Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1742-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱ-
ԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1742-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

    1Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 04122025թ թիվ 1742-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցն առաձնացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության /այսուհետ՝ Նախարարություն/  Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց հիմնարկի։ Սակայն, քանի որ  Նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկից է առանձնացման ձևով տեղի է ունեցել վերակազմակերպում և ստեղծվել է Նախարարության Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ), ուստի անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել փոփոխություն, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում նոր ստեղծված Հիմնարկը հաշվառվի որպես առանձնացման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծված հիմնարկ, իսկ Նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կանոնադրությունում կատարվի համապատասխան փոփոխություն և ուժը կորցրած ճանաչվի կանոնադրության գյուղական ֆինանսավորման բաժնի ուղեցույցը, որը վերաբերում է  Նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ինքնուրույն միավոր հանդիսացող գյուղական ֆինանսավորման կառույցին։

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2023թ.-ի ապրիլ ամսից «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերը ամբողջությամբ ավարտվել են, փակման աշխատանքները կատարվել են, իսկ հիմնարկի կողմից տնօրինվող գույքը, ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2313-Ա որոշման համաձայն, հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն  Սույն որոշման ընդունումից հետո տասնօրյա ժամկետում «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ն կհանվի հաշվառումից։

 3Կարգավորման առարկան և բնույթը

Սույն որոշման նախագծով փոփոխության է ենթարկվում Նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կանոնադրությունը, որտեղ մասնավորապես ուժը կորցրած է ճանաչվում կանոնադրության գյուղական ֆինանսավորման բաժնի ուղեցույցը, քանի որ վերջինիս վերապահված բոլոր իրավունքները և պարտականությունները փոխանցվել են Հիմնարկին։

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Ներկայացված նախագիծը մշակվել է Նախարարության կողմից։

5Ակնկալվող արդյունքը

Որոշման կիրառումը կապահովի.

·         ԳՏՏԶ ԾԻԳ-ի  գործունեության դադարեցումը

·         ԳՏՏԶ ԾԻԳ-ի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշվառումից հանումը

·         «ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի հաշվառումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։

6  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի և եկամուտների  ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն չի առաջացնում:

  • Duration

    13.01.2026 28.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 395

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: