«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Սողոմոնյան 04.01.2026 10:35:55 | Not accepted | Առաջարկում եմ համայնքների ղեկավարների կողմից հատակագծերի հաստատման համար սահմանել խելամիտ ժամանակահատված, և այդ ժամանակահատվածում չհաստատելու պարագայում հատակագիծը ինքնաշխատ համարվի համաձայնեցված։ |
Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծի կարգավորման առարկայից։ |
||
| 2 | Դավիթ Սողոմոնյան 04.01.2026 10:52:32 | Not accepted | ՀՀ Կառավարության 2021 թվականի 698-Ն որոշմամբ սահմանված է, որ կադաստրային քարտեզի ուղղման ժամանակ համայնքի ղեկավարների կողմից բացի հատակագծերի հաստատման պարտավորությունից պետք է տրամադրվի նաև գրություն քարտեզում ուղղում կատարելու վերաբերյալ։ Նախագծում անդրադարձ չկա գրության տրամադրման ձևին։ Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն նաև վերը նշված որոշման մեջ։ |
Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծի կարգավորման առարկայից։
|
||
| 3 | Դավիթ Սողոմոնյան 04.01.2026 10:52:32 | Not accepted | Նման ձևաչափով նախկինում ՀՀ բոլոր ՏԻՄ ղեկավարները տրամադրել են հաստատված հատակագծեր, բացառությամբ Երևանի քաղաքապետի։ Եթե սահմանվի հստակ ժամանակացույց հաստատման համար, ապա վստահաբար այս ձևաչափով կարող ենք նաև երևան համայնքի կադաստրային քարտեզները ուղղենք, քանի որ վստահաբար քաղաքապետարանը շարունակելու է չհաստատել մասնավոր չափագրողնեդի կողմից կազմված հատակագրեդը։ Նախորդ առաջարկի մեջ նշված խելամիտ ժամկետի և հաստատված համարվելու առաջարկս ընդունելու պարագայում զերծ կմնանք այս ապօրինություններից և կկարողանանք նաև կատարել երևան համայնքի խայտառակ վիճակում գտնվող կադաստրային քարտեզների ուղղումը։ |
Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծի կարգավորման առարկայից։ |
||
| 4 | Դավիթ Սողոմոնյան 04.01.2026 10:52:32 | Partially accepted | Առաջարկում եմ կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվի ուղղեցույց հատակագծերի jpeg ձևաչափի ուղարդման և դրա համապատասխան տեղում առնվազն 3 էլ. Ստորագրություն դնելու վերաբերյալ, քանի որ մինչ օրս մեզ հայտնի չէ որևէ ծրագրային միջոց, որը թույլ կտա 1-ից ավել էլ. Ստորագրություն դնելու 1 էլեկտրոնային թղթի վրա։ |
Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի փոփոխություններով նախատեսվում է, որ չափագրողի կողմից հողամասի և շենք-շինությունների հատակագծերը տվյալների բազա պետք է մուտքագրվեն որպես թվային փաստաթուղթ՝ Փի Դի Էֆ (PDF) ձևաչափով։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Նախագծի ընդունումից հետո Կադաստրի կոմիտեի կողմից կհրապարակվեն համապատասխան ուղեցույցներ։ |
||
| 5 | Դավիթ Սողոմոնյան 04.01.2026 10:52:32 | Accepted | Եթե հատակագծերը հաստատվում են էլ. Ստորագրությամբ, արդյոք այլևս վերանում է հատակագծերը կնքելու անհրաժեշտությունը։ Առաջարկում եմ նման պարագայում բոլոր հատակագծերի վրա դրվող կնիքների անհրաժեշտությունը վերացնել։ |
Նախագիծը լրամշակվել է։ |