Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


1. Անհրաժեշտությունը
Բարձրագույն կրթության կառավարման ոլորտում դեռևս տասնամյակներ առաջ գոյություն է ունեցել գործարար վարչարարության մագիստրոս (Master of Business Administration/MBA) կրթական աստիճանը: 2000-ականների սկզբից եվրոպական բիզնես-դպրոցների կրթական համակարգում ի հայտ եկավ նոր կրթական աստիճան` կառավարման մագիստրոս (Master in Management/MM) որակավորմամբ: Առաջին հայացքից այն կարծես նման է MBA-ին, սակայն այս երկու կրթական աստիճանների միջև գոյություն ունեն սկզբունքային տարբերություններ:
Գործարար վարչարարության մագիստրոսը (MBA) և կառավարման մագիստրոսը (MM) կրթական աստիճաններ են կառավարման բնագավառում և նախքան այդ աստիճանների հայցելը պահանջվում է առնվազն բակալավրի կրթական աստիճան: Սակայն MM-ի աստիճանի դիմորդների համար աշխատանքային փորձը պարտադիր չէ, իսկ MBA աստիճանի համար այն պարտադիր նախապայման է և այդ ծրագրի դիմորդները սովորաբար որոշակի փորձ են ունենում բիզնեսի կամ կառավարման ոլորտում: MM ծրագրերի դիմորդների միջին տարիքը 21-24 տարեկան է, իսկ MBA` 27-32 տարեկան: Այս ամենից ելնելով տարբերվում են նաև այդ երկու կրթական ծրագրերի բովանդակությունները: MM և MBA ծրագրերը համընկնում են ընդամենը 30%-ով: MM-ի ծրագիրը առավելապես ներկայացնում է կառավարման տեսական հիմքերը: Իսկ MBA ծրագիրը շեշտադրում է կառավարման գործնական և կիրառական կողմը, ինչպես նաև զարգացնում է գործարար վարչարարության հմտությունները: Հետևաբար MM կրթական աստիճանը նախատեսված է կառավարման բնագավառում սկսնակների համար, իսկ MBA կրթական աստիճանը հնարավորություն է ընձեռնում արդեն իսկ փորձառու մասնագետներին ունենալ հետագա մասնագիտական զարգացում, փորձի փոխանակում իրականեցնել ծրագրի այլ մասնակիցների հետ և հարթակ է ստեղծում գործարարության, ձեռներեցության և շուկայական մտածելակերպի զարգացման համար:
Հայաստանի Հանրապետության համար գորածար վարչարարության (MBA) կրթական աստիճանի առկայությունն անհրաժեշտ է բիզնես ոլորտի մասնագետների հետագա մասնագիտական զարգացումն ապահովելու և գործարար փորձի փոխանակման միասնական հարթակ ստեղծելու համար, ինչպես նաև զարգացնելու բիզնես մտածելակերպը:
MBA կրթական աստիճանը միջազգայնորեն ճանաչված աստիճան է և հանդիսանում է վարչարարության ոլորտում առաջնակարգ կրթության երաշխիք:
Այսպիսով, MM և MBA կրթական աստիճանները պետք է հստակ տարբերակվեն իրարից, չնայած այն բանի, որ երկուսն էլ կրթական աստիճաններ են կառավարման ոլորտում: Դրանք նախատեսված են տարբեր թիրախային լսարանների համար, տարբերվում են կրթական ծրագրերի բովանդակությամբ և շեշտադրությամբ, առաջարկում են տարբեր մասնագիտական հեռանկարներ և հետևաբար մեկը մյուսին չի կարող փոխարինել:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ:
Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում:
Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներդնել <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությունը՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում կներդրվի նոր <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությունը, <<041802.00.7-Գործարար վարչարարություն>> որակավորմամբ՝ մագիստրոսի կրթական աստիճանում:
Վերոնշյալ մասնագիտության բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացման համար:

 


ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին
Ներկայացվող <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական կամ տեղական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 


ՏԵՂԵԿԱՆՔ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ

 

Առարկության, առաջարկության հեղինակը, գրության ստացման ամսաթիվը, գրության համարը Առարկության, առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունները
ՀՀ ֆինանսների նախարարության ս/թ հունիսի 11-ի հմ. 01/9-2/10383-18 գրություն Դիտողություններ և առաջարկություններ չունի -
-

 

  • Discussed

    18.06.2018 - 03.07.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8604

Print