Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__  ____________________ 2026 թվականի N     

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.           Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշումը շարադրել շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2.          Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 4-6-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3.          Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նշանակված՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը համարվում է սույն որոշման հավելվածով սահմանված կարգով նշանակված և դրա վճարումը շարունակվում է սույն որոշման հավելվածով սահմանված կարգով:

4.          Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ղեկավարներին՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566‑Ն որոշման N 1 հավելվածի շրջանակներում համապատասխան թվային տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

5.          Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետով նախատեսված՝ ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների կատարման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը.

2) համագործակցելով համապատասխան մարմինների հետ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման N 1 հավելվածի շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումը և ներդրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

6.         Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Ազգային անվտանգության ծառայության պետին՝ ապահովել ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից երեխայի (ում խնամքի կապակցությամբ նշանակվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը)՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը ստուգելու գործընթացի ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը։

7.          Սահմանել, որ մինչև սույն որոշման՝

1) 4-րդ կետում նշված՝ համապատասխան մարմնի աշխատակցի թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման ներդրումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման N 1 հավելվածի՝

ա. 27-րդ կետում նշված դիմումը ծնողը ներկայացնում է տարածքային կենտրոն, որին կցում է այդ կետում նշված տվյալներով համապատասխան մարմնի տված տեղեկանքը՝  ստորագրված և կնքված գործատուի կնիքով,

բ. 31-րդ կետում նշված տեղեկատվությունը համապատասխան մարմինը տրամադրում է ծառայությանը՝ այդ կետում նշված հանգամանքներն առաջանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում.

2) 5-րդ կետի 1-ին ենթակետում և 6-րդ կետում նշված ծրագրային գործիքների մշակումն ու ներդրումը առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում է տարածքային կենտրոն ներկայացված դիմումի համար սահմանված կարգով։

  • Duration

    19.12.2025 05.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 66

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: