«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀՀ կառավարության 23․12․2021թ-ի N 2031-Ա որոշման 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց N 98/1 հասցեում գտնվող 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը՝ վարչական շենքը (այսուհետ՝ գույք), հետ էր վերցվել Կոմիտեից և ամրացվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը։ Գույքի հանձնում-ընդունումը իրականացվել է 25․01․2022թ-ի ակտով։
ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի N 199-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված եռամյա Ծրագրի նպատակայնությունը պահպանելու նպատակով, պետական գույքի կառավարման համակարգում մասնավորեցման ծրագրում չընդգրկված, օտարման առաջարկվող անշարժ գույքի և անշարժ գույքի, որի պետությանը պատկանող գույքային իրավունքներն առաջարկվում է փոխանցել իրավաբանական ու ֆիզիկական անձանց N4 ցանկի Ծրագրով նախատեսված գործընթացները պլանավորելու և եռամյա Ծրագրից (2024-2026թթ.) հանելու նպատակով Կոմիտեի կողմից Որոշոմամբ հաստատված եռամյա Ծրագրի N4-րդ ցանկում (այսուհետ՝ Ցանկ) անհրաժեշտություն է առաջացել իրականացնել փոփոխություն՝ Ցանկից հանելով 77-րդ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Ռոմանի փողոց N 98/1 հասցեի գույքը, ինչի հետ կապված մշակվել է սույն Նախագիծը։
-
Duration
24.02.2026 17.03.2026 -
Type
Decision
-
Area
State property accounting
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 443
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.