ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ- -Ն օրենքով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով նաև այդ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ- -Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ՝ խնամքի նպաստ) նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները:
Օրենքի նույն հոդվածով «Պետական նպաստների մասին» օրենքից հանվել են խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելուն առնչվող դրույթները՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի:
Միաժամանակ, օրենքի 9-րդ հոդվածով կատարված փոփոխության արդյունքում այլևս չի կիրառվում «մանկատուն» եզրույթը, հիմք ընդունելով նաև 2024 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ մտած «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպությունների անվանումները, խնամքի տեսակները: Հաշվի առնելով, որ այդ հաստատությունների կամ կազմակերպությունների բնույթը, ինչպես նաև մանկատների մասով գործող կարգավորումները, օրենքի 5-րդ հոդվածով Կառավարությանը վերապահվել է սահմանելու այդ հաստատությունները:
Վերը նշված օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև Կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում)։
Բացի այդ, ծառայությանների մատչելիության և վարչարարության իրականացման գործընթացները հեշտացնելու նպատակով նախատեսվում է ընդլայնել խնամքի նպաստի համար դիմելու, անհրաժեշտ տվյալները ներկայացնելու կամ համապատասխան մարմինների հետ տվյալներ փոխանակելու առցանց եղանակով ընթացակարգերը: Ընդ որում, այն դեպքում, երբ խնամքի նպաստը նշանակվում է այն ծնողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը գործատուի կողմից ինքնաշխատ եղանակով միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն) փոխանցելու համար անհրաժեշտություն է առաջանում մշակել և ներդնել այդ տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումն իրականացնող գործիք:
Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջանում նաև ծրագրային ապահովում իրականացնող գործիք մշակել և ներդնել նաև ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով երեխայի՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը ստանալու նպատակով:
Պետք է նշել նաև, որ որոշման մեջ 2015 թվականից հետո պարբերաբար փոփոխություններ են կատարվել, և կան մի շարք դրույթներ, որոնք ունեցել են ժամանակավոր բնույթ և ներկայում դրանց կիրառելիության ժամկետները լրացել են, ինչի արդյունքում այդ դրույթներն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել: Միաժամանակ, որոշման հիմնական կարգավորումները շարունակում են պահպանել իրենց արդիականությունն ու կիրառելիությունը և նախագծով չեն ենթարկվում էական բովանդակային փոփոխությունների։
Հաշվի առնելով, որ ուժը կորցրած ճանաչվող դրույթները մեծաքանակ են, իսկ գործող և կիրառելի դրույթների մեծ մասը պահպանվում է, նպատակահարմար է որոշումը շարադրել նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ որոշման շարադրումը միտված է բացառապես իրավական ակտի պարզեցմանը և դրա կիրառելիության հարմարավետության բարձրացմանը՝ հիմնականում պահպանելով կարգավորման բովանդակային շարունակականությունը։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվումը որոշումը շարադրել նոր խմբագրությամբ, հաշվի առնելով՝ առաջարկվող փոփոխությունների ընդգրկուն ծավալը:
Նախագծով որոշման մեջ առաջարկվող փոփոխություններն են՝
1. սահմանել, որ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձը խնամքի նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացնել դիվանագիտական ծառայության մարմնի միջոցով: Ընդ որում, այս առանձնահատկությունը կիրառելի է, եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում սահմանվում է նաև վճարման ընթացակարգը, այն է՝ խնամքի նպաստը վճարվում է ծնողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով, կամ լիազորված անձի բանկային հաշվին, եթե ներկայացվում է լիազորագիր:
2. ուժը կորցրած ճանաչել խնամքի նպաստի կանխիկ եղանակով վճարման ընթացակարգերը, միաժամանակ սահմանելով ժամկետ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարելու համար՝ մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը։ Այս դեպքում, եթե մինչև 2026 թվականի մարտի 31-ը՝ ներառյալ ներկայացվում է խնամքի նպաստին առնչվող որևէ դիմում, ապա այդ դիմումով ընտրվում է նաև վճարող բանկը և դիմումը ներկայացնելու հաջորդ ամսվա 1-ից նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով: Իսկ, եթե դիմում չի ներկայացվում, ապա 2026 թվականի ապրիլի 1-ից խնամքի նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով և վճարող բանկի ընտրությունն իրականացնում է ծառայությունը՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակության վայրում այդ ամսվա խնամքի նպաստի վճարման ցուցակում ներառման ենթակա՝ խնամքի նպաստ ստացող անձանց թվի համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։
3. սահմանվում են իրավական հիմքեր՝ առցանց դիմումների հիման վրա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակումն ինքնաշխատ եղանակով ապահովելու համար,
4. թվարկվել են բացառիկ այն դեպքերը, երբ դիմումները և կից փաստաթղթերը չեն կարող ներկայացվել առցանց եղանակով: Դրանք այն դեպքերն են, երբ խնամքի նպաստ պետք է նշանակվի՝
1) դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծնողին կամ նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը կամ
2) ծնողին, ում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ
3) խնամակալին։
5. որոշման մեջ կիրառվող «մանկատուն» եզրույթը համապատասխանեցնել օրենսդրությանը, մասնավորապես կիրառելով շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպությունների անվանումները՝ հիմք ընդունելով օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունը:
Նախագծով առաջարկվում է նաև՝
1) հանձնարարել Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարներին՝ համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ապահովել ոոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները ծառայության հետ փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
2) հանձնարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների կատարման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը.
2) համագործակցելով համապատասխան մարմինների հետ՝ ապահովել որոշման ջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումը և ներդրումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Միաժամանակ նախագծով առաջարկվում է անցումային դրույթներ՝ մինչև համապատասխան մարմինների հետ ինքնաշխատ եղանակով տվյալների փոխանակման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման գործիքների մշակումը և ներդրումը,այդ մարմինների աշխատակիցների խնամքի նպաստի նշանակման և վճարմանն առնչվող հարաբերությունները կարգավորել տարածքային կենտրոն ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի՝
· ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի -Ն (ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ) օրենքի՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումը,
· կապահովվի խնամքի նպաստի անկանխիկ եղանակով վճարումը,
· կթվարկվի շուրջօրյա խնամք տրամադրող այն հաստատությունների ցանկը, որում խնամվող երեխայի դեպքում ծնողը չի կարող ստանալ խնամքի նպաստ,
· կապահովվի խնամքի նպաստի նշանակման համար առցանց եղանակով դիմելու և տվյալները փոխանակելու
· կապահովվի խնամքի նպաստ ստանալու գործընթացի թվայնացումը՝ առցանց դիմումների ներկայացման և տվյալների փոխանակման միջոցով, ինչի արդյունքում կպարզեցվի վարչարարությունը, կբարձրանա գործընթացի արդյունավետությունը,
· կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.1-ին և 4.6-րդ կետերից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:
5. Տեղեկանք
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերն արդեն իսկ նախատեսված են (1068 ծրագրի 12001 միջոցառում)։
-
Duration
19.12.2025 05.01.2026 -
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 65
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.