Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

----------- 2026 թվականի N _________ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդև 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝

1)    N 3 հավելվածի N 4 ձևի 8-րդ և 54-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած

2)   N 8 հավելվածի՝

ա 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«19 Նպաստը կամ հրատապ օգնությունը նշանակվում և վճարվում է դիմողին՝ անկանխիկ եղանակով՝ համաձայն սույն որոշման N 8.1-ին հավելվածի։».

բ19.1-ին, 193-րդ, 194-րդ, 20-րդ, 47-րդ, 48-րդ, 53-րդ, 54-րդ, 56-րդ, 60-րդ, 601-ին, 602-րդ կետերը և 9-րդ, 10-րդ և 12-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած

գ 50-րդ կետից հանել «(կանխիկ և անկանխիկ)» բառերը

դ 50-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«3) մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնների նշումների հիման վրա փոփոխված վճարման ցուցակները փոխանցում է Ծառայությանը

3)   N 81 հավելվածի՝

ա 1-ին կետից հանել «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը

բ 4-րդ կետի «2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի ապրիլի 10-ի N 404-Ն» բառերով։

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի «Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, պայմանները, տվյալների ու դրանք տրամադրող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ցանկը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից տվյալներն ստանալու և տրամադրելու, անապահովության նպաստի և հրատապ օգնության նշանակման, վճարման և ավելի վճարված գումարները վերադարձնելու ժամանակացույցը կազմելու կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, 2025 թվականի անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, անապահովության նպաստի և հրատապ օգնության չափերը, անապահովության նպաստի նվազագույն չափը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն, 2014 թվականի ապրիլի 23-ի N 495-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն, 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն, 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն, 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն, 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն, 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն, 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 27-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝

1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած

2) N 1 հավելվածի՝

ա. 54-րդ կետի 7-րդ ենթակետից հանել ««ՀայՓոստ» ՓԲԸ և» բառերը

բ N 1 ձևի 14-րդ կետից հանել «վճարման եղանակի,» բառերը

3)    N 4 հավելվածի՝

ա 24-րդ կետից հանել «կամ կանխիկ» և «՝ հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-10-րդ մասերը» բառերը

բ 25-րդ, 26-րդ, 30-րդ, 31-րդ, 36-41-րդ կետերը և 12-14-րդ ձևերը ճանաչել ուժը կորցրած

գ 1-ին, 4-րդ և 6-րդ ձևերից հանել «կանխիկ/անկանխիկ», «Վճարման եղանակը» և «փոստային բաժանմունքի համարը» բառերը։

3 Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազորված կազմակերպություն ճանաչելու և նրա հետ կնքվող վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» N 495-Ն որոշումը։

4 Սահմանել, որ եթե մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը չի ներկայացվել Որոշումների հիման վրա կանխիկ վճարվող նպաստները կամ հրատապ օգնությունը անկանխիկ եղանակով վճարելու դիմում, ապա անկանխիկ եղանակով նպաստի վճարումը շարունակելու, իսկ հրատապ օգնությունը վճարելու համար բանկի ընտրությունը կատարում է ընտանիքի սոցիալական գնահատման և սոցիալական աջակցության տեղեկատվական ենթահամակարգի սպասարկման և վարման լիազոր կազմակերպությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ պատահականության սկզբունքով, հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ եղանակով նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների թվի համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։

5 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։

 

  • Discussed

    21.01.2026 - 05.02.2026

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 513

Print

Suggestions

Կարեն Աբրահամյան

04.02.2026

1. Ի՞նչ կարգավորումներ են գործելու անապահովության նպաստի վճարման դեպքում, ապրիլի մեկից բացառապես անկանխիկ եղանակով է վճարվելու՞ նաև անապահովության(ընտանեկան, սոցիալական) նպաստը։

2. Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է և' նպաստառու (անապահովության), և' կենսաթոշակառու, հնարավո՞ր է դիմում լրացնել և նույն բանկը ընտրելու դեպքում նպաստը փոխանցվի արդեն գործող կենսաթոշակի քարտին։

Կարեն Աբրահամյան

22.01.2026

Միասնական սոցիալական ծառայության կայքի միջոցով հնարավոր է փոխել վճարող կազմակերպությունը Հայփոստից բանկ կամ բանկից բանկ բոլոր տիպի նպաստների ու թոշակի դեպքում,բացի անապահովության նպաստից,առաջարկում եմ նաև անապահովության նպաստը վճարող կազմակերպության փոփոխության հնարավորություն լինի օնլայն տարբերակով։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: