«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածը՝
1) 3-րդ մասում «4-րդ մասով» թիվը և բառը փոխարինել «4-րդ և 5-րդ մասերով» թվերով և բառերով:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը կարող է իրականացվել նաև գրավոր՝ թղթային եղանակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Duration
12.12.2025 28.12.2025 -
Type
Law
-
Area
Justice, Job and employment
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 435
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.