Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ՄԱՐՏի 10-Ի N 228-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եվ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.         Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջների հստակեցման անհրաժեշտությամբ։ 

 

2.        Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմամբ և գործող կարգով ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման և հակագնագցման տուրքի արտոնության կիրառման նպատակով տրվող եզրակացությունների տրամադրման գործընթացները միասնական կարգավորման շրջանակում են, ինչը գործնականում առաջացնում է կիրառական խնդիրներ։

Մասնավորապես

·         բացակայում է հակագնագցման տուրքի արտոնություն կիրառելու նպատակով քվոտայի բաշխման բավարար մեխանիզմ,

·         հստակ տարանջատված չէ քվոտայով արտոնություն սահմանող եզրակացության տրամադրման պահանջները,

·         կարգավորված չէ միաժամանակյա ներկայացված հայտերի դեպքում քվոտայի բաշխման ընթացակարգը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունների տրամադրման պահանջները և սահմանել քվոտայի տրամադրման թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմ։

 

 

3.        Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքի նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման պահանջները, մասնավորապես հակագնագցման տուրքի արտոնություն կիրառելու նպատակով՝ տարեկան սահմանված քվոտայով ներմուծման համար եզրակացության տրամադրման պարագայում։

Սահմանել, որ եզրակացությունը տրամադրվում է

·         հայտերի ներկայացման հերթականությամբ,

·         միաժամանակյա ներկայացված հայտերի դեպքում՝ համամասնորեն՝ մինչև քվոտայի սպառումը,

·         քվոտայի սպառման դեպքում՝ մերժման իրավական հիմքի ամրագրմամբ։

4.         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

5.        Ակնկալվող արդյունքը

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  կառավարության որոշման նախագծի ընդունման պարագայում, Նախագծով առաջարկվող պահանջները կնպաստեն վարչարարության թափանցիկության բարձրացմանը, հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, սուբյեկտիվ որոշումներ կայացնելու հնարավոր ռիսկերի նվազեցմանը, իրավական որոշակիության ամրապնդմանը, ինչպես նաև կբարելավի արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կանխատեսելիությունը՝ սահմանելով հավասար և թափանցիկ բաշխման մեխանիզմ։

 

6.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի թիվ 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «21 մշակող արդյունաբերություն» կետից։ Արտոնության առկայությունը խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև իր ազդեցությունը կունենա Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ իրականացվող քայլերի վրա՝ հնարավորինս երկարացնելով արտադրական շղթան և խթանելով առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։

 

7.    Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Duration

    26.02.2026 13.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 439

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: