Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից 24.10.2025թ. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-324-Ն), «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-325-Ն), ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  (ՀՕ-326-Ն) օրենքներով ընդունմամբ։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով սահմանվել է, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց դեպքում տեղեկատվական համակարգ է ներառվում նաև՝

ա. ընտանիքի անդամների՝ ամուսինների, ծնողների, քույրերի, եղբայրների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների) վերաբերյալ տեղեկատվությունը,

բ. հարկային տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված անձնական եկամուտների, այդ թվում՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկային մարմինը իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ նախալրացնում է հարկային հաշվարկները։

3. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով նախատեսվում է, որ տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում նաև՝

- ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը՝ ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակ­ներ (որդեգրող­ներ ու որդեգրվածներ)) վերաբերյալ.

- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պար­տա­վո­րություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու ժամա­նակահատվածի վերաբերյալ.

- ՀՀ ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում՝ Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համա­տեղ հրամանով սահմանված կարգով։

Նախագծով սահմանվում է նաև, որ ի թիվս որոշմամբ սահմանված այլ տվյալների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում նաև տեղեկատվություն՝ հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ։

 Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և լրացումներ կապված ֆիզիկական անձանց կողմից տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետները ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:

4. Կարգավորման առարկանՆախագծով առաջարկվում է որոշումը համապատասխանեցնել ՀՀ Ազգային ժողովի կողմից 24.10.2025թ. ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքներին»։

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքըՆախագիծն ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավա­րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշումն կհամապատասխանեցվի։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ (Պետական ֆինանս­­­ների կառա­վար­ման համա­կարգի բարեփոխումների 2019-2023թթ. գոր­ծո­ղու­­­­թյունների ծրագիր).

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 12.12.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N1 հավելվածի «2.2.2. Ֆիզիկական անձանց ինքնահայտարարագրման համակարգ» ռազմավարական ուղղությունից։

7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

  • Duration

    09.01.2026 24.01.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue, Job and employment

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 646

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: