Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում, 25-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «լրիվ» բառից հետո լրացնել «(ամբողջական)» բառով,

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ մասում և 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «արհեստանոցների» բառից հետո լրացնել «և բազաների» բառերը։

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը՝

1)     լրացնել 1.1.-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

      «1.1. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում  որոշակի  որակավորման ծրագիրը  սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում, շնորհվում է նաև միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում և տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ՝ առանձին կամ միասնական փաստաթղթով։».

2)    3-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «չորս» բառով.

3)    9-րդ մասում «ողջամիտ ծավալը» բառերից հետո լրացնել «, որը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված որոշակի որակավորման ծրագրի փորձարկման ներկայացվող ծրագրի ուսումնամեթոդական փաթեթում:» բառերը։

 

      Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «մանկավարժահոգեբանական և այլ» բառերը. 

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1)      4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «4) ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որում հիմնավորվում է կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդման նպատակը և գործողությունները.

2)    5-րդ կետում «ուսանողներին» բառը փոխերինել «ուսանողների առնվազն 5 տոկոսին» բառերով.»։

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1)     3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը։».

2)    5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

3)    21-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել որոշակի որակավորման աշխատանքի վրա հիմնաված ուսումնառության կազմակերպման ձևը՝ համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգի։»։

 

Հոդված 7.  Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝

1)     7-րդ կետից հանել «կամ տարակարգ ստացած» բառերը.

2)     լրացնել նոր 7.1-րդ կետով՝  հետևյալ բովանդակությամբ.

«7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման կարգը և չափը.».

3)     8-րդ կետը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «(ինստիտուցիոնալ ֆինանսավորում)» բառերը, իսկ «, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների» բառերը հանել.

4)    լրացնել նոր 9.1-րդ և 9.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթ և կարևոր ոլորտների (գերակա ոլորտ) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը.

9.2) հաստատում է  մասնագիտական կրթության մակարդակներում  պետության համար առաջնահերթ և կարևոր ոլորտների (գերակա ոլորտ) և դրանց որակավորումների տարեկան ցանկը.»։

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը՝

1)     լրացնել նոր 1.1-րդ կետով՝  հետևյալ բովանդակությամբ

«1.1)         հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի և ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի,  որակավորումն ապահովող կրթական ծրագրի և  դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները), ինչպես նաև հիմնական կրթության հիմքով որոշակի որակավորման ծրագիրն իրականացնելու դեպքում՝ միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական պարտադիր առարկաների (կարողունակությունների) ցանկն ու ծավալը մշակելու կարգն ու մեթոդաբանությունը.».

2)    17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ և մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները:»։,

3)    ուժը կորցրած ճանաչել 24-րդ կետը.

4)    լրացնել նոր 31.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.».

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածոււմ՝

1)     3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.  Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության գործնական կարողունակությունների (վերջնարդյունքների) գնահատման ու ճանաչման համակարգումն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կամ նրա պատվիրակմամբ՝ ընտրված կազմակերպությունը (այսուհետև՝ ՄԿՈՒ համակարգող կառույց )՝ մի կողմից, և ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունները (ոլորտային կառույց)՝ մյուս կողմից։

2)    4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

        «4. ՄԿՈՒ համակարգող կառույցը՝» , այնուհետև ինչպես տեքստում.

3)    4-րդ մասի 5-րդ կետում «իրականացնում է» բառերից հետո լրացնել «կանոնադրությամբ և» բառերը։

4)    5-րդ մասը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ոլորտային կառույցը՝

1) վերլուծում և  ՄԿՈՒ համակարգող կառույց է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.»։

 

      Հոդված 10. Սույն օրենքի 29-րդ հոդված 11-րդ մասի 1-ին կետում «անընդմեջ չի ընդունել» բառերը փոխերինել «ճանաչել է ոչ բավարար» բառերով.

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի՝

1)      Լրացնել նոր 2.1-րդ և 7-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

    «21) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ և նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է»,

«7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած։».

2)    Լրացնել նոր 7.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.1). Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված և միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ուսանողի ընտրությամբ։». Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետում «:» վերջակետ կետադրական նշաները փոխարինել «.» միջակետ կետադրական նշանով

3)    8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 «Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում։»։

 

Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպես նաև ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում» բառերը։

 

Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածի՝

1)   6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

       «6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված 1-ից 3-րդ կետերով սահմանված պաշտոնների աստիճանակարգությունը փոխկապակցված են ՄՈՒՀ-ի ներքին և արտաքին  գնահատման արդյունքում արձանագրված մանկավարժական աշխատողի զբաղեցրած պաշտոնի նկարագրով սահմանված  մասնագիտական զարգացման ցուցանիշներից, որի շնորհման պայմաններն ու կարգը սահմանվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ։».

1)     12-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) մասնակցելու մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերին՝ ատեստավորվելու կամ տարակարգ ստանալու նպատակով,».

2)    13-րդ մասը լրացնել նոր 4.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1) մասնակցել հաշմանդամություն ունեցող ուսնողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք գնահատմանը, խելամիտ հարմարեցումների սահմանմանը և դրանց կիրառմանը,  անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման և աշխատանքի պլանի մշակմանը,»։

 

Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1)      3-րդ մասում «երեք» բառը փոխարինե «հինգ» բառով.

2)    4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Մինչև սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

3)    10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:  Ատեստավորմանը չներկայանալու կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում մանկավարժական աշխատողը  մասնակցում է կազմակերպվող հաջորդ ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չհամապատասխանելու դեպքում տվյալ աշխատողը  համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Ատեստավորման հանձնաժողովի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:».

4)    12-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում։»։

 

5)    18-րդ մասը «մանկավարժական աշխատողը» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում։».

6)   25-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով։

 

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածի՝

1)     3-րդ մասում 2026 թվականի բառերը փոխարինել 2027 թվականի բառերով.

2)    5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«Սույն օրենքի 11-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։  Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում  կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։  Մինչ այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք է ընդունվում նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։»;

3)    6-րդ մասում «2026 թվականի հուլիսի» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի» բառերով.։

 

Հոդված 16.

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Duration

    04.02.2026 19.02.2026
  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 104

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: