարության կողմից ընտրված կազմակերպությունը տրամադրում է խորհրդատվություն՝ հասկանալու արդյոք տվյալ անձը կարող է մասնակցել գնահատման և ճանաչման գործընթացին,

  3) որոշվում է որ մասնագիտության կամ որակավորման մակարդակին է համապատասխանում տվյալ թեկնածուի հմտությունները:

  13. Դիմումի ներկայացման փուլ՝

   1) թեկնածուն լրացնում է դիմումի ձևաթուղթը՝ նշելով այն հմտությունը որի համար ցանկանում է ստանալ գնահատում և ճանաչում,

   2) իր փորձի և ունեցած ուսումնական արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,

   3) կցում է անհրաժեշտ փաստաթղթեր՝ ինքնակենսագրություն, աշխատանքի փորձի հավաստագրեր, մասնակցության սերտիֆիկատներ, կատարած նախագծեր, երաշխավորագրեր գործատուներից:

   14. Գնահատում՝

   1) գնահատող հանձնաժողովը ուսումնասիրում է դիմումը, կազմում է անհատական գնահատման պլան նշելով գնահատման մեթոդները և ժամանակացույցը,

   2) անցկացնում է գնահատում, որը ներառում է՝ թեստ (ստուգում է տեսական գիտելիքները տվյալ ոլորտում), հարցազրույց (պարզում է թեկնածուի մասնագիտական մտածողությունը, խոսքի հստակությունը, փորձի խորությունը), գործնական առաջադրանք (կիրառական հմտությունների ստուգում),

  3) գնահատման արդյունքների ամփոփում,

  4) արդյունքները համամատվում է  ազգային որակավորման չափանիշների հետ,

  5) հանջնաժողովը որոշում է թեկնածուի որոշակի մասնագիտական չափորոշչի ուսումնառության արդյունքների, զբաղմունքի նկարագրի կամ որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:

  15. Ճանաչում՝

  1) ոչ ֆորմալ և  ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման գործընթացը հաղթահարած թեկնածուին շնորհվում է մասնագիտական որոշակի կարողության տիրապետելու մասին հավաստագիր՝ համաձայն N 1 ձևի, և նրա ներդիրը՝ համաձայն N 2 ձևի,

  2) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչումն գրանցվում է պաշտոնապես՝ Ուսուցման ազգային ռեեստրում,

  3) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման գրանցումը Ուսուցման ազգային ռեեստրում իրականացնում է Կազմակերպությունը: 

 

4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ     ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

      

  16. Գնահատման և ճանաչման գործընթացի արդյունքների հետ  անհամաձայնության դեպքում, թեկնածուն կարող է բողոքարկել  կազմակերպությանը, ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ արդյունքի մասին տեղեկացվելու պահից սկսած:

 17. Կազմակերպությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է բողոքարկման հանձնաժողով, որը եռօրյա ժամկետում բողոքարկման դիմում ներկայացրած թեկնածուին տալիս է պարզաբանում:

 

 

 

 

 

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈւՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր

 

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

CC NO 000000

Տրված է _______________________________________________________ (ունկնդրի անունը (հայրանունը), ազգանունը)

 

(անհատական կոդ՝ _______________)

 

առ այն, որ նա ____թ. _________ ___ -ից ______թ. _________ գնահատվել,


__________ և ճանաչվել է ___________________________

 (գնահատման կոդը)

 

մասնագիտության, զբաղմունքի, կարողության

 

համար սահմանված ----------------- չափանիշները նվաճած անձ։

 

______________________ ______________

 (կազմակերպության

 

 ------------------------------------------------

 ղեկավարի ստորագրությունը)

 

____ ________________ _____թ.(հավաստագրի դուրսգրման ամսաթիվը)

___________ (վայրը)

Գրանցման N ________

 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

 

 

 

 

 

Ձև N 2

 

ՃԱՆԱՉՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

NN
ը/կ

Ուսումնառության արդյունքը

Գնահատման հիմքը

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

4.

 

 

 

5.

 

 

 

6.

 

 

 

7.

 

 

 

8.

 

 

 

9.

 

 

 

10.

 

 

 

 

Ճանաչված չափանիշները՝ ըստ կարողության և զբաղմունքի

11.

 

 

 

12.

 

 

 

13.

 

 

 

14.

 

 

 

 

  • Duration

    13.03.2026 28.03.2026
  • Type

    Procedure

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 149

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: