Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

_____________ 2026 թվականի N     - Ն        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

----------------------------------------------------------------------------------------------------------

 

Ղեկավարվելով Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները հաստատելու մասին» N 951-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 1-ին կետը «(այսուհետ նաև՝ ռազմական նշանակության գնումներ կամ ՌՆԳ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն գնումների, երբ սպառազինության և ռազմական տեխնիկայի համար ձեռք է բերվելու ռեգլամենտային, նորոգման և սպասարկման ծառայություններ, իսկ սույն ընթացակարգով նախատեսված դեպքերում նաև՝ ոչ ռազմական նշանակության ապրանքների գնումների» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է ՌՆԳ հետ կապված առևտրային առաջարկ, ապա այն ենթակա է քննարկման 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1) ներկայացնողն ունի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործող լիցենզիա, կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ՝ տվյալ սպառազինության և ռազմական տեխնիկայի անմիջական արտադրողը և հանդես չի գալիս որպես միջնորդ։ Այլ երկրների իրավասու կառույցների ուղղորդմամբ կամ երաշխավորությամբ կարող է քննարկվել նաև ոչ ռեզիդենտ միջնորդ ընկերության առաջարկը: Սույն ենթակետի պահանջների չապահովման դեպքում առաջարկը, այն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, մերժվում է.

2) տվյալ արտադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան ծրագիր-մեթոդիկաների համաձայն անցել է պետական փորձարկումներ և տրվել է դրական եզրակացություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ արտադրողի կողմից առաջարկ ներկայացվելու դեպքում, իսկ ոչ ռեզիդենտի պարագայում՝ արտադրող երկրի սերտիֆիկատը՝ պետական փորձարկումներ անցած լինելու մասին: Սույն ենթակետի պահանջների չապահովման դեպքում առաջարկը, այն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, մերժվում է.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջներն ապահովված լինելու պարագայում առաջարկի վերաբերյալ առկա է ԳՇ պետի գրավոր համաձայնությունը՝ սույն ընթացակարգի 4-րդ կետում նախատեսված տեղեկատվությամբ հանդերձ:».

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ՌՆԳ գործընթացի մեկնարկը սկսվում է նախարարին ուղղված ԳՇ պետի գրավոր առաջարկությամբ՝ նշելով գնումը կատարելու հիմքը և անհրաժեշտությունը: Առաջարկի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով նախարարի համապատասխան մակագրությամբ առաջարկը հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում պատվիրատուի ղեկավարին (այսուհետ՝ պատվիրատուի ղեկավար): Վերջինիս կողմից ներկայացված դիրքորոշման հիման վրա դրական որոշման դեպքում, առաջարկը նախարարի համապատասխան մակագրությամբ հասցեագրվում է պատվիրատուի ղեկավարին՝ որպես առաջին հասցեատեր, և ԳՇ պետին՝ որպես երկրորդ հասցեատեր, ի գիտություն։ Բացասական կամ առաջարկը լրամշակելու, կամ պարզաբանելու կամ այլ որոշման դեպքում՝ առաջարկին ընթացք է տրվում ըստ նախարարի ցուցումի։».

4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.

«2.1) եթե առկա չէ միջազգային պայմանագիր և նախատեսվում է ձեռք բերել ոչ ռազմական նշանակության ապրանք, որը կիրառվելու է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, սակայն շուկայում նման ապրանքի մատակարար ընկերության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և ստացվել է «Рособоронэкспорт» կամ «Национальная авиационно-сервисная компания» բաժնետիրական ընկերությունների կամ տվյալ ապրանքն արտադրող ընկերության առևտրային առաջարկ, ապա  հարցը ներկայացվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը և վերջինիս համաձայնությունը ստանալու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում կոնկրետ ընկերության հետ՝ անհրաժեշտության դեպքում պայմանագրով նախատեսելով կանխավճարի տրամադրում առանց բանկային երաշխիքի ներկայացման, ինչպես նաև առանց սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ընթացակարգերի պահպանման.

2.2) եթե առկա չէ միջազգային պայմանագիր և ՍՌՏ ձեռքբերումը պետք է իրականացվի ոչ ռեզիդենտ ընկերությունից, ինչպես նաև եթե նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս ձեռքբերված ապրանքները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ծառայությունների ձեռք բերում կոնկրետ ընկերությունից, ապա հարցը ներկայացվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը և վերջինիս համաձայնությունը ստանալու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում կոնկրետ ընկերության հետ՝ անհրաժեշտության դեպքում պայմանագրով նախատեսելով կանխավճարի տրամադրում առանց բանկային երաշխիքի ներկայացման, ինչպես նաև առանց սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ընթացակարգերի պահպանման.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան

 

  • Duration

    17.02.2026 04.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 220

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: