Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Գործող կարգավորմամբ նախատեսված էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասարանների նոր կոմպլեկտավորումը կիրականացվի միաժամանակ՝

·         1–9-րդ դասարաններում սահմանելով առավելագույնը 25 սովորող,

·         ավագ դպրոցում՝ առավելագույնը 20 սովորող։

     Սակայն հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները վկայում են, որ նման անցումը պահանջում է փուլային, աստիճանական մոտեցում, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։

  • Duration

    11.03.2026 26.03.2026
  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 783

Print

Suggestions

Ազատուհի Դունամալյան

16.03.2026

Հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին դպրոցում դասարանների կոմպլեկտավորման առավելագույն շեմը 20 աշակերտ սահմանելու վերաբերյալ

1. Հիմնավորում

Ներկայիս չափորոշիչներով սահմանված 26-30 աշակերտը միջին օղակում (5-9-րդ դասարաններ) խոչընդոտում է նոր հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) արդյունավետ ներդրմանը: Դեռահասության տարիքային առանձնահատկությունները պահանջում են առավել անհատականացված մոտեցում և ինտերակտիվ մեթոդների կիրառում, ինչը տեխնիկապես դժվար է իրագործել մեծաքանակ խմբերում:

2. Նպատակը

• Կրթության որակի բարձրացում: Ապահովել ուսուցիչ-աշակերտ արդյունավետ հետադարձ կապը (յուրաքանչյուր աշակերտին դասաժամի ընթացքում տրամադրվող ժամանակի ավելացում):

• Նախագծային ուսուցման խթանում: Ստեղծել նպաստավոր միջավայր փոքր խմբերով հետազոտական աշխատանքների համար:

• Ներառականության ապահովում: Թույլ տալ ուսուցչին իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների լիարժեք ներառումը:

3. Ակնկալվող արդյունքը

• Աշակերտների առաջադիմության ցուցանիշների աճ (առնվազն 15-20%-ով):

• Դպրոցական միջավայրում կոնֆլիկտների և բուլինգի դեպքերի կրճատում՝ շնորհիվ ուսուցչի կողմից դասարանի դինամիկայի ավելի լավ վերահսկման:

Լուսինե Ավետիսյան

16.03.2026

Այս որոշումը մինչև փոփոխությունները սահմանում էր 1_9 դասարաններում առավելագույնը 20-25 աշակերտ։ Դա նորմալ էր, իսկ այս փոփոխությունը ընդհանրապես չի բխում աշակերտի շահերից

Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։

Աշխատանքային երկարամյա փորձս պնդում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25։

Արմինե Պողոսյան

16.03.2026

Միջազգային փորձ: Զարգացած կրթական համակարգերում դասարանների օպտիմալ խտությունը տատանվում է 20-25-ի սահմաններում, ինչը թույլ է տալիս իրականացնել ինտերակտիվ մեթոդներ և խմբային աշխատանքներ:

Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ: Նախագծի 11-րդ կետը թույլ է տալիս դպրոցին նվազեցնել թիվը մինչև 26՝ ելնելով պայմաններից, սակայն սա պետք է լինի ոչ թե բացառություն կամ հայեցողական որոշում, այլ պարտադիր նորմ՝ որակյալ կրթություն երաշխավորելու համար:

Բացի կրթական որակի գործոնից, դասարանների կոմպլեկտավորումը առավելագույնը 25 աշակերտ սահմանելը բխում է նաև ՀՀ-ում գործող քաղաքաշինական և առողջապահական պարտադիր նորմերից.

Տարածքի սահմանափակում և մակերես: Հայաստանի հանրակրթական դպրոցների զգալի մասի տիպային դասասենյակները նախատեսված չեն 30 և ավելի սովորողների համար՝ պահպանելով մեկ շնչին ընկնող անհրաժեշտ քառակուսի մետրերը: 26-30 աշակերտի պարագայում խախտվում է աշխատանքային տարածքի հարմարավետությունը, ինչը սահմանափակում է ուսուցչի տեղաշարժը և խմբային աշխատանքների կազմակերպումը:

Սանիտարահիգիենիկ նորմեր: Համաձայն սանիտարական կանոնների, յուրաքանչյուր սովորողի համար պետք է ապահովվի օդի որոշակի ծավալ և բնական լուսավորության հասանելիություն: Գերբեռնված դասասենյակներում կտրուկ վատթարանում է օդափոխության որակը, բարձրանում է ածխաթթու գազի մակարդակը և մեծանում է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը:

Անվտանգություն և տարհանում: Դասասենյակի փոքր մակերեսի պայմաններում 30 աշակերտի առկայությունը դժվարացնում է արտակարգ իրավիճակներում արագ և անվտանգ տարհանման գործընթացը:

Ֆիզիկական միջավայրի անհամապատասխանություն: Նախագծում նշված «դպրոցի ֆիզիկական պայմանների անհնարինությունը» հաճախ ոչ թե բացառություն է, այլ համատարած իրողություն շատ հաստատությունների համար: Հետևաբար, 25 աշակերտի շեմը հանդիսանում է այն առավելագույնը, որը թույլ է տալիս պահպանել հիգիենիկ նորմերը առանց դասասենյակների վերակառուցման անհրաժեշտության:

Առաջարկում եմ

Ելնելով վերոգրյալից՝ դասարանների կազմավորման փուլային ներդրման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել ոչ թե 26-30 սահմանաչափը, այլ առավելագույնը 25 սովորողի սկզբունքը՝ որպես առողջապահական և կրթական անվտանգ միջավայրի երաշխիք:

See more

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: