Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   Կադաստրի կոմիտեն, թվայնացման ռազմավարության օրակարգով պայմանավորված ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ թվային փոխակերպմանը նպաստող միջավայրի ձևավորման նպատակով: Թվայնացման գործընթացների արագ զարգացումը և դրանցից բխող նոր մարտահրավերները պայմանավորում են նաև համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից կազմված համապատասխան հատակագծերը հաստատելու կամ մերժելու գործընթացը նույնպես թվայնացման անհրաժեշտությունը։ Նշվածը ուղղակիորեն բխում է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2025 թվականի հուլիսի 21-ի նիստի քննարկումների ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից Կադաստրի կոմիտեին N ԿԱ/219-2025 արձանագրության 7-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացված առաջարկությունից։

   2. Կարգավորման առարկան և բնույթը.

   Ներկայումս Կադաստրի կոմիտեի գործառույթների իրականացումն ապահովվում է գերակշռորեն թվային միջավայրում, սակայն թվայնացման ընթացիկ բարեփոխումների շրջանակից դուրս է մնացել համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը և վերջինս ընթացում է թղթային ձևաչափով։ Սույն Նախագծով առաջարկվող կարգավորումները միտված են վերոնշյալ գործընթացը ևս ներառել թվային հարթության մեջ՝ սահմանելով համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման ընթացակարգի իրականացում բացառապես թվային միջավայրում, այդ կերպ ապահովելով վարչարարության միասնականություն, կանխատեսելիություն, ինչպես նաև տվյալների ամբողջականության, հավաստիության և գործընթացի իրականացման արդյունավետության բարձրացում։

   3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։

 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

    Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 4
-րդ կետի 41-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

  • Duration

    11.12.2025 05.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 383

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: