Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 8-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ 

1 Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանի համաձայն ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական զարգացման գնահատման չափորոշիչները հիմնված են հասակի և քաշի նվազագույն ցուցանիշների վրա, որոնք լիարժեք չեն արտացոլում մարմնի համաչափությունը, առողջական ընդհանուր վիճակը և ֆիզիոլոգիական համապատասխանությունը։  
      Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ անձի ֆիզիկական զարգացվածությունը բավարար է, սակայն նա չի համապատասխանում գործող չափորոշիչներով սահմանված քաշի կամ հասակի նվազագույն շեմին, որոնք միշտ չէ որ հիմնավորված են բժշկական տեսանկյունից: Արդյունքում գործող մոտեցումը չի ապահովում օբյեկտիվ և ժամանակակից բժշկական պրակտիկային համահունչ գնահատում, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 8-Ն հրամանում։

Միաժամանակ՝ Հրամանի N 1 հավելվածի N 2 աղյուսակում առկա են տեխնիկական բնույթի անճշտություններ, ըստ այդմ անհրաժեշտություն է առաջացել աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ չափորոշիչների ճշգրիտ կիրառումը ապահովելու համար, ինչպես նաև հստակեցնել բժշկական որոշ հիվանդությունների անվանումները՝ առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցմանը համապատասխան։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է հասակի և քաշի չափորոշիչները փոխարինել մարմնի զանգվածի ցուցանիշով (ՄԶՑ), որը համարվում է միջազգային չափանիշներով հիմնավորված, համակողմանի և օբյեկտիվ ցուցանիշ՝ ՄԶՑ < 16 կգ/մ², ինչպես նաև Հրամանի N 1 հավելվածի  N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ չափորոշիչների ճշգրիտ կիրառումը ապահովելու համար։

Միաժամանակ, Հրամանի 25-րդ կետի 1-5-րդ ենթակետերում և ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներով նախատեսված հիվանդությունների և ֆիզիկական թերությունների վերաբերյալ բացատրությունների 25-րդ կետում առաջարկվում է  հստակեցնել        բժշկական որոշ հիվանդությունների անվանումները՝ առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցմանը համապատասխան։

 

 3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության  2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ ուղղության 33-րդ կետից։

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոստիկանության ծառայողների առողջական վիճակի համապատասխանության գնահատումը՝ առավել օբյեկտիվ բժշկական չափորոշիչներով, ինչպես նաև չափորոշիչները կհամապատասխանեցվեն միջազգային բժշկական ստանդարտներին, առողջական վիճակի գնահատման գործընթացը կպարզեցվի, կբացառվեն անհարկի սահմանափակումները և կապահովվի առողջապահական մեթոդաբանության միասնական մոտեցում։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Duration

    05.02.2026 20.02.2026
  • Type

    Order

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 98

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: