Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Լուսինե Աղումյան 19.02.2026 20:12:13 Under discussion

 (Հոդված 14-ի մասով)

Նախագծով ատեստավորման պարբերականությունը 3 տարուց դառնում է 5 տարի, ինչը ողջամիտ է։

Առաջարկ 1: Ավելացնել դրույթ, որը թույլ կտա կամավոր ատեստավորման միջոցով բարձր արդյունք ցուցաբերած մանկավարժներին ինքնաշխատ եղանակով ստանալ որոշակի մակարդակի տարակարգ կամ հավելավճար՝ առանց լրացուցիչ վարչարարական քաշքշուկների։ Սա կխթանի մասնագիտական աճը։

 

Առաջարկ 2. Եթե մանկավարժը կամավոր ատեստավորման ժամանակ հավաքում է առավելագույն միավորների որոշակի շեմ . օրինակ՝ 80% և ավելի, ապա նրան առանց լրացուցիչ թղթաբանության և առանձին հանձնաժողովի քննարկմամբ շնորհվում է 1-ին աստիճանի, իսկ՝ 90% և ավելիի պարագայում՝ 2-րդ աստիճանի տարակարգ։

(Հոդված 14-ի համար)

 

Օրենսդրորեն կարող ենք ամրագրել հետևյալ կերպ՝. «Կամավոր ատեստավորման արդյունքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած առավելագույն շեմը հաղթահարած մանկավարժական աշխատողներին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-րդ կետով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով բացառապես ատեստավորման արդյունքները։»

 

Հարգելի՛ Լուսինե Աղումյան, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլն է, ներդրվում են կարգավորող մեխանիզմներ ,որի ընթացքում կդիտարկվի Ձեր առաջարկը:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: