ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով փոփոխություններ են կատարվել «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝
1) 13-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «տեղադրում» բառը փոխարինվել է «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, ինչով հստակեցվել է թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, այսինքն տեղեկատվություն ներկայացնելու պահանջ սահմանելով նաև տվյալ կազմակերպությունում հաշվետու տարվա ընթացքում պահվող, օգտահանվող (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործվող) կամ հեռացվող (տեղադրվող, վնասազերծվող կամ ոչնչացվող) թափոնների համար,
2) 13-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխության շնորհիվ հստակեցվել և ամբողջականացվել են օրենսդրությամբ սահմանված թափոնների առաջացման և հետագա գործածության մասին վարչական վիճակագրական հաշվետվության անվանումն ու բովանդակությունը՝ համապատասխանեցնելով 13-րդ հոդվածի 3-րդ մասին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման)։
Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է նաև՝ այլ անձանցից ստացվող և այլ անձանց փոխանցվող թափոնների վերաբերյալ տվյալները հաշվառելու պահանջ, սակայն Հրամանով հաստատված հաշվետվության ձևանմուշում և դրա լրացման հրահանգում օգտագործված է «այլ կազմակերպություններ» եզրույթը՝ տարբեր հոլովաձևերով, ուստի առաջարկվում է դրանք համապատասխանեցնել Օրենքով սահմանվածներին, համապատասխանաբար՝ «այլ անձանցից» կամ «այլ անձանց»։
Մանրամասնելու նպատակով, հաշվետվության լրացման հրահանգի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նախատեսվում է նշել այլ անձանց շրջանակը՝ այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք, ներառյալ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք։
Թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունները նախատեսվում է 2026 թվականից սկսած ընդունել և պահպանել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (էլեկտրոնային հարթակի) համապատասխան բաժնի միջոցով։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 112-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է վարչական վիճակագրական հաշվետվության անվանումը, ձևը և հաշվետվության լրացման հրահանգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-ից 4-րդ մասերով սահմանված դրույթներին՝ թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, վտանգավոր թափոնների առաջացման և թափոնների տեղադրման վերաբերյալ տվյալներից բացի թափոնների պետական հաշվառման կարգում սահմանելով նաև թափոնների պահման, օգտահանման, վնասազերծման կամ ոչնչացման վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջ։
Հրամանով հաստատված հաշվետվության ձևանմուշում և լրացման հրահանգում առկա են տվյալ կազմակերպության թափոնների տեղադրման կամ պահման վայրերին վերաբերող սահմանումներ (թափոնակուտակիչներ, արտադրական հարթակներ), որոնց փոխարեն առաջարկվում է Հրամանում կիրառել տվյալ հասկացություններին բովանդակային առումով համարժեք և միաժամանակ «Թափոնների մասին» օրենքով սահմանված՝ «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունը, որը նշված օրենքում ներկայացված է որպես թափոնների տեղադրման կամ պահման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված վայրերը (օբյեկտները) նկարագրող հասկացություն։ ՀՀ հարկային օրենսգրքում ևս թափոնների տեղադրման կամ պահման համար տրամադրված վայրերը (օբյեկտները) միասնական ձևով ներկայացված են «հատուկ հատկացված տեղեր» հասկացությունով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում թափոնների մասին տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության անվանումը, ձևը և հաշվետվության լրացման հրահանգը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքով սահմանված դրույթներին, լիազոր մարմինը կստանա հաշվետու ժամանակահատվածում թափոնների գոյացման և դրանց հետագա գործածության վերաբերյալ համապարփակ տվյալներ, որոնք անհրաժեշտ են թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, իսկ շահակիր պետական այլ մարմիններին հասանելի կլինեն օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթների համար անհրաժեշտ տեղեկությունները:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10-րդ բաժնի ութերրորդ պարբերությամբ սահմանված միջոցառումների ապահովմանը։
-
Duration
09.02.2026 02.03.2026 -
Type
Order
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 291
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.