Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն (այսուհետ՝ Նախագիծ) ընդունվում է  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան:

Բուհերի կամ գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորա­տորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախո­սական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.

1)     հավանական գիտական ղեկավարների կողմից ներկայացված հայտերը (մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը գիտական թեմաների հավանական ղեկավարները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով ներկայացրել են հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն),

2)    ապագա հետազոտության բովանդակությունը, ինչպես նաև հավանական գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները,

3)    գերատեսչությունների ներկայացրած հայտերը,

4)    սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,

5)    նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),

6)   մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թիվը նվազում է:

2025/2026 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 144 տեղերից համալրվել է 90-ը (62,5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 36 տեղերից համալրվել է 15-ը (41,7 %-ը):

2024/2025 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 180 տեղերից համալրվել է 90-ը (50 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 90 տեղերից համալրվել է 35-ը (39 %-ը):

2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 105-ը (69.5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 15-ը (42.9 %-ը):

2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 127-ը (84.1 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 19-ը (54.3 %-ը):

Ստորև ներկայացնում եմ ամփոփ տեղեկատվություն՝

ա. ասպիրանտուրայի նախորդ տարիների ընդունելության վերաբերյալ.

2025/2026 ուստարվա ընդունելություն

Առկա/Հեռակա

2024/2025 ուստարվա ընդունելություն

Առկա/Հեռակա

2023/2024 ուստարվա ընդունելություն

Առկա/Հեռակա

2022/2023 ուստարվա ընդունելություն

Առկա/Հեռակա

Ասպիրանտների ընդհանուր թիվ  

Հայցորդների ընդհանուր թիվ 

Հատկացված տեղեր

Փաստացի ընդունելություն

Հատկացված տեղեր

Փաստացի ընդունելություն

Հատկացված տեղեր

Փաստացի ընդունելություն

Հատկացված տեղեր

Փաստացի ընդունելություն

144/36

90/15

180/90

90/35

151/35

105/15

151/35

127/19

564*

745

* Ներառված են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող և վճարովի ուսուցմամբ սովորողներ ասպիրանտները

բ. նախորդ տարիներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտնեի և հայցորդների վերաբերյալ.

Տարեթիվը

2025թ.

2024թ.

2023թ.

2022թ.

Ատենախոսություն պաշտպանածների թիվը

166

189

145

160

Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 252 տեղ, որից 207-ը առկա և 45-ը հեռակա:

Նշված 252 տեղերից 158-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 137 առկա և 21 հեռակա, իսկ 24-ը հայագիտությանը՝ 19 առկա և 5 հեռակա:

Վերջին տարիների ասպիրանտուրայի ընդունելության արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ համալրվում է հատկացված տեղերի 55-ից 60 տոկոսը: 

Մտավախություն կա, որ 2026/2027 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում հատկացված տեղերը ամբողջությամբ չեն համալրվի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2026 թվականից հայցորդության ձևակերպում չի իրականացվում, ասպիրանտուրա ընդունվողների թիվը կարող է աճել:

Համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի N 113 - Լ որոշման N 3 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցի 1.1.2 կետի՝ 2026 թվականին նախատեսվում է դոկտորանտուրայում (ասպիրանտուրայում) սովորողների քանակը հասցնել 600-ի :

Ներկայում, բուհերում և գիտական կազմակերպություններում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորող ասպիրանտների թիվը 386 է, որոնցից 288-ը ստանում են կրթաթոշակ, նրանցից 74-ը 2026 թվականի հուլիսին ուսումնառությունն ավարտելու են:

2026/2027 ուսումնական տարվա ընդունելության համար հատկացված 252 տեղերը ամբողջությամբ համալրվելու դեպքում 2026 թվականի 2-րդ կիսամյակում ասպիրանտների թիվը կլինի 564 (386-74+252=564):

Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:

5.    ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.   ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.4-րդ գլխով սահմանված գիտության ոլորտի բարեփոխմանը միտված «Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում» 2-րդ մասի ընդհանուր նպատակներից, ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» 86-րդ կետի 19 ենթակետից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները հաստատելու մասին» N 113 - Լ որոշումից:

  • Discussed

    16.02.2026 - 03.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 541

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: