Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Duration

    11.03.2026 26.03.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 828

Print

Suggestions

Անահիտ Չոմարյան

17.03.2026

Նախագծում սահմանվող փոփոխությունը չի բխում սովորողների շահերից։Նոր չափորոշչային պահանջների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է սովորողների թիվը սահմանել մինչև 25՝ անհատական մոտեցում ցուցաբերելու, վերջնարդյուքներին հասնելու, ինչպես նաև կարողունակություններ ձևավորելու համար։

Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով ՝2026թվականի սեպտեմբերի մեկից առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 25 սովորող》։

Ազատուհի Դունամալյան

16.03.2026

Հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին դպրոցում դասարանների կոմպլեկտավորման առավելագույն շեմը 20 աշակերտ սահմանելու վերաբերյալ

1. Հիմնավորում

Ներկայիս չափորոշիչներով սահմանված 26-30 աշակերտը միջին օղակում (5-9-րդ դասարաններ) խոչընդոտում է նոր հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) արդյունավետ ներդրմանը: Դեռահասության տարիքային առանձնահատկությունները պահանջում են առավել անհատականացված մոտեցում և ինտերակտիվ մեթոդների կիրառում, ինչը տեխնիկապես դժվար է իրագործել մեծաքանակ խմբերում:

2. Նպատակը

• Կրթության որակի բարձրացում: Ապահովել ուսուցիչ-աշակերտ արդյունավետ հետադարձ կապը (յուրաքանչյուր աշակերտին դասաժամի ընթացքում տրամադրվող ժամանակի ավելացում):

• Նախագծային ուսուցման խթանում: Ստեղծել նպաստավոր միջավայր փոքր խմբերով հետազոտական աշխատանքների համար:

• Ներառականության ապահովում: Թույլ տալ ուսուցչին իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների լիարժեք ներառումը:

3. Ակնկալվող արդյունքը

• Աշակերտների առաջադիմության ցուցանիշների աճ (առնվազն 15-20%-ով):

• Դպրոցական միջավայրում կոնֆլիկտների և բուլինգի դեպքերի կրճատում՝ շնորհիվ ուսուցչի կողմից դասարանի դինամիկայի ավելի լավ վերահսկման:

Լուսինե Ավետիսյան

16.03.2026

Այս որոշումը մինչև փոփոխությունները սահմանում էր 1_9 դասարաններում առավելագույնը 20-25 աշակերտ։ Դա նորմալ էր, իսկ այս փոփոխությունը ընդհանրապես չի բխում աշակերտի շահերից

Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։

Աշխատանքային երկարամյա փորձս պնդում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25։

See more

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: