Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ բաժնի 60-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ պարագրաֆով.

«§2.3. ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻՑ ԿԱՄ ՎԱՐՔԱԳԾԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 10874 Ատելության խոսքի կամ վարքագծի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները

1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային վարքագծի կամ խոսքի, այդ թվում՝ հայհոյանքի, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքը, կարգը, եղանակը և չափը որոշվում են սույն հոդվածին համապատասխան։

2. Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ հնչեցվել է ատելության խոսք կամ դրսևորվել է ատելության վարքագիծ, կարող է դիմել դատարան` ատելության խոսք հնչեցրած կամ վարքագիծ դրսևորած անձի դեմ:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ ատելության խոսքից կամ վարքագծից տուժած է համարվում այն անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ դրսևորվել է ատելության խոսքը կամ վարքագիծը։

4. Ատելության խոսքի կամ վարքագծի դեպքում անձը կամ անձանց խումբը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե ատելության խոսքը, նյութը կամ առարկան տեղ են գտել համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի միջոցով տարածվող զանգվածային լրատվության միջոցի կայքում կամ այլ կայքում կամ հավելվածում, զանգվածային լրատվության միջոցի ալիքում կամ էջում՝ հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, նյութը կամ առարկան.

2) եթե ատելության խոսքը, նյութը կամ առարկան տեղ են գտել համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի միջոցով տարածվող զանգվածային լրատվության միջոցի կայքում կամ այլ կայքում կամ հավելվածում, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցի ալիքում կամ էջում, ապա այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.

3) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.

4)  սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչև 2000-ապատիկի չափով հատուցում վճարել։

5 Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` ատելության խոսքի կամ վարքագծի մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան ատելության խոսքի հրապարակային հնչեցման կամ վարքագծի դրսևորման կամ այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելու պահից վեց ամսվա ընթացքում:

6 Անձը կամ անձանց խումբը, որոնց նկատմամբ դրսևորվել է ատելության խոսք կամ վարքագիծ, սույն հոդվածով սահմանված կարգով կարող են պահանջել ոչ նյութական վնասի հատուցում՝ անկախ ատելության խոսք հնչեցրած կամ վարքագիծ դրսևորած անձի վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքից։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 4111-րդ հոդվածով.

«Հոդված 4111 Ատելության խոսք կամ վարքագիծ դրսևորելը, ինչպես նաև ատելության խոսք պարունակող հրապարակումը չհեռացնելը

1 Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք հնչեցնելը, կամ այնպիսի վարքագիծ դրսևորելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

2 Համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի միջոցով տարածվող զանգվածային լրատվության միջոցի կողմից տվյալ կայքում կամ այլ կայքում կամ հավելվածում, զանգվածային լրատվության միջոցի ալիքում կամ էջում անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք, ինչպես նաև նյութ կամ առարկա տարածելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև կայքի կամ հավելվածի օգտատերերի հրապարակած խոսքը, այդ թվում՝ հայհոյանքը, նյութը կամ առարկան չհեռացնելը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ՝ սահմանաված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։

3 Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելության հրապարակային խոսք, այդ թվում՝ հայհոյանք, ինչպես նաև նյութ կամ առարկա տարածելը, որը նվաստացնում, ծաղրում, պիտակավորում կամ թիրախավորում է անձին կամ անձանց խմբին՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով, ինչպես նաև տարածված հրապարակային խոսքը, նյութը կամ առարկան չհեռացնելը անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 օրացուցային օրվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Duration

    11.03.2026 27.03.2026
  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 186

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: