Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

 

 

1.    Անհրաժեշտությունը

 

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի և Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի պահանջներից, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 15-ը Ծրագրում անհրաժեշտության դեպքում համապատասխան վերադաս պետական մարմինների առաջարկությունների դեպքում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նոր նկարագրությունը սահմանելու և փոփոխելու համար։

 

 

2.    Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մայիսի 13-ի նիստի N ԿԱ/143-2025 արձանագրության 91 կետով որոշվել էր դրական դիրքորոշում տալ «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, միաժամանակ, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի դիտարկմամբ առաջարկվել էր ՀՀ ՏԿԵՆ-ի  պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե)՝ ներկայացնել ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ ցանկի (այսուհետ՝ Ցանկ) 77-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող տարածքը պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրից հանելու նպատակով:

ՀՀ կառավարության 23122021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25012022թ-ի ակտով։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվելուց հետո՝ Կոմիտեի կողմից կմշակվի և օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի 2025 թվականի եռամյա ծրագրի կատարման վերաբերյալ Հաշվետվությունը։

Ելնելով վերոգրյալ հիմնավորումից՝ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի մայիսի 13-ի նիստի NԿԱ/143-2025 արձանագրության 91-րդ կետի կատարումը ապահովելու նպատակով, ներկայացվող Նախագծով առաջարկվում է՝ Ծրագրի N4 ցանկի 77-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։

3.    Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը  

Պետական գույքի կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող՝ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով:

 

4.    Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է Ծրագրի գործողության 2024–2026 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման հիմնական միջոցառումները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական գույքի կառավարման քաղաքականությունը և արդյունքները դարձնել առավել հրապարակային, ինչպես նաև փաստաթղթում արտացոլել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումը:

7. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 199-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներից։

 

 

 

  • Duration

    24.02.2026 17.03.2026
  • Type

    Decision

  • Area

    State property accounting

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 447

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: