Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումների հիման վրա տրամադրվող անապահովության նպաստի (նաև ընտանեկան և սոցիալական նպաստների) և հրատապ օգնության անկանխիկ եղանակով վճարման մասով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած ՀՀ կառավարության N 44 նիստի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի (այսուհետ՝ Հանձնարարական) և ուժի մեջ մտած՝ 17.12.2025 թվականի ՀՕ-482-Ն օրենքի։ 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հանձնարարականից բխող դրույթներ են նախատեսվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքում։

Մասնավորապես նախատեսված է, որ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով և եղանակով։

Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն և ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն որոշումներով։

Ըստ այդմ, Հանձնարարականի համաձայն՝ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, անապահովության նպաստը և հրատապ օգնությունը բացառապես անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն որոշումը։

Հարկ է նկատի ունենալ, որ մինչ վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները՝ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, անապահովության նպաստը և հրատապ օգնությունները կարող էին վճարվել կանխիկ եղանակով ընտանիքի չափահաս անդամին (ընտանիքի միակ չափահաս անդամին կամ ընտանիքի մյուս բոլոր չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը ստացող՝ ընտանիքի չափահաս անդամին), որը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին։

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն, ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն որոշումը։ 

 2. Կարգավորման առարկան

        Նախագծով առաջարկվում է՝

1)     Անապահովության նպաստը, ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարել բացառապես անկանխիկ եղանակով՝ 01.04.2026 թվականից,

2)    դիմում չներկայացրած անձանց համար 2026 թվականի ապրիլի 1-ից ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարումները շարունակել անկանխիկ եղանակով 2026 թվականի ապրիլ ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, անապահովության նպաստի և հրատապ օգնության վճարման ցուցակները ձևավորելիս համապատասխան բնակավայրում հաշվառված՝ նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով ստացող անձանց համար բանկի ընտրությունն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով,

3)            Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն որոշումը։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով 2026 թվականի ապրիլի 1-ից կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ ի կատարումն Հանձնարարականի և  «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքի։ 

        4.         Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

        Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

            5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.6-րդ կետից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը:

 

  • Duration

    21.01.2026 05.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 57

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: