ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
2026 թվականի __________ «____» N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 112-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի և Հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածների վերնագրերի «ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ» բառը փոխարինել «ՊԱՀՄԱՆ, ՕԳՏԱՀԱՆՄԱՆ» բառերով,
2) Հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում և Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետում «օգտագործման» բառը փոխարինել «պահման, օգտահանման» բառերով,
3) Հրամանի 1-ին կետով հաստատված հաշվետվության ձևի՝
ա. տիտղոսաթերթի «տեղադրում» բառը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, իսկ «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ կազմակերպություններ)» բառերով,
բ. 1-ին բաժնի աղյուսակի 2-րդ և 4-րդ սյունակների վերնագրերում, 2-րդ բաժնի աղյուսակի 205-րդ, 206-րդ, 208-րդ, 209-րդ և 211-րդ տողերում և 3-րդ բաժնի աղյուսակի 4-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ սյունակների վերնագրերում «այլ կազմակերպություններ» բառերի հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
գ. 1-ին բաժնի աղյուսակի 6-րդ սյունակի և 3-րդ բաժնի աղյուսակի 10-րդ սյունակի վերնագրերում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով,
դ. 2-րդ բաժնի աղյուսակի 204-րդ տողում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերը,
ե. 2-րդ բաժնի աղյուսակի 210-րդ և 211-րդ տողերը «վերամշակումից» բառից առաջ լրացնել «օգտահանումից կամ» բառերով,
զ. 3-րդ բաժնի աղյուսակի 1-ին սյունակի վերնագրում «Արտադրական հարթակների տեսակը» բառերը փոխարինել «Թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը» բառերով,
է. 3-րդ բաժնի աղյուսակից հետո «200….թ.» բառերը փոխարինել «20.…թ.» բառերով,
4) Հրամանի N 2 հավելվածի 1-ին կետի`
ա. 1-ին ենթակետի «ա» և «ը» պարբերությունները «թափոնների» բառից առաջ լրացնել «(կուտակված և պահվող)» բառերով,
բ. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «կազմակերպություններից» բառը փոխարինել «անձանցից (իրավաբանական կամ ֆիզիկական)» բառերով,
գ. 1-ին ենթակետի «դ» և «ե», 2-րդ ենթակետի «բ», «գ», «ե», «զ», «ը», «թ», «ժ» և «ժա» պարբերություններում «այլ կազմակերպություններ» բառերի հոլովաձևերը փոխարինել «այլ անձինք» բառերի համապատասխան հոլովաձևերով,
դ. 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով,
ե. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «թափոնակուտակիչներ» բառը փոխարինել «թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր» բառերով, իսկ «տեղադրման» բառից հետո լրացնել «կամ պահման» բառերը,
զ. 2-րդ ենթակետի «է» պարբերությունում «օգտագործման» բառից առաջ լրացնել «օգտահանման կամ» բառերը,
է. 3-րդ ենթակետի «զ» պարբերությունում «կազմակերպության» բառից հետո լրացնել «կողմից տնօրինվող» բառերը, իսկ «թափոնակուտակչի նկարագիրը» բառերը փոխարինել «թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղերի, թափոնների կուտակման վայրի կամ օբյեկտի համառոտ նկարագիրը՝ անվանումը, տեսակը» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հ. Մաթևոսյան
«------»--------------------------2026թ.
ք. Երևան
-
Duration
09.02.2026 02.03.2026 -
Type
Order
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
-
Status
Views 291
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.