Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___._______ 2026 թվականի                                               N ______ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2026/2027 ուսումնական տարվա՝

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

    ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 210 տեղ.

բ. նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 46 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 35 տեղ:

2) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:

2.   Սահմանել, որ` Հայաստանի Հանրապետությունում 2026/2027 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաս­տանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է Հայաստանի Հանրա­պետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ  մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի, անհրաժեշ­տու­թյան դեպքում պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    16.02.2026 - 03.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1102

Print

Suggestions

project.email.general_text

06.04.2026

Հարգելի տիկին Անդրեասյան, Խնդրում եմ Ձեզ միջնորդել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի և դրանց բաշխման նախագծում ներառելու Ե.23.03 - «Շենքերի և կառույցների ճարտարագիտական (էներգետիկ, հիդրավլիկ և այլն) ապահովում» մասնագիտությամբ 1 (մեկ) անվճար (պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղ՝ առկա ուսուցմամբ: Տեղեկացնում եմ, որ նշված մասնագիտությամբ և «Գազափոխադրման և գազաբաշխման համակարգում գազի քանակական և որակական չափումների մեթոդաբանության մշակումը հաշվի առնելով տեղական պայմանները» թեմայով ՃՇՀԱՀ-ի կողմից նախապես ներկայացվել էր հայտ՝ Սերգեյ Աշոտի Մինասյանի հավանական գիտական ղեկավարությամբ (դիմորդ՝ Աննա Վահանի Սահակյան): Սակայն, պարոն Մինասյանի՝ Միջազգային Գիտական Շտեմարաններում համապատասխան հոդվածների բացակայության պատճառով, տվյալ հայտը չի հաստատվել։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 23.10.2025թ.-ին ԲԿԳԿ-ի կողմից ինձ շնորհվել է թեկնածուական ատենախոսության գիտական ղեկավարի իրավունք, ինչպես նաև կարևորելով նշված գիտական թեմայի արդիականությունն ու շարունակականությունը՝ խնդրում եմ թույլատրել կատարել հավանական գիտական ղեկավարի փոփոխություն և վերոնշյալ թեմայով ու մասնագիտությամբ տեղի հայտը ներկայացնել իմ անունով: Կից ներկայացնում եմ գիտական ղեկավարի իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և թեմայի համառոտագիրը:

Հարգանքով՝ ՃՇՀԱՀ, ՋԳՄՕ ամբիոնի դոցենտ տ.գ.թ., Սիրանուշ Էգնատոսյան

project.email.general_text

06.04.2026

Ի՞նչ է հնարավոր անել, եթե հայտը ժամանակին տեղադրվել է գիտկոմի կայքում, սակայն չի հանձնվել բուհին ու հետևաբար չի ներկայացվել բուհի կողմից։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: